Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞ նչն է կապում Արամին և Աննային

ԼԱՅՖ

արտ տնօրեն՝ Մայա Պողոսյան

ոճաբան՝ Եղիա Աբգարյան

լուսանկարները՝ Արտաշես Մարտիրոսյան

դիմահարդարումը՝ make up studio

վարսահարդարումը՝ Shadoyan Beauty Salon

նկարահանման վայրը՝ Any Rose

հարցազրույցները՝ Լիլիթ Խաչատուրյանի

<<Այս կինոնախագիծը հանդիսանում է ոչ քաղաքական, ռոմանտիկ կինոկատակերգություն: Մեր օրերում հաճախ կարելի է տեսնել այնպիսիներին, ովքեր իրենց տեղում չեն: Ֆիլմում ներկայացվում է այն ճշմարտությունը, որ անհատը պիտի փոխի իրեն և ոչ թե շրջապատի մարդկանց>>:

Հայկական ժամանակակից կինոկատակերգությունները մեծ ժողովրդականություն են վայելում հանրության շրջանում մարդկանց գրավելով դեպի կինոթատրոններ: 2015թ-ին նկարահանված նոր կինոկատակերգությունը, նախքան մեծ էկրան բարձրանալը, արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում: Այդ հետաքրքրությունը պատահական չէր, քանի որ ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի աշխատանքներին բոլորն են ծանոթ, իսկ գլխավոր դերակատարներ Արամ MP3-ին և Աննա Գրիգորյանին բոլորն են ճանաչում ու սիրում: ԷԼ Style-ը, չսպասելով ֆիլմի պրեմիերային, որոշեց իր ամանորյա համարի շապիկը տրամադրել հենց գլխավոր դերակատարներին նկարահանելով տոնական ու գունագեղ մի ֆոտոշարք, որը լի է ուրախ տրամադրությամբ և դրական հույզերով: Իհարկե, չմոռացանք նաև հարցազրույցի մասին, որի ընթացքում Արամը, Աննան և Հրանտը ներկայացրին մանրամասներ իրենց համատեղ աշխատանքի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Ու՞ մ կերպարն ես մարմնավորել ֆիլմում: Ինչպիսին է քո հերոսը:

Աննա Գրիգորյան.- Ես մարմնավորել եմ բժշկուհի Լիլիթի կերպարը: Նրա խառնվածքն ինձ դուր է գալիս, որովհետև համահունչ է իմ սիրելի ասույթին. <<Մի° եղիր ինչ-որ մի գույնի երանգը, այլ եղի°ր որոշակի գույն>>:  Լիլիթն ունի բնավորության այդ որոշակի գույնը, և նա միշտ պատրաստ է սատարել իր սիրելի տղամարդուն: Նրանք, ովքեր կդիտեն այս ֆիլմը, կերազեն նույնչափ մեծ սեր ունենալու մասին: Ես հաճույքով եմ խաղացել իմ դերը. ի դեպ, սա իմ առաջին գլխավոր դերն էր լիամետրաժ ֆիլմում:

Արամ MP3.- Իմ մարմնավորած հերոսը` Գրիգորը, մի երիտասարդ է, ով իր հստակ դիրքորոշումն ունի կյանքի դրական ու բացասական երևույթների նկատմամբ: Նա ի բնե այնքան էլ ինքնուրույն ու պատասխանատու չէ, սակայն հաճելի անձնավորություն է: Մասնագիտությամբ լրագրող է, բայց աշխատում է որպես բարմեն: Ֆիլմում իրադարձությունները զարգանում են այնպես, որ Գրիգորը դասեր քաղի կյանքից և գիտակցի, թե որքան հեշտ է քննադատելը, և որքան դժվար է կողմնորոշվելն ու ճիշտ վարմունք դրսևորելը, երբ ինքդ ես հայտնվում նույնպիսի իրավիճակում: Ֆիլմում Գրիգորը հանկարծ հայտնվում է հանրապետության նախագահի պաշտոնում և արդեն ստիպված է լինում այդ մեծ պատասխանատվությունը կրել իր ուսերին, ինչը նրան օգնում է հասկանալ, որ յուրաքանչյուրը պիտի լինի իր դերում և զբաղվի իր գործով:

4

Ինչպե՞ս ծնվեց այս կինոնախագիծը:

Հրանտ Երիցկինյան.- Այս պահին մանրամասներ չեմ պատմի ֆիլմի մասին, որպեսզի կինոհանդիսատեսի համար գաղտնիք մնա, և փետրվարին, երբ ֆիլմը ցուցադրվի բոլոր կինոթատրոններում, մարդիկ հաճախեն ու հետաքրքրությամբ դիտեն այն: Կասեմ միայն, որ այս գրավիչ կինոնախագիծը հանդիսանում է ոչ քաղաքական, ռոմանտիկ կինոկատակերգություն: Ես վաղուց էի ցանկանում Արամին նկարահանել գլխավոր դերում, քանի որ ֆիլմի հաջողությունը մեծապես պայմանավորված է գլխավոր դերակատարի գործոնով:

Դերասանների ընտրությունն ի՞նչ սկզբունքով է կատարվել: Նրանց հետ հեշտությամ՞բ ես աշխատել:

Հրանտ Երիցկինյան.- Թե° Արամի և թե° Աննայի համար այս ֆիլմը դեբյուտային էր, այդ իսկ պատճառով նրանք առանձնակի բծախնդրությամբ են վերաբերվել իրենց աշխատանքին: Ինչ վերաբերում է ինձ, ապա սա իմ հեղինակած երկրորդ գեղարվեստական ֆիլմն է, բայց ես այն համարում եմ երկրորդ դեբյուտային ֆիլմ: Գլխավոր հերոսի կերպարը ստեղծվել է հենց Արամի համար: Ֆիլմը նկարահանվել է 36 օրվա ընթացքում: Աշխատել ենք փոխվստահության մթնոլորտում մեկ միասնական թիմով: Իհարկե, Արամի ու Աննայի հետ վերստին կցանկանայի աշխատել:

Ո՞վ էր մտահղացման հեղինակը:

Հրանտ Երիցկինյան.- Մտահղացումն իմն էր, իսկ սցենարի հեղինակները ArmComedy-ի տղաներն են Նարեկն ու Սերգեյը: Մեր օրերում հաճախ կարելի է տեսնել այնպիսիներին, ովքեր իրենց տեղում չեն: Ֆիլմում ներկայացվում է այն ճշմարտությունը, որ անհատը պիտի փոխի իրեն և ոչ թե շրջապատի մարդկանց:

2

Ի՞նչ ընդհանրություններ ունես քո մարմնավորած հերոսուհու հետ:

Աննա Գրիգորյան.- Ընդհանրությունները բազմաթիվ են, դրանցից մեկն էլ հայրենասիրությունն է: Լիլիթի հայրենասիրությունը դրսևորվում է ոչ թե խոսքով, այլ գործով: Հայրենասիրությունը սկսվում է տարրական սկզբունքներից. եթե դու հավատարիմ չես ինքդ քեզ, քո ընտանիքին, ընկերներին, աշխատանքին և այլն, ապա հայրենասեր կոչվելու իրավունք չունես: Ե°վ ես, և° իմ հերոսուհին նպատակասլաց ենք, ուժեղ ենք և ցանկանում ենք մեր կողքին տեսնել նույնքան ուժեղ տղամարդու, ում ընկերակցությամբ կկարողանանք մեզ թույլ տալ անպաշտպան լինելու <<շռայլությունը>>: Կարծում եմ յուրաքանչյուր կին այդ մասին է երազում:

Հեշտությամ՞բ ընդունեցիր նկարահանվելու առաջարկը:

Արամ MP3.- Սցենարն ինձ ի սկզբանե շատ դուր եկավ: Հանրապետության նախագահի կերպարը մարմնավորելը ստեղծագործական հետաքրքիր <<փորձություն էր>>: Նախկինում ստացել էի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, սակայն մերժել էի, որովհետև սցենարն ինձ հոգեհարազատ չէր եղել: Այս ֆիլմի շնորհիվ մեծ փորձառություն ձեռք բերեցի և գիտակցեցի իմ աշխատանքի ողջ բարդությունը. նկարահանվում էի երկու ամիս շարունակ, գրեթե ամեն օր:

Նկարահանման հրապարակում ի՞նչ հիշարժան դրվագներ են տեղի ունեցել:

Աննա Գրիգորյան.- Այս տարի իմ ծննդյան օրն անցկացրի նկարահանման հրապարակում: Այդ օրը նկարահանվող տեսարաններից մեկում պիտի թավայով հարվածեի Արամի գլխին, բայց այնպես հարվածեի, որ ցավ չպատճառեմ նրան: Տեսարանը նկարահանման առումով բարդ էր, և ամեն ինչ նախապես հաշվարկված էր, բայց ես շատ արագ հարվածեցի: Հուսով եմ Արամն ինձ կների այդ հարվածի համար: Ամեն դեպքում կադրում այդ ամենը շատ իրական է ստացվել:

Աննայի հետ նկարահանման հրապարակում աշխատելը հե՞շտ էր:

Արամ MP3.- Շատ հեշտ էր, որովհետև առաջին իսկ օրվանից անմիջապես հասկանում էինք իրար: Հանդիսատեսը կնկատի մեր բազմաթիվ իմպրովիզները, որոնք ևս մեր միմյանց հասկանալու արդյունքն են:

1

Ֆիլմը ցուցադրվելու՞ է Հայաստանի սահմաններից դուրս:

Հրանտ Երիցկինյան.- Այո°: Կցուցադրվի Մ. Նահանգներում, Մոսկվայում, Ղազախստանում, իհարկե նաև Հայաստանի մարզերում ու Արցախում: Այժմ բանակցություններ են տարվում այլ երկրների հետ ևս:

Ըստ քեզ հանդիսատեսին սովորաբար հաջողվու՞մ է ընկալել ռեժիսորի ասելիքը, թե՞ ոչ:

Հրանտ Երիցկինյան.- Հանդիսատեսի կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Եթե հանդիսատեսը չի ընկալել իմ աշխատանքը, ապա խնդիրն իմ մեջ է: Մերօրյա հանդիսատեսն ամեն ինչ հասկանում է, սակայն դժվար է գոհանում:

Եթե հայտնվեիր ռեժիսորական աթոռին, ի՞նչ ֆիլմ կնկարահանեիր:

Աննա Գրիգորյան.- Ռեժիսուրայով զբաղվելու մասին երբևէ չեմ մտածել, սակայն կցանկանայի, որ նկարահանվեին պատերազմի այսօր չափազանց արդիական դարձած թեմատիկայով ֆիլմեր: Ինձ հուզում է այդ թեմատիկան, և ես կխաղայի այդօրինակ ֆիլմերում:

3

Մոդելինգից եւ հաղորդավարությունից հետո դժվար չէ՞ր կինոաշխարհ մուտք գործելը:

Աննա Գրիգորյան.- Գուցեև դժվար լիներ, եթե իմ մյուս բոլոր աշխատանքները այս կամ այն կերպ չառնչվեին արվեստին և փոխկապակցված չլինեին միմյանց հետ: Արվեստը մի բարդ ու գունագեղ աշխարհ է, որը ներդաշնակ ու հոգեհարազատ է ինձ:

Քո երկրպագուները քեզ ավելի շատ սիրում են որպես դերասանի՞, հումորիստի՞, հաղորդավարի՞, թե՞ երգչի:

Արամ MP3.- Իմ երկրպագուներին նախևառաջ դուր է գալիս երգիչ Արամը, սակայն չեմ բացառում նաև դերասան Արամի տարբերակը: Իհարկե, բեմն ինձնից անբաժան է, ես պատկանում եմ երաժշտությանը, սակայն կցանկանայի, որ իմ կյանքում չզգացվեր նաև մյուս աշխատանքների պակասը:

Ի՞նչ ես զգում, երբ ինքդ քեզ տեսնում ես կադրում:

Աննա Գրիգորյան.- Հետաքրքիր զգացողություն է: Նկարահանվելն ինձ համար մեծագույն հաճույք է: Իհարկե, ծանր աշխատանք է, բայց երբ տեսնում ես արդյունքը, հոգեկան աննկարագրելի բավարարվածություն ես ապրում:

Տեսահոլովակների ռեժիսուրան այլ ոճ ու մոտեցումներ է պահանջում: Դժվար չէ՞ր տեսահոլովակներից հետո գեղարվեստական ֆիլմ նկարահանելը:

Հրանտ Երիցկինյան.- Յուրաքանչյուր նկարահանում ինքնին մեծ պատասխանատվություն է, պարզապես աշխատանքի մասշտաբներն են տարբեր: Գեղարվեստական ֆիլմի նկարահանումները պահանջում են 12-ժամյա լարված աշխատանք անկախ եղանակային պայմաններից, անկախ տարատեսակ խնդիրներից: Նկարահանումը բարդ պրոցես է և° մտավոր, և° տեխնիկական առումով:

5

Որո՞նք են քո ամենասիրելի հոբբիները: Կինոն դրանց թվու՞մ է:

Արամ MP3.- Ես միշտ էլ պահանջ եմ զգում որակյալ ֆիլմեր դիտելու: Կինոաշխարհը դեռևս մանկության տարիներից եղել է իմ տարերքը, ու թեպետ հետագայում այլ մասնագիտություն ընտրեցի, սակայն իմ հոբբին չմոռացա, և կյանքն ինձ մոտեցրեց իմ երազանքին: Ներքին ձայնս ինձ ուղղորդում էր դեպի բեմը, և ուսանողության տարիներին վերջապես ունեցա բեմում լինելու հնարավորություն ընդգրկվելով <<Ուրախների և հնարամիտների ակումբում>>:

Արդեն երկար ժամանակ է, ինչ <<Վիտամին>> ակումբը չի երեւում հեռուստաեթերում. ի՞նչն է պատճառը:

Արամ MP3.- <<Վիտամինն>> այժմ արձակուրդում է, մեզ պարզապես դադար էր պետք: Ես շարունակում եմ մնալ <<Վիտամինի>> կազմում, սակայն այժմ գլխավորապես զբաղված եմ իմ երաժշտական կարիերայով: Իհարկե, որոշ ժամանակ անց <<Վիտամինը>> անպայման կվերադառնա հեռուստաեթեր ներկայանալով փոփոխված ու թարմացված տարբերակով:

Այս պահին ուրիշ ինչ նախագծերում ես ընդգրկված:

Աննա Գրիգորյան.- Վերջին շրջանում շատ եմ նկարահանվել, և հանդիսատեսը շուտով հնարավորություն կունենա դիտելու միանգամից երեք ֆիլմ իմ մասնակցությամբ: Ֆիլմերից մեկը այս կինոկատակերգությունն է, մյուսը <<Դոմինո>> սիթքոմը, իսկ երրորդը <<Քարտբլանշ>> ֆիլմն է, որը բաղկացած է 25 մասից: Ուրախ ու հպարտ եմ, որ <<Քարտբլանշում>> ինձ առիթ է ընձեռվել նկարահանվելու Ժան Նշանյանի, Շաքե Թուխմանյանի և այլ պրոֆեսիոնալների հետ:

Ի՞նչ երաժշտական նախագծերում ես այժմ ընդգրկված եւ ի՞նչ ծրագրեր ունես:

Արամ MP3.- Գարնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգամ մեծ մենահամերգով կենդանի հնչողությամբ, սիմֆոնիկ նվագախմբի և բենդի մասնակցությամբ: Կհնչի էլեկտրոնային երաժշտություն, կլինեն զուգերգեր և հետաքրքիր անակնկալներ: Սա մի շատ բարդ և աշխատատար նախագիծ է:

Աղբյուրը` el.am
Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա