«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Ռ. Մխիթարյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում՝ թիվ 109 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 38-ամյա Ա. Հարոյանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։





















































1
Սոֆի Դևոյանն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել
2
Ում էին երեկ ուզում սպանել Երևանում ․ հինգ ամիս առաջվա կրակոցն ու վենդետան
3
Ոստիկաններ, հետևողական եղեք, 3 երեխաներիս չվնասեն․ Աբովյանում կախված 2 եղբայրների նամակը․ մանրամասնե...
4
Ռուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն
5
Արցախի հարցը չի ավարտվել․ իրավական հիմքը մնում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը