Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Սահմանազատման համատեքստում հարցադրում է դրվում, եկեղեցին, ընդդիմությունն ասում են՝ մեր տարածքն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը. կանգնա՞ծ է այսօր այդ 4 գյուղում մեր զինվորը, ուրեմն դա մեր տարածքն է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս դիտարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Այսինքն՝ Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մեր տարածքը չէ՞»:

Հարցուպատասխանից մի հատված` ստորև:

Պետրոս Ղազարյան – Ես ավարտեմ, պարոն վարչապետ: Տեսեք՝ հիմա ինչպե՞ս է այդ կոնտեքստը բացվում, որ այդ զիջողությունը բերելու է ոչ թե խաղաղության և սահմանների ամրագրման և միջազգային իրավունքի գերակայության, այլ բերելու է նրան, որ մեր այդ տարածաշրջանի երկրների ախորժակն ավելի բացվելու է, և միևնույն է, նրանք անելու են այն ինչ անում են՝ անկախ մեր վարքագծից: Տալիս ենք՝ ավելի են ուզելու: Նրանք թշնամի պետություններ են և ուզում են մեզ վերացնել: Եվ ֆորպոստի այդ տրամաբանությունը լեգիտիմ է, որովհետև եթե քեզ մեկ է ուզում են վերացնել, հիմա տվեցիք՝ ավելի են ուզելու: Այս պարագայում ֆորպոստի տրամաբանությունից դուրս գալը դավաճանության պես մի բան է, որովհետև ավելի լավ է լինել մի քիչ ֆորպոս, բայց լինել, քան չլինել ֆորպոստ և չլինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեր կարճ հարցերին երկար էի պատասխանում: Երկար հարցերին երևի ավելի երկար կպատասխանեմ:

Պետրոս Ղազարյան – Դա է այսօր ծավալված քաղաքական բանավեճը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ուզում եմ ասել, որ սա էլ պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք: Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես ինչ ես անում: Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին: Նորից եմ ասում՝ սա քննադատություն չէ ուրիշի հասցեին, սա քննադատություն է մեր հասցեին, լավ, ընկալենք՝ իմ հասցեին:

Ռեգիոնալ հարաբերությունները ևս անվտանգության կոմպոնենտ են: Այսինքն՝ ես նորից վերադառնամ իմ նախորդ հարցին՝ մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնել և այդ զինվորին տանենք, տեսնենք որտե՞ղ ծանոթ ունենք՝ ազատենք ծառայությունից, ով ոնց կարող է չգնա բանակ, և այդ զինվորը, որին գտել ենք, որին ինչ-որ ձևով տարել ենք սահմանին կանգնեցրել, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ դնենք այդ զինվորի վրա: Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք: Սա ֆորպոստի տրամաբանություն է, երբ մենք զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դնում, գիտենք, որ անհամաչափ բեռներ ենք դնում, երբ քննարկում ենք, ասում ենք լսեք՝ այս զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել, ո՞նց է լինելու, ասում են՝ խնդիր չկա, տե՛ս, պայմանագրեր ունենք, բաներ ունենք:

Եվ սա կարևոր հանգամանք է, որովհետև ընդհանրապես՝ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած: Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, պետք է լինի մոբիլ և երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, վերադառնա զորամաս: Այսինքն՝ մենք ի սկզբանե մեր բանակի նկատմամբ, ճիշտ է՝ ես էլ եմ շատ քննադատել և այլն, բայց ես նաև դրա համար մեղավորություն եմ զգում: Կարողացա՞ միտքը պարզաբանել: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է գնանք այստեղ պատերազմ հրահրենք, այնտեղ պատերազմ հրահրենք...

Պետրոս Ղազարյան – Որտեղ մեր զինվորը կանգնած է, դա մեր հողն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ դեպքում ինչո՞ւ ենք 31 գյուղերի մասին ասում, այնտեղ որ կանգնած չէ, մեր հողը չէ՞: Արծվաշենը մեր հողը չէ՞, այսինքն՝ իրենք հրաժարվել են: Դիմումներ են գրում, որ կառավարությանը քրեական պատասխանատվության ենթարկեն՝ Հայաստանի ինքնիշխան տարածք զիջելու համար, այն դեպքում, որ իրենք հիմա Արծվաշենը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը զիջում են և այն մյուս 31 գյուղերի տարածքները զիջում են, իրենց քրեական պատասխանատվության ո՞վ է ենթարկելու:

Պետրոս Ղազարյան – Իրենք ասում են՝ 1993-ի հրադադարը կա, ով որտեղ կանգնել է, դա նրանն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ինչի՞ 1993-ի հրադադարը: Տեսեք, ես հենց դա եմ ասում, այս մեր մտածողությունը, եկեք մենք մեզ կողքից լսենք, նայենք...

Պետրոս Ղազարյան – Որովհետև 1993-ին ԱՊՀ-ի երկրները միացել են և ճանաչել են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչի՞ն են միացել և ճանաչել:

Պետրոս Ղազարյան – Ադրբեջանը վավերացրել է այդ փաստաթուղթը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչն է վավերացրել Ադրբեջանը, ի՞նչն է ճանաչել:

Պետրոս Ղազարյան - Այն համաձայնագիրը, որը կնքվել է 1993-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լավ, չեմ հասկանում` ինչի մասին եք ասում: Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականին, որտեղ ասել են, որ գոյություն ունեցող սահմանները, Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահման: Ո՞վ է ասել...

Պետրոս Ղազարյան – 1993-ին հրադադար են կնքել: Ընդդիմությունն ասում է՝ այստեղ, որտեղ մենք կանգնել ենք դրանք մեր սահմաններն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ հրադադարը 1993-ին չի եղել, 1994-ին է եղել:

Պետրոս Ղազարյան – Դե մշակվել է: Նրանք ասում են՝ հրադադարի այս փաստաթղթի վրա պետք է ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Ո՞ր հրադադարի:

Պետրոս Ղազարյան – Հրադադարի համաձայնագրի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հրադադարի համաձայնագիրն ինչի՞ մասին է: Հրադադարի համաձայնագիրը սահմանները ճանաչելո՞ւ մասին է:

Պետրոս Ղազարյան – Տեսեք՝ Ադրբեջանն Ալմա-Աթային միացել է 1993 թվականին, հետևաբար՝ ընդդիմությունն ասում է...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանը, եթե հիշողությունս չի դավաճանում, երկու անգամ է Ալմա-Աթայի հռչակագրին միացել՝ իրենց ներքաղաքական իրադարձությունների բերումով, բայց դա ի՞նչ կապ ունի: Հիմա, եթե մենք ասենք 60-ականներին ընդունված որևէ կոնվենցիայի միանում ենք 2000 չգիտեմ որ թվին, ո՞նց ենք միանում: Կասեն 65 թվին Խորհրդային Միություն է եղել: Դե ուրեմն, եթե դուք 2002 թվականին ընդունում եք 65 թվականին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել է նաև Խորհրդային միության կողմից, դուք այն ժամանակ Խորհրդային Միություն եք եղել: Ուրեմն դուք անկախ պետություն չեք, որովհետև երբ միանում եք 65 թվի կոնվենցիային, ուրեմն դուք այն ժամանակ պետություն չեք եղել, ուրեմն հիմա էլ պետություն չեք:

Այդ տրամաբանությա՞մբ ենք առաջնորդվում: Որ մեկը գա մեզ կողքից այդպիսի բան ասի, ի՞նչ կասենք: Կասենք, խնդրում ենք մի բաժակ սառը ջուր խմեք, նորից եկեք և կրկնեք Ձեր միտքը ու լսեք Ձեր ասածը: Եվ մեր իրականության մեջ շատ հաճախ նման մտքեր հնչում են և մեզանում երբեմն դառնում է սովորական բան: Դա է մեր մեծագույն պրոբլեմը:

«Ուզում են մեզ վերացնել» թեման: Եթե ուզում են մեզ վերացնել, ուրեմն մենք պետք է կարողանանք կառավարել մեզ վերացնելու այդ ցանկությունը, պե՞տք է հարաբերվենք այդ ցանկության հետ, թե՞ չէ, պե՞տք է հասկանանք՝ այդ ցանկությունը մենք կարո՞ղ ենք փոխել, թե չենք կարող փոխել, թե մենք էլի զինվորին պետք է ասենք՝ մեզ ուզում են վերացնել, դու գնա տես ինչ ես անում, իսկ մենք գնանք Բադեն-Բադենում հանգստանանք կամ սովորենք, մեր երեխաները թող գնան այնտեղ ապրեն, դու տես՝ այստեղ ինչ ես անում այդ վերացնելու ցանկության հետ: Մենք այս վերացնելու ցանկությունը պիտի՞ կարողանանք կառավարել, թե՞ ոչ: Հիմա Դուք հարց կտաք՝ ո՞նց կարող ենք մենք մեզ վերացնելու ցանկությունը կառավարել: Մի շատ կարևոր գործոնով՝ լեգիտիմությամբ: Մենք 20 և ավելի տարիներ Հայաստանի ներսում կռիվ տվեցինք լեգիտիմության կարևորության մասին: Հիմա, փառք Աստծո, այդ հարցը լուծել ենք: Բայց մենք նաև մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք որպես բազա: Ո՞րն է լեգիտիմությունը: Լեգիտիմությունը սա է, սա է:

Պետրոս Ղազարյան – Շատ լավ, բայց տեսեք, շատ պարզ հարց....

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի հարց էլ կար....

Պետրոս Ղազարյան – Այդ նույն հարցի նյուանսով է: Այդ լեգիտիմությունը չունի երաշխավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեգիտիմությունն ինքը երաշխավոր է:

Պետրոս Ղազարյան - Ֆորպոստն ունի երաշխավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, եթե ֆորպոստն ունի երաշխավոր, ինչո՞ւ եք ասում մեր տարածքներն օկուպացված են և այլն:

Պետրոս Ղազարյան - Վատ երաշխավոր է, բայց երաշխավոր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, ես Ձեզ երաշխավորում եմ, որ լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր է, քան վատ երաշխավորը: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը: Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը:

Պետրոս Ղազարյան – Ինչի՞ հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քո սուբյեկտության հաշվին, որովհետև քո լավ լեգիտիմությունը, եթե քո լեգիտիմությունը դու ուզում ես փոխել ուրիշի լավ երաշխավորությամբ՝ դու զիջում ես քո ինքնիշխանությունը, դու զիջում ես քո պետականությունը, դու զիջում ես քո անկախությունը: Այս պատմությունը սրա մասին է...

Պետրոս Ղազարյան - Բայց այդ դեպքում քո մեջքին կանգնած է ուժ, այս դեպքում՝ միջազգային իրավունք, որն օր-օրի ավելի խոցելի է դառնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, նայած որ կողմից նայեք: Կողմ կա, որ ավելի խոցելի է դառնում, կողմ կա, որ պակաս խոցելի է դառնում: Եվ այստեղ էլ ընտրության հարց կա՝ մենք ի՞նչ ենք ընտրում՝ մենք ընտրում ենք խոցելի միջազգային իրավունքը, թե՞ անխոցելի միջազգային իրավունքը: Մեզ, որ քննադատում են՝ ասում են՝ դուք ոնց որ ուրիշ բան էիք ասում: Այո, մենք ուրիշ բան էինք ասում, որովհետև մենք մեր տրամաբանության մեջ էինք, մեր ընկալումների և մեր սոցիալ-հոգեբանության մեջ էինք՝ որպես Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հետ օրգանիկ կապով կապված մարդ, կառավարություն, իշխանություն: Բայց էլի եմ ասում՝ այս փոփոխվող աշխարհում քաղաքական առաջնորդության առաջնահերթ նպատակն ու նշանակությունը պետք է լինի ադապտացնել այն երկիրն ու հանրությունը, որին առաջնորդում ես, փոփոխվող աշխարհին:

Եվ այստեղ, կրկնում եմ՝ ընտրության հարց է, մենք պետք է ընտրություն կատարենք: Ընդ որում, մենք ընտրություն չունենք էլ, որովհետև մեր նախկին ընտրությունը ցույց է տվել մեր խոցելիությունը: Երբ մենք ասում ենք՝ չէ, մենք ընտրում ենք խոցելի միջազգային կարգը, այդ խոցելի միջազգային կարգը եկել է մեզ է խոցել: Երբ մենք ասում ենք, որ պետք է ընտրենք անխոցելի միջազգային կարգը, և այդ անխոցելի միջազգային կարգը մեզ պետք է դարձնի անխոցելի՝ ոչ միանգամից, ոչ մի գործողությամբ, ոչ մեկ օրում: Բայց սա ռազմավարություն է, որ մենք ընտրել ենք: Եվ ես հավատում եմ, որ ռազմավարություն է, որն ընտրել է մեր ժողովուրդը: Եվ ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, ընտրել եմ այդ ռազմավարությունը:

Եվ այնտեղ մի նյուանս կար՝ լինել ֆորպոստ կամ չլինել: Հասկանու՞մ եք, որ ընտրությունը սրա մեջ է, այս ձևակերպումն արդեն ձևակերպման հեղինակների մտածողության ամպլիտուդի մասին է: Եվ սա հենց ֆորպոստի տրամաբանության մեջ է, որ՝ տես հա, դու կամ ֆորպոստ պիտի լինես կամ չլինես, տես հա՝ դու կամ պետք է չլինես կամ պետք է լինես ֆորպոստ: Այս դեպքում՝ ի՞նչ ընտրություն անենք, պարզ չի՞ ինչ ընտրություն անենք: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք այս բանաձևից դուրս գանք, երբ ընտրությունն այն չէ՝ լինել ֆորպոստ, թե չլինել:

Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԿոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՀԱՄԱՍ-ը հաջողություն է մաղթել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է Փաշինյանը Միացյալ Թագավորության ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթում Մեկ պատվաստանյութ՝ թմրանյութերի մի ամբողջ դասի դեմ. մշակվել է ափիոնանման նյութերի դեմ պայքարի նոր մոտեցում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Լիբանանում գնահատել են Իսրայելի հետ հակամարտության տնտեսական վնասը Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանը Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը