Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրասիական տնտեսական միությունն իր տասնամյա գործունեության ընթացքում, չնայած դրսից եկող բոլոր խոչընդոտներին և պատժամիջոցներին, ապացուցել է իր կայացվածությունն ու կայունությունը: Այդ մասին են վկայում միության տասնամյա գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած "Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները" խորագրով համաժողովում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

Նրա խոսքով ՝ ԵԱՏՄ-ի ներսում բոլոր հաշվարկների 90 տոկոսն արդեն իրականացվում է ազգային արժույթներով։ Տնտեսական տվյալների համաձայն՝ միության երկրների շարքում տնտեսական տվյալներով առաջատարներն են Հայաստանն ու Ղրղզստանը: "Դա արդեն խոսում է այն մասին, թե ինչ օգուտ են ստանում այդ երկրները ԵԱՏՄ անդամակցությունից։ Իսկ մասնակից երկրների շարքում ԵԱՏՄ-ի անդամության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը 10 տարվա ընթացքում 14 անգամ ավելացրել է իր ապրանքաշրջանառության ծավալները։ Հենց ԵԱՏՄ ներսում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը", - ընդգծել է դեսպանը։   

Դիվանագետը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամակցության հիմքում ընկած է անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և Ռուսաստանն այսուհետ ևս մտադիր է անդամ երկրների հետ բազմապլանային համագործակցություն զարգացնել ինչպես կազմակերպության ձևաչափով, այնպես էլ երկկողմ մակարդակով:

Ամփոփելով իր խոսքը՝ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներին ՝ նկատելով, որ Ակումբը, Ինչպես և Միությունը, այս տարի նշում են 10-ամյա հոբելյանը: Դեսպանի խոսքով ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը կարևոր դեր է խաղում ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ-ի ներսում համագործակցության զարգացման գործում:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներին՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կանյուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն մեծ դեր է խաղացել անդամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման գործում: "Դա երևում է նույնիսկ տնտեսական տվյալների վերլուծության ժամանակ։ Այսպես, տասը տարվա ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է չորս անգամ ՝ 50 մլն-ից հասնելով 220 մլն - ի, և դա Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ֆոնին", - ընդգծել Է դիվանագետը։ 

Իհարկե, նշել է նա, Միության քաղաքական ընդդիմախոսները փորձում են ամեն տեսակի խոչընդոտներ ստեղծել նրա գործունեության ճանապարհին, կազմակերպության ներսում նույնպես կան խնդրահարույց հարցեր։ Սակայն դիվանագետը կարծում է, որ այդ բոլոր դժվարությունները կհաղթահարվեն, և ԵԱՏՄ-ն կշարունակի մեծացնել իր արդյունավետությունը և ընդլայնել աշխարհագրությունը դեպի Ասիա և Արևելք:

Բարձր գնահատելով Եվրասիական փորձագիտական ակումբի դերը ԵԱՏՄ անդամ երկրների միջև համագործակցության խորացման գործում ՝ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ևս ընդգծել է ԵԱՏՄ անդամ երկրների ազգային տնտեսությունների համար ԵԱՏՄ-ում մասնակցության արդյունավետությունը: Նա տվյալներ է ներկայացրել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Ղազախստանի տնտեսական զարգացման վերաբերյալ։ "Հաշվի առնելով այդ կազմակերպության հսկայական ներուժը ՝ մենք բոլորս մեծ աշխատանք ունենք անելու դրա արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ", - նշել է դեսպանը: Նա հաջողություն է մաղթել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը ՝ վստահություն հայտնելով, որ նրա նախաձեռնությունները կխթանեն կազմակերպության հետագա զարգացումը:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

 
Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ