Կողմնորոշվեց․ Ռիկի Մարտինը հայտարարել է, որ պատրաստ է «գիշերային հանդիպումներ» ունենալ կանանց հետ (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Լատինաամերիկյան երգիչ Ռիկի Մարտինը ժամանակին միլիոնավոր կանանց ու աղջիկների կուռքն էր։ Եւ երբ նա խոստովանեց, որ համասեռամոլ է, շատ կանանց սրտեր կոտրվեցին։ Տարիների հետ բոլորը համակերպվեցին այդ մտքին, հատկապես, երբ նա սիրավեպ սկսեց բիզնեսմեն Կարլոս Գոնսալոս Աբելլայի հետ եւ փոխնակ մոր օգնությամբ զույգը երկվորյակ որդի ունեցավ՝ Վալենտինոն եւ Մաթեոն։
Սակայն երգիչը օրերս սենսացիոն հայտարարություն է արել՝ մեծ ուրախություն պատճառելով բազմաթիվ երկրպագուհիներին։ Նա ասել է, որ բաժանվել է զուգընկերոջից եւ հասկացել, որ ցանկանում է կանանց հետ հարաբերություններ ունենալ, «գիշերային հանդիպումներ» անցկացնել կանանց հետ։ «Ես երբեք չեմ հերքել, որ ինձ նաեւ կանայք են գրավում, ես բաց եմ ամեն տեսակի սեռական փորձարկումների։ Ես պատրաստ եմ կանանց հետ գիշերներ անցկացնել, բայց առանց սիրո»,- ասել է երգիչը։
Պետք է նշել, որ Մարտինը ժամանակին նաեւ կանանց հետ է հանդիպել։ Նա 14 տարի հանդիպել է դերասանուհի Ջեբեկա դե Ալբայի հետ։ Լուրեր էին պտտվում նաեւ, որ նա եւ երգչուհի Քրիստինա Ագիլերան սիրավեպ ունեն։





























































