«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման։
Միևնույն ժամանակ, կուսակցության համար սկզբունքային է հետևյալը՝
• Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը,
• Պետք է բացառվի այսպես կոչված «ժամանակավոր կառավարության» ստեղծումը, հետևաբար գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը,
• Վարչապետի հրաժարականից անմիջապես հետո պետք է տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ,
• Հայաստանում իշխանությունը և նոր վարչապետը պետք է ընտրվի բացառապես ժողովրդի կողմից՝ բացառելով մի խումբ անձանց կողմից ստվերային պայմանավորվածությունների արդյունքում իշխանության ձևավորումը։
Վերոգրյալը ոչ միայն կնպաստի շարժման ակտիվացմանն ու համաժողովրդականացմանը, այլև կփարատի հանրության արդարացի մտահոգությունը իշխանության և պետության առաջնորդության ձևավորման ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության համատեքստում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



