Երևան, 25.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության հայտարարությունը․ 

Ադրբեջանի յուրացման բազմավեկտոր քաղաքականության ապօրինի շոշափուկները տարածվել են նաև Շուշիի վրա՝ իսլամական աշխարհի մշակութային կենտրոն հռչակելուց անցնելով դրա անվերահսկելի բնակեցմանը։ Շուշիի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի ոչնչացումը զուգահեռվում է Շուշիի դիմագծի արմատական խեղաթյուրմանը ցանկալի լույսի ներքո։ Շուշիի հայկական գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության թիրախի, հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամի կողքին նախագծվում է Ադրբեջանի ամենամեծ մզկիթի կառուցումը, Սուրբ Առաքելոց եկեղեցին ենթարկվում է կամայական «վերակառուցման»։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Սա մի փոքր մասն է այն բոլոր հանցագործությունների, որ հեղինակել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։ 

Անհրաժեշտ է վերհիշել, որ 1920 թվականին Խոսրով բեկ Սուլթանովը, իսլամական Նովրուզ տոնի պատրվակով հսկայական բանակով հայաթափման ենթարկեց Շուշին՝ առանց սեռի և տարիքի խտրության հրետանային կրակի մատնելով, այրելով հայկական թաղամասերը, թիրախավորելով փախչող բնակչությանը։ Սա Շուշիի առաջին ամբողջական հայաթափումն էր 23 հազար հայ բնակչությունը կամ դարձավ կրակի ու սպանդի զոհ, կամ ստիպված եղավ մազապուրծ փախուստի դիմել։ 1988֊1989 թթ. Շուշին ևս մեկ անգամ ենթարկվեց հայաթափման, որը 1988֊1992 թթ. հայության նկատմամբ ադրբեջանական համակարգային ագրեսիայի դրվագներից մեկն էր։ Շուշին հերթական անգամ հայաթափվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում։ 

Շուշիի հայության վերադարձի անքակտելի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որով նախատեսվում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ադրբեջանը անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն հանձն չառավ Շուշիի և մյուս բնակավայրերի փախստականության վերադարձի երաշխավորված իրագործումը, այլև էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածի հայությանը՝ ընդհանուր 150 հազար հայեր վերջին տարիներին վերածվել են բռնի տեղահանվածների, որոնց անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը երևէ պարագայում չի կարող անտեսվել։

Շուշիի միակողմանի բնակեցումը ադրբեջանական հանցավորության հերթական ցուցիչն է, որը լրացնում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործնական իրականացումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացը, որը խստորեն ոտնահարում է էթնիկ զտման ենթարկված հայ բնակչության անօտարելի՝ վերադարձի իրավունքը և դրա անխափան իրացման հեռանկարը։ Ադրբեջանական ամենաթողությունը վերածվել է տարածաշրջանային սպառնալիքի, իսկ Լեռնային Ղարաբաղի կամայական բնակեցումը լրջագույն խնդիր է, որը չի ենթարկվում որևէ վերահսկողության, մինչդեռ հայ բնակչության վերադարձը պետք է իրացվեր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Մենք կոչ ենք անում, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին հանձնառու գտնվել իրենց մանդատին և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ակաբեկչական վարչակազմի կողմից նախաձեռնված գործընթացը կասեցնելու ու իրավական գործընթացներ նախաձեռնելու համար։

Մեկնարկել է 2026թ․ միասնական քննությունների առաջին փուլը Խոշոր ավտովթար Վայոց ձորում․ ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է․ օպերատիվ են գործել Վայոց ձորի պարեկներըԱրեգակի հակառակ կողմում կրկնակի մեծ պայթյուն է արձանագրվելԱրարատի և Վայոց ձորի պարեկները այսօր փրկեցին մի քանի կյանքեր, իսկ առանց վարորդական իրավունքի վկայականի ու ոչ սթափ «Mercedes»-ի վարորդին հայտնաբերեցին հետապնդման արդյունքումՀայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Կինը կուլ է տվել անլար ականջակալը՝ այն դեղահաբի հետ շփոթելով Ձնաբքի պատճառով չեղարկվել է մոտ 12,000 չվերթ․ ԱՄՆ Հրդեհի հետևանքով արցախցի ընտանիքը 4 անչափահաս երեխաների հետ մնացել է դրսում Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Նոան» պարտության մատնեց Լեհաստանի չեմպիոնին Մահացել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության վերջին նախարարը՝ Բորիս Բելոուսովը «4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել Որտե՞ղ է իրականում թաքցրել ոսկյա շղթան բլոգեր «222 Լավան». գողերը այն չեն գտել Նշված հատվածը չի հանդիսանում հայկական կողմին պատկանող գույք․ նախարարության պարզաբանումը Ծաղկաձորում 46-ամյա վարորդը «Toyota Vits»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ Հայտնի է՝ երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը Պետդումայում մեկնաբանել են WhatsApp-ի և Telegram-ի աշխատանքի սահմանափակումների հարցը Եթե պատրաստ լինենք առաջ շարժվել, մյուս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ․ Զելենսկի Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կախովկայի հիվանդանոցին Հայտնի է՝ երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան «Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինՄյունխենի «Բավարիան» պարտություն կրեց «Աուգսբուրգից» Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Մոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆ Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները Հայաստանի չեմպիոն «Նոան» հաղթել է Պոզնանի «Լեխին» «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Հունվար 25-ին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արտակարգ իրավիճակ Սյունքի մարզում․ իրանական 20-ից ավելի բեռնատարներ ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ Համակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին «Բաց թող» ֆիլմի պրեմիերան, գրքի շնորհանդեսը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը Արտակարգ իրավիճակ Շինուհայրի խաչմերուկում․ բքի պայմաններում բացում են մերկասառույցով պատված մի քանի կիլոմետր ճանապարհըՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում․ նրանք կենտրոնացել են ԱՄՆ-ի կողմից առաջարկված համաձայնագրի չլուծված կետերի վրա Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է Ավելի քան 8000 չվերթեր են չեղարկվել, արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ի որոշ հատվածներում Հնարավոր է ձյուն. ինչ եղանակ է սպասվում Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանՀՖՖ-ի պատասխանն ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ Ընդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է կատարվել Հայաստան-Ուկրաինա խաղի կուլիսներում