Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ակտիվորեն քննարկել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ընթացիկ բոլոր հակամարտություններում հրադադարի հարցը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, La Tribune-ին տված հարցազրույցում Մակրոնը նշել է, որ Օլիմպիական զինադադարը պետք է ուղերձ լինի ողջ աշխարհին՝ հայտնելով, որ այս թեման ևս կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:
Նրա խոսքով՝ խոսքը բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում հրադադարի մասին է։
Նա ընդգծել է, որ պետք է փորձ արվի ամենուր հրադադարի հասնել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



