Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կայման կղզի՝ Համագործակցության օր, Հայաստան՝ Ուսանողների և երիտասարդների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1885-ծնվել է հայ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը։

1919- Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ստեղծել Երևանի համալսարան։

1964-վախճանվել է հայ թատերագետ և գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը։

1977-վախճանվել է հայ լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը։

1987-վախճանվել է հայ քիմիկոս Ալեքսանդր Հակոբյանը։

2001- Հայաստանի հինգ մարզում գործունեություն ծավալած «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպությունը Գյումրիում իրականացրել է բակերի բարեկարգման ծրագիր՝ ընդգրկելով քաղաքի նորակառույց թաղամասերն ու տնակներից ազատվող տարածքները:

2005- Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցության և կուսակցությունների մեկ դաշինքի ընտրացուցակները:

2006- պաշտոնապես բացվել է համակարգչային ծրագրերի և օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում:

2007-վախճանվել է հայ օպերային հռչակավոր երգչուհի, «հայկական սոխակ» Գոհար Գասպարյանը։

2007-«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների դեմ:

2015-Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ:

2018-դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։

2019- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այդ ժամանակվա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձամբ ներկայացել են դատարան՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:

ԱՇԽԱՐՀ

1648-Դեղին ջրերի շրջանում Բոգդան Խմելնիցկին հաղթել է Ռեչ-Պոսպոլիտայի զորքին։

1703-վախճանվել է ֆրանսիացի հեքիաթասաց, բանաստեղծ և քննադատ Շառլ Պերոն։

1717-Վոլտերը բանտարկվել է Բաստիլում իր երգիծական ստեղծագործությունների համար։

1811-տեղի է ունեցել Իսպանական Բադախոս քաղաքի մոտ գտնվող Ալբուերա գյուղի ճակատամարտը, որտեղ անգլիական էքսպեդիցիոն կորպուսի, Իսպանիայի և Պորտուգալիայի միացյալ ուժերը պարտության են մատնել Նապոլեոնի զորքին։

1849-Կարլ Մարքսը արտաքսվել է Գերմանիայից։

1871-Բրիտանական Կոլումբիան հայտարարվել է Կանադայի 6-րդ պրովինցիա։

1871-Բեռլինի արվարձաններում երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական տրամվայը։

1920-Ժաննա դը Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

1924-ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական «Մուրզիլկա» ամսագրի առաջին համարը։

1929-Հոլիվուդում տեղի է ունեցել հետագայում «Օսկար» վերանվանված առաջին մրցանակաբաշխությունը։

1943-դաժանորեն ճնշվել է ապստամբությունը Վարշավյան գետտոյում։

1943-գերմանական զորքերը սկսել են «Գնչուական բարոն» օպերացիան, որի նպատակն էր ոչնչացնել խորհրդային պարտիզաններին Ուկրաինայում և Բելառուսում։

1960- Թեոդոր Մեյմանը ստեղծել և ցուցադրել է առաջին պինդ նյութային լազերը։

1966-Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում որոշում է ընդունվել երկրում սկսել «մշակութային հեղափոխություն»։

1967-Լենինգրադի Կոզիցկու անվան գործարանում արտադրվել են առաջին գունավոր «Ռուբին» հեռուստացույցները։

1985-ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել ալկահոլամոլության և հարբեցողության դեմ պայքարի մասին։

1995-Նիդերլանդներում ստեղծվել է 13,97 մետր թևերի բացվածքով թղթե ինքնաթիռ։

2003- Կասաբլանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների շարք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն