Ջերմուկից ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Աստծո օրհնությունը ստանալուց հետո, Հայկական Բանակի շարքերը համալրելու մեկնեցին հինգ նորակոչիկներ: Ավանդույթի համաձայն նորակոչիկներին նվիրվեցին օրհնված խաչեր և աղոթագրքեր:
Նորակոչիկներին իրենց շնորհավորանքի և բարի ծառայության մաղթանքի խոսքերն էին հղում նաև համայնքի բնակիչները, ծնողները, վետերանները, ոստիկանության ներկայացուցիչները:
Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց և բարի ծառայություն մաղթեց Ջերմուկ քաղաքի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, փոխքաղաքապետ Սամվել Մարգարյանը:
Ձեզ անփորձանք ծառայություն, հա՛յ զինվորներ:












Նարեկ Միրզոյան / Past.am
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



