Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի Տորոնտո քաղաքում գործող Հայ Օգնության Միության Ամենօրյա դպրոցի սաները՝ հաջակցություն Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման դեմ բողոքի ակցիաների, կատարել են «Սարդարապատ» երգը։
Բուլղարիայի հայկական համայնքը նույնպես բողոքի ակցիաներ են կազմակերպել Հայաստանի դեսպանության մոտ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։ Ակցիային մասնակցել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի թեմի հոգևորական Տեր Հրաչ քահանա Մուրադյանը։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց, հանրահավաք է անցկացվել հաջակցություն Տավուշի։
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Կոչ են անում ՀՀ իշխանությանը հրաժարվել պարտվողական քաղաքականությունից և միակողմանի զիջումներից։
Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը։ ՀՅԴ Կանադայի «Արմեն Գարո» ուսանողական միությունը կոչ են անում բոլոր հայկական կազմակերպություններին, Հայաստանում և Սփյուռքում՝ պայքարել հայկական տարածքների հանձնման դեմ և մարտահրավեր նետել Երևանում իշխող վերնախավին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



