Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Արձագանքման գործընթացում են ներգրավվել ՆԳՆ ՓԾ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 և ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 5 մարտական հաշվարկ․ աշխատանքներին մասնակցել են 121 փրկարարական ծառայող։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 74 դեպք-պատահար, որից 3 դեպք՝ փլուզման (Նոր Արեշի 50-րդ փողոցի մոտ՝ Ողջաբերդ գետի բետոնե հենապատ (50×2 մետր), Նորք-Մարաշ Գ․ Հովսեփյան 20 շենք՝ ցանկապատ (մոտ 20 քմ), Դավիթ Բեկի փողոցի 57 և հարակից տան բաժանարար պարիսպ (մոտ 60 քմ), 4 դեպք՝ ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների (Քրիստափորի, Վարդանանց, Գյուրջյան փողոցներում, Բագրատունյաց պողոտայում՝ կամրջի տակ,) և 67 դեպք՝ բնակելի շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։

Նոր Արեշի 50-րդ փողոցին հարակից տարածքում Ողջաբերդ գետի հենապատի փլուզման ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հեղեղվել են գետին հարակից տները և փողոցները։ Փրկարարները ձեռքով և քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացրել են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։

Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 57 տան բակը ջրալցվել է, իսկ պարիսպը փլուզվել․ անհրաժեշտ է օգնություն։ Տեղում փրկարարները պարզվել են, որ անձրևաջրերից փլուզվել է թիվ 57 և հարակից տան բաժանարար բետոնե պարիսպը (60 քմ) և լցվել տնամերձ հողատարածք․ գործողությունների անհրաժեշտություն չի առաջացել։

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Գ․ Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում հորդառաձ անձրևի հետևանքով փլուզվել է ցանկապատ (մոտ 20 քմ)՝ վնասելով գազատար խողովակը․ առաջացել է գազի արտահոսք։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

Գրանցված մյուս ահազանգերով տեղում փրկարարներն իրականացրել են ջրահեռացման և ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ։ Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում կիրառվել են մոտոպոմպեր, փրկարարական այլ տեխնիկա։
Նախնական տվյալներով ջրալցումների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։

Աշխատանքները շարունակվում են:

Տեսանյութը այստեղ։

Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանԿասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակըՖրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ուժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղ