Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բժիշկները, փոխանակ աշխատեն, Ամանոր էին նշում»․ մահացած նորածիններից մեկի մայրը մեղադրում է բժիշկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ Օրլովյան շրջանի ծննդատներից մեկում հունվարի 1-ից մինչեւ 12-ը 8 նորածին է մահացել։ Ծննդատունը, որը համարվում է տարածաշրջանում լավագույնը, մեղադրում էր մայրիկներին։ Բժիշկները նշում էին, որ մայրիկները մոռացել են հղիության մասին ու շքեղ Ամանոր տոնել, ինչն էլ բերել է նման հետեւանքի՝ մահացած բոլոր փոքրիկները ժամկետից շուտ էին ծնվել։

Իսկ ահա փոքրիկների ծնողները բժիշկներին են մեղադրում։ Օրլովյան շրջանի գյուղերից մեկի 34-ամյա բնակչուհին մահացած նորածիններից մեկի մայրն է։ Նա մեղադրում է բժիշկներին դստեր մահվան մեջ։ Կինն արդեն 3 երեխա ունի, մահացած փոքրիկը չորրորդն էր։ «Դեռ դեկտեմբերի 17-ին ջրերը գնացին։ Գնացի հիվանդանոց, սրսկեցին ու թողեցին հիվանդասենյակում։ Այդպես մնացել եմ մինչեւ ամսի 25-ը։ Սարսափում էի, թե երեխան ինչպես է, եթե ջրերս գնացել են։ Բժիշկները հանգստացնում էին, որ հղիությունս դեռ փոքր է՝ 31 շաբաթ, պետք է սպասել»,- ասում է կինը։

Աննան պատմում է, որ բժիշկները իր հետ առանձնապես բարեկիրթ չեն եղել, դեկտեմբերի 24-ին հերթական ստուգման ժամանակ ինքը արյուն է նկատել, բժշկին հարցրել է, թե ինչ է կատարվում, վերջինը ոչինչ չի պատասխանել։

«Ես լքված էի, ոչ ոք ինձնով չէր զբաղվում։ Ինձ հետ պառկած աղջիկներն ասում էին, որ պետք է վճարել բժիշկներին, որպեսզի ինձ ուշադիր լինեն։ Ես ինձ շատ վատ էի զգում, իսկ ամսի 25-ին շատ վատացա։ Ասում էի, որ ծննդաբերում եմ, բայց նրանց համար միեւնույնն էր»,- պատմում է նա։ Ի վերջո, դեկտեմբերի 26-ին նա դուստր է ունեցել՝ 1 800 գրամ քաշով։

«Ալինան գոռաց, բայց նրան միանգամից վերակենդանացման բաժանմունք տարան։ Բժիշկներն ասացին, որ նա հարապտղային ջրեր է կուլ տվել, որն արդեն փչացած է եղել։ Հասկացա, որ բժիշկները անիմաստ էին ձգձգել, թե ինչի էին սպասել, պարզ չէ, երևի գումարի»։

Երեխան թեեւ փոքրիկ էր ծնվել, բայց կնոջ խոսքերով, բավական ակտիվ էր։

«Նա արդեն ինքնուրույն շնչում էր, ձեռքերն ու ոտքերը շարժում էր»։ Դեկտեմբերի 31-ին կնոջը դուրս են գրել, երեխային՝ ոչ։ Հունվարի 6-ին փոքրիկը մահացել է։

«Չէի կարողանում հավատալ։ Ամեն օր ինձ ասում էին, որ երեխան լավ է, ու հանկարծ մահացավ։ Պատճառը տոներն էին։ Բժիշկները տոնել են, երեխաներով բուժքույրերն են զբաղվել, ահա եւ արդյունքը»։

Կինը պնդում է, որ անպայման դատի է տալու հիվանդանոցին։

Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)