Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 6-ին Նկարիչների միության դահլիճում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Թումանյանագետ, «Սասունցի Դավիթ» պատկերապատման տեքստի հետ աշխատած Անի Եղիազարյանը պատմում է, որ պատկերապատման հիմքում դրված է «Սասունցի Դավթի» թումանյանական մշակումը, այն, ինչ 1900-ականների սկզբին նախաձեռնեց Թումանյանը:  Նրա խոսքով՝ ժողովրդական նյութը բարձր էլիտայի ընթերցանության նյութ չէր, բայց այն կարևոր ազգային հաղորդագրությունները, որ իր մեջ կրում է ժողովրդական նյութը՝ առավելապես էպոսը, Թումանյանը նպատակ ուներ փոխանցել սերունդներին։

««Սասունցի Դավիթ» ճյուղը Թումանյանը հատուկ մշակեց, որովհետև ազգային արժանապատվության և հայրենասիրական ոգու ամբողջ խտացումը հենց Դավթի կերպարի մեջ էր։ Թումանյանի մշակումը առաջին քայլն էր իր մեծ ծրագրի, որովհետև նա նպատակ ուներ այն ավելի ֆունդամենտալ մշակել՝ արդեն մեծահասաների համար, բայց այն ինչ նա արել է, արել է կատարյալ։ Պատկերապատման համար մեզ շատ քիչ բան էր մնում, ընդամենը մնում էր թումանյանական տեքստը համապատասխանեցնել կոմիքսի կամ պատկերապատման ժանրին։ Որևէ տեքստային հատվածի հորինում չկա, հիմնական առանցքը թումանյանական տեքստն է՝ դրան համակցված մեր բազում պատումներից փոքրիկ դետալներ, որոնք Թումանյանի տեքստի հետ ամբողջականություն են կազմում»,- ասում է Անի Եղիազարյանը։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հետաքրքիր լուծում է ժամանակակից երեխայի համար: 116 էջից բաղկացած հաստ կազմով և հարյուրավոր նկարներով «Սասունցի Դավիթ»-ը արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր, բացի այդ պատկերապատումը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ: 

«Սասունցի Դավիթ» պատկերապատման պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանն էլ ընդգծում է, որ մեր էպոսը շատ արդիական է ու բոլոր ժամանակներում ունի իր մեսիջները բոլոր սերունդների համար ու հետաքրքիր է, որ ամեն մի սերունդ արվեստի մի ձևով անդրադարձել է էպոսին՝ քանդակի, գեղանկարչության կամ գրքի ձևավորման։

«Մենք էլ փորձեցինք մեր ժամանակակից մեթոդներով անդրադառնալ էպոսին, թե ընթերցողը ինչպես կընկալի ու կգնահատի, դա արդեն հետո կերևա։ Կոմիքսը ժամանակակից լեզու է, որ ընկալելի է երեխաների համար, որովհետև այսօրվա երեխայի ձեռքից պետք է հեռախոսը վերցնես ու ինչ-որ բան տաս, իսկ այդ ինչ -որ բանը պետք է համարժեք լինի, մենք մտածում ենք, որ կոմիքսը հենց այդպիսին է»,- ասում է նա։

«Սասունցի Դավիթ» պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանն էլ նշում է, որ ամենադժվարը եղել է 18 տարեկան հերոսին ներկայացնելը, ով տապալում է Մսրա Մելիքին։ Նրա խոսքով՝ ձգտել են, որ Դավիթն իր տարիքային սահմանը՝ 17-18 տարեկան, չկորցնի։

«Արվել է առնվազն 100 էսքիզ միայն Դավիթի դեմքը գտնելու համար, էլ չեմ ասում մարմինը։ Միայն դա տևել է 2 ամիս։ Սա էպոսի առաջին պատկերապատումն է, ի սկզբանե որոշված էր անել իլյուստրատիվ գիրք, ինչի համար ուրախ էի, որովհետև  իլյուստրատիվ գիրքն ազատություն է տալիս ու դու կարող ես երևակայությանդ զոռ տալ։ Սա իրականում դրամատուրգիա է, դու պետք է սկսես գրել սցենար, ադապտացնել այն կերպարների մեջ։ Ես հասկացա, որ բռնելու եմ ծանր ճանապարհ, բայց պետք էր անել։ Թումանյանը այնքան լավ է գրել, որ մենք ընդամենը մի տեղ ենք փոփոխություն արել, որը կապված էր քեռի Թորոսի հետ։ Երբ նա հայտնվում է, բարդին պոկում ու  ասում՝ գնում եմ մեյդան բացեմ, որ  Դավիթս գա։

Թումանյանն ասում է Դավիթը մի աժդահա քեռի ուներ Թորոս անունով , բայց այդ քեռի Թորոսը ոչ մի տեղ չկար, ինքը միայն հայտնվում է այն ժամանակ, երբ Մսրա Մելիքը գալիս է։ Այստեղ մենք խնդրի առաջ կանգնեցինք, կամ պետք է ընդհանրապես հանեինք նրան, կամ պետք է մի քանի տեղ էլ ավելացնեինք ու որոշեցինք մի քանի տեղ ավելացնել Քեռի Թորոսին»,-ասում է նա։

«Սասունցի Դավիթ» պատկերապատումը նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանն ու իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը, ով նախագծի պրոդյուսերն է։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, տեքստի հետ աշխատել է թումանյանագետ Անի Եղիազարյանը, իսկ ձևավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը:

Սա պատկերապատումների շարքի 2-րդ աշխատանքն է: Առաջինը «Հայկ և Բել․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» կոմիքսն էր, որն արդեն սիրվել է փոքրերի ու մեծերի կողմից:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայում