Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրանցից մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն արդեն կարելի է ասել՝ ստանում է համազգային, համաժողովրդական բնույթ: Այն գործնականում կարելի է վերաորակել որպես բոլորը՝ հանուն Հայրենիքի շարժում: Ճիշտ է, այստեղ մի վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել՝ ելնելով մեր հիմնական սկզբունքից, որն է՝ հարգանքը ճշմարտության նկատմամբ: Բոլորը՝ հանուն Հայրենիքի, չհաշված Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն, ներառյալ վերջինիս սատելիտներն ու ֆեյքերը: Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մուտքը մայրաքաղաք, Երևանի կենտրոնական փողոցներով ու պողոտաներով բազմահազարանոց ընթացքը, Հանրապետության հրապարակում հիրավի գերմարդաշատ հանրահավաքը, արդեն երեկ ծավալված իրադարձությունները ինքնին խոսուն են: Թե կոնկրետ վերջնարդյունքը ինչպիսին կլինի, այս դեպքում տեղին է ասել՝ երևի միայն Աստված գիտի: Բայց ընթացքն առավել քան տրամադրող ու արտահայտիչ է:

Իհարկե, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահ է, որ հանուն Հայրենիքի ու պատվի այս շարժումը չի կարող չհաջողել: Սրբազանը, հասկանալի է, քաղաքական գործիչ չէ: Նրա մոտեցումներն էլ, նույն պատճառներով, հիմնականում զերծ են քաղաքական պայմանականություններից: Տեսեք, Բագրատ Սրբազանը, կարելի է ասել, արտացոլելով այդ պահին հրապարակում հավաքված ահռելի բազմության ընդհանուր տրամադրությունը, բարձրաձայնեց Փաշինյանի հեռանալու պահանջը, ժամանակ տվեց նրան՝ դա կամովին անելու համար: Ցանկացած քաղաքագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ կասի, որ նման դեպքերում առհասարակ խորհուրդ չի տրվում որոշակի ժամկետներ նշել: Դա քաղաքականապես կաշկանդում է՝ հետագա գործողությունների առումով, ձևավորում է որոշակի սպասումներ, որոնք կարող են հակառակ էֆեկտ ունենալ և այլն: Բայց... հիմա մենք գործ ունենք ոչ դասական վիճակի հետ, ու այն, ինչ կատարվում է Հայաստանի փողոցներում, ինքնին քաղաքական լինելով՝ վեր է հենց քաղաքականությունից, վեր է զուտ հրաժարականի պահանջից, վեր է սոսկ փողոցային պայքարից:

Խոսքը գոյութենական պայքարի մասին է, ու հենց այս ասպեկտով էլ պետք է դիտարկել բոլոր գործընթացները: Իհարկե, Սրբազանի վստահությունը լավ է: Կարևոր է, որ այդ վստահությունը, ինքնավստահությունը փոխանցվի հնարավորինս շատ հայրենակիցների: Բանն այն է, որ սեղանին չափազանց շատ ու չափից լուրջ բաներ են դրված. երկրի լինել-չլինելու խնդիրն է, Հայոց եկեղեցու հեղինակությունն է, հայության՝ որպես պետականակիր ժողովուրդ մնալու խնդիրը, վերջապես՝ հանրության՝ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Բայց այստեղ կան նաև այլ, ոչ պակաս կարևոր հանգամանքներ: Մայիսի 9-ի և երեկվա հանրահավաքները, բացի ահռելի մարդաշատությունից, շատ հետաքրքրական էին հենց ներսից: Այստեղ իսկապես կարելի էր տեսնել մեր ժողովրդի բացարձակապես բոլոր շերտերի ներկայացուցիչներին, նաև՝ այսպես ասած՝ «ապաքաղաքական» մարդկանց, որ այլ պարագաներում միգուցե հրապարակ չէին ելնի:

Սա ցույց տվեց, որ մեր երկրի համար ամեն ինչ կորած չէ: Սա ցույց տվեց, որ հայրենատեր մարդիկ կան, ու այդ մարդիկ շատ ավելին են, քան հույս ունեին Նիկոլ Փաշինյանը, քպականները, սատելիտներն ու Իլհամ Ալիևը: Սա ցույց տվեց, որ անհայրենիքներն իսկապես մեր երկրում փոքրամասնություն են կազմում: Սա նաև ազդակ էր ողջ աշխարհին, որ Հայաստանը ՔՊ-ն չէ, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն ու քպականները չեն, որ հայ ժողովուրդը պարտվողականության, զիջողականության կողմնակիցը չէ, անթասիբ չէ, անսկզբունք չէ... Իսկ թե որքան կշատանա ոտքի ելած հայրենատեր մարդկանց քանակը հրապարակներում ու փողոցներում, որոշակիորեն կախված է դեպքերի հետագա ընթացքից: Հասկանալի է, որ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված՝ շատ հայրենակիցներ անմիջականորեն ներկա չէին, բայց ներկաները արդեն իսկ որոշակի հանուր տրամադրություն ու վերաբերմունք են արտահայտում: Եվ արտահայտեցին:

Այդ իշխանությունն է ուզում նվաստացնել Հայաստանն ու տանել շարունակական կորուստների, թշնամու շվիի տակ պարելու: Բայց ժողովուրդը, հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ (այդ թվում՝ Սփյուռքում) դա չեն ցանկանում: Հակառակը՝ ուզում են երկիր ու պետություն ունենալ: Ի դեպ, ոչ պակաս հատկանշական դրվագ. թե՛ նախորդ օրը, թե՛ երեկվա «դասադուլային» երթի ընթացքում կարելի էր տեսնել ամենատարբեր քաղաքական ուժերի, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, որոնց այլ պարագաներում, այսպես ասենք՝ «սովորական իրավիճակներում», անհնար էր պատկերացնել կողք կողքի, նույն ուղղությամբ ու նույն բանի համար քայլելիս: Սա, ինչ խոսք, կարևոր հանգամանք է: Այսինքն, Բագրատ Սրբազանի գլխավորած այս շարժումը կարող է դառնալ կամ արդեն դարձել է միասնականության հարթակ, մեր հավաքական կամքի դրսևորման հնարավորություն:

Ինչպես նշել ենք մի առիթով, այս շարժումը մերան է: Եվ մեր հանուր ներուժն ու կամքը մերվում է միանգամայն հստակ ու ընկալելի բանաձևով՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված: Ու ստացվում է, որ աթոռից կառչած մնալով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները դեմ են Հային, Հայաստանին, Հայրենիքին, Եկեղեցուն ու... Աստծուն: Դե, այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ատելով ատում են Հայ առաքելական եկեղեցին ու ամեն կերպ ցանկանում են կործանել ավելի քան 1700 տարվա մեր ազգային ինքնության այս հիմնասյունը, ամենևին նորություն չէ: Ի դեպ, ՔՊ-ի մասին, ավելի ճիշտ, այն հիստերիայի, որն արդեն քանի օր, իսկ մայիսի 9-ի առավոտից առավել մոլեգին դրսևորվեց Փաշինյանի ուղղակի ենթակայության տակ գտնվող պատժիչ մարմինների իրարահաջորդ սպառնալիք-հայտարարություններով, քպականների սոցցանցային ջղաձգումներով:

Երբ ակնհայտ դարձավ, թե ինչ հուժկու բազմություն է հավաքվել հրապարակում, քպականները, մեկը մյուսից պատճենած ֆրազներ սկսեցին տարածել սոցցանցերում, թե՝ «մեր լեգիտիմագույն վարչապետ Փաշինյան», «ընտրված վարչապետ...», «դու մենակ չես» (հուզվեցինք) ու նման բաներ: Դա բավականին ծիծաղելի ու, մեր մեջ ասած, խղճուկ տպավորություն էր թողնում և թողեց: Դա, ի լրումն ամենի, մատնեց այն վախերը, այն խորը տագնապը, որ համակել է «լեգիտիմաց լեգիտիմ, վարչապետաց վարչապետ» Փաշինյանին ու նրա գլխավորած խմբին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ)