Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին, Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ։
Նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի ողբերգական մահը ծանր հարված է եղբայրական երկրի և մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում զոհերի ընտանիքներին և մտերիմներին։
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության և դարերի իմաստնության շնորհիվ հաղթահարել իրեն բաժին հասած այս փորձությունը։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



