Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ առանձնահատուկ տղա է Նվերս, ուզում եմ իր մասին միշտ ներկայով խոսել: Ակտիվ, խելացի, մեր բոլոր տղաներն են յուրահատուկ: Տասը տարեկանից եղբոր հետ բռնցքամարտ է պարապել, հինգ տարի սպորտով են զբաղվել: Չափված-ձևված էր, անչափ բարի, առանձնահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարան՝ Նվերի մայրիկը:

Մտովի տեղափոխվում է որդու ծննդյան օրը: «Երբ որդիս ծնվել էր, Վանաձորում բժիշկը հույս չէր տվել, ասել էր՝ մայրիկի կյանքը կփրկենք: Տանը մեկ տարեկան տասնմեկ ամսական տղա ունեի արդեն»: Բայց Նվերը սկսում է պայքարել իր կյանքի համար, սիրտը սկսում է աշխատել, և փրկվում է: «Այդպիսին էր տղայիս ճակատագիրը: Ինչպես Աստված տվեց, այնպես էլ տարավ: Տասնինը տարի պահես ու պաշտես տղայիդ, ու վերջում այսպես լինի»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում: «Հետո ուսումը շարունակեց Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում՝ շինարարության գծով: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան: Ծրագրավորումն էր իրեն հետաքրքիր: Սովորելուն զուգահեռ սպորտի էր հաճախում, ավտոդպրոցում է սովորել: Նպատակներ շատ ուներ, բայց, ավաղ...»: Նվերը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին: Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում:

«Շատ ուրախ է մեկնել ծառայության: Մեծ տղաս Ջրականում էր ծառայում, հետախույզ էր, զորացրվեց, եկավ տուն: Ինքն էլ, Նվերն էլ, տղաներից շատերը կանխատեսում էին, որ պատերազմ է լինելու»: Նվերի ծառայության օրերը շատ լավ են անցել: Մայրիկն ասում է՝ այնքան շատ էր սիրում Հադրութը: «Միշտ զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն է Հադրութի բնությունը: Իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բանից չի բողոքել, որևէ բան տանից չի պահանջել: Իր քարտին գումար էի փոխանցում: Ասում էր, որ ինչ-որ քաղցր բաներ է գնում, ուտում: Բայց հետո տեսա, թե որքան գումար է մնացել իր քարտի վրա, չի ծախսել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց: 43 օր տևեց Նվերի պատերազմը:

«Պարտադիր զանգահարում էր: Եթե մեկ օրվա տարբերությամբ չէինք զրուցում, մյուս օրը զանգում էր՝ մամա՛ ջան, այս բառակապակցությունը շատ հաճախ էր կրկնում, հո չես վախեցե՞լ, հո չես նեղվե՞լ: Պատերազմի դաշտից իմ մասին էր մտածում: Մի անգամ էլ զրույցի ժամանակ պայթյուններ էին լսվում, հարցրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, հո սովա՞ծ չես, հո չես մրսո՞ւմ: «Չէ, մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուտում ենք, հագիս բուշտալ է, տաք եմ»: Բայց, իհարկե, հետո ենք հասկանում, որ շատ հարցերում մեզ ուղղակի հանգստացրել են: Ինչպե՞ս կարող էր պատերազմի դաշտում ամեն ինչ լավ լինել: Մի օր էլ ասաց, որ սաղավարտը գլուխը ցավացնում է, չի դնում: Եղբայրը բարկացավ՝ չի կարելի, դա ապահովության համար է: Ինձ ասում էր՝ մա՛մ, անուն-ազգանունները որ գրում են, չհավատաս, գիտես, թե քանի հոգու անուն են գրել, բայց շփոթվել են, տղաները մեր կողքին կռվում են»: Նվերը եղել է Հադրութում, «Մարտունի 2»ում:

Նոյեմբերի 8-ի գիշերն անմահացել է Շուշիում՝ Քարին տակում: Ցանկացել է ընկերոջ կյանքը փրկել, բայց, ավաղ, ընկերն էլ է զոհվել: «Իրենց սպան զինվորներին շատ մեծ դժվարությամբ դուրս է բերել Հադրութից, հասել են «Մարտունի 2»: Այնտեղ սարսափելի մարտերի մեջ են հայտնվում, իրենց սպան զոհվում է: Տղաները տեղափոխվում են Քարին տակ: Նոյեմբերի 7-ին զանգահարեց, բոլորիս հետ հերթով զրուցեց: Վերջում ինձ հետ խոսեց: Հարցրեց՝ մամա՛, իմ հետ կապված ի՞նչ երազ ես տեսել, հետո էլ ասաց՝ մա՛մ, ինձ համար շատ աղոթի: Դա մեր վերջին զրույցն էր: Երեք օր իրենից լուր չունեինք: Իր հայրիկը Ռուսաստանում էր, ավագ եղբայրն ամենուր իրեն էր փնտրում: Իրեն ես եմ գտել: Զանգեցի իրենց ամենագլխավորին, ասացի. «Եթե մի քանի ժամից իմ երեխու մասին տեղեկություն չտվեցիք...»:

Անուն-ազգանունը գրեց, նոյեմբերի 13-ին գտա Նվերին: Մի քանի օր առաջ զոհված տղայիս ինձ փակ դագաղով են տվել: Ես իրեն չեմ տեսել: Ավագ եղբայրն է ճանաչել Նվերին: Ոչ ոք չէր համարձակվի գնալ դիահերձարան, իր եղբորն այդ վիճակում տեսնել»: Մայրիկն ասում է, որ Նվերին հուղարկավորել է նրա իսկ ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին: Որոշ ժամանակ հետո Նվերի ընտանիքին հասնում է որդու զինգրքույկը՝ վնասված, կավոտ, փորձություններ տեսած: «Տղան, որի մոտ եղել էր որդուս զինգրքույկը, ասաց՝ Նվերն իր բուշլատը հանել, ինձ էր տվել, որ չմրսեմ: Զինգրքույկն էլ մնացել էր բուշլատի գրպանում»: Այդպես էլ Նվերի զինգրքույկը «փրկվել» և հասել էր տուն: Տիկին Թամարան ասում է՝ որդու մասին այնքան գրքեր ու պատմություններ կան, բայց իրենց ոչինչ չի սփոփում: «Սթրեսը բոլորիս քայքայեց: Ախր, սա պատերազմ չէր, պատերազմն ուրիշ տեսակ է լինում: Մեղավորներն Աստծուց ստանան, այլ բան չեմ ասում: Այս պատերազմն իմ՝ Նվեր անունով ամենաթանկ նվերին խլեց ինձանից»:

Երբ հարցնում եմ մեդալների մասին, մայրիկն արձագանքում է. «Երկար ժամանակ մեդալը մերժում էի: 43 օր պայքարող տղայի աչքերն ինչեր էին տեսել: Մեդալն ի՞նչ պետք է փոխեր: Ես իրենով եմ հպարտանում, ինձ մեդալ պետք չէ իրենով հպարտանալու համար: 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերն ավելի էր լրջացել, միշտ էր այդպիսին, բայց պատերազմն իրեն ավելի էր հասունացրել»: Ապրելու ուժ ընտանիքին տան երկու՝ ավագ և կրտսեր որդիներն են տալիս, ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել ցավին դիմագրավելու համար: Տիկին Թամարան ասում է՝ երկնքից Նվերն է իրեն ուժ տալիս: «Մենք իրար հետ շատ կապված էինք: Ես առանց իրեն իմ մի օրն անգամ չէի պատկերացնի, հիմա հանուն ընտանիքիս եմ փորձում ուժեղ լինել: Ապրում եմ իրենց համար: Այո, բոլորս էլ ապրում ենք, հաց ուտում, ինչ-որ բան գնում, բայց մի պահ, երբ դադար ես տալիս, զգում ես, որ քո ցավն ու կարոտը անասելի չափերի է հասել: Սրան բուժում չկա: Աստծո զորությամբ պետք է բարի լինենք, չչարանանք»:

Հ. Գ. - Նվեր Չոբանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան