Երևան, 11.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սահմանազատման համատեքստում հարցադրում է դրվում, եկեղեցին, ընդդիմությունն ասում են՝ մեր տարածքն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը. կանգնա՞ծ է այսօր այդ 4 գյուղում մեր զինվորը, ուրեմն դա մեր տարածքն է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս դիտարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Այսինքն՝ Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մեր տարածքը չէ՞»:

Հարցուպատասխանից մի հատված` ստորև:

Պետրոս Ղազարյան – Ես ավարտեմ, պարոն վարչապետ: Տեսեք՝ հիմա ինչպե՞ս է այդ կոնտեքստը բացվում, որ այդ զիջողությունը բերելու է ոչ թե խաղաղության և սահմանների ամրագրման և միջազգային իրավունքի գերակայության, այլ բերելու է նրան, որ մեր այդ տարածաշրջանի երկրների ախորժակն ավելի բացվելու է, և միևնույն է, նրանք անելու են այն ինչ անում են՝ անկախ մեր վարքագծից: Տալիս ենք՝ ավելի են ուզելու: Նրանք թշնամի պետություններ են և ուզում են մեզ վերացնել: Եվ ֆորպոստի այդ տրամաբանությունը լեգիտիմ է, որովհետև եթե քեզ մեկ է ուզում են վերացնել, հիմա տվեցիք՝ ավելի են ուզելու: Այս պարագայում ֆորպոստի տրամաբանությունից դուրս գալը դավաճանության պես մի բան է, որովհետև ավելի լավ է լինել մի քիչ ֆորպոս, բայց լինել, քան չլինել ֆորպոստ և չլինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեր կարճ հարցերին երկար էի պատասխանում: Երկար հարցերին երևի ավելի երկար կպատասխանեմ:

Պետրոս Ղազարյան – Դա է այսօր ծավալված քաղաքական բանավեճը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ուզում եմ ասել, որ սա էլ պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք: Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես ինչ ես անում: Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին: Նորից եմ ասում՝ սա քննադատություն չէ ուրիշի հասցեին, սա քննադատություն է մեր հասցեին, լավ, ընկալենք՝ իմ հասցեին:

Ռեգիոնալ հարաբերությունները ևս անվտանգության կոմպոնենտ են: Այսինքն՝ ես նորից վերադառնամ իմ նախորդ հարցին՝ մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնել և այդ զինվորին տանենք, տեսնենք որտե՞ղ ծանոթ ունենք՝ ազատենք ծառայությունից, ով ոնց կարող է չգնա բանակ, և այդ զինվորը, որին գտել ենք, որին ինչ-որ ձևով տարել ենք սահմանին կանգնեցրել, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ դնենք այդ զինվորի վրա: Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք: Սա ֆորպոստի տրամաբանություն է, երբ մենք զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դնում, գիտենք, որ անհամաչափ բեռներ ենք դնում, երբ քննարկում ենք, ասում ենք լսեք՝ այս զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել, ո՞նց է լինելու, ասում են՝ խնդիր չկա, տե՛ս, պայմանագրեր ունենք, բաներ ունենք:

Եվ սա կարևոր հանգամանք է, որովհետև ընդհանրապես՝ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած: Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, պետք է լինի մոբիլ և երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, վերադառնա զորամաս: Այսինքն՝ մենք ի սկզբանե մեր բանակի նկատմամբ, ճիշտ է՝ ես էլ եմ շատ քննադատել և այլն, բայց ես նաև դրա համար մեղավորություն եմ զգում: Կարողացա՞ միտքը պարզաբանել: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է գնանք այստեղ պատերազմ հրահրենք, այնտեղ պատերազմ հրահրենք...

Պետրոս Ղազարյան – Որտեղ մեր զինվորը կանգնած է, դա մեր հողն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ դեպքում ինչո՞ւ ենք 31 գյուղերի մասին ասում, այնտեղ որ կանգնած չէ, մեր հողը չէ՞: Արծվաշենը մեր հողը չէ՞, այսինքն՝ իրենք հրաժարվել են: Դիմումներ են գրում, որ կառավարությանը քրեական պատասխանատվության ենթարկեն՝ Հայաստանի ինքնիշխան տարածք զիջելու համար, այն դեպքում, որ իրենք հիմա Արծվաշենը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը զիջում են և այն մյուս 31 գյուղերի տարածքները զիջում են, իրենց քրեական պատասխանատվության ո՞վ է ենթարկելու:

Պետրոս Ղազարյան – Իրենք ասում են՝ 1993-ի հրադադարը կա, ով որտեղ կանգնել է, դա նրանն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ինչի՞ 1993-ի հրադադարը: Տեսեք, ես հենց դա եմ ասում, այս մեր մտածողությունը, եկեք մենք մեզ կողքից լսենք, նայենք...

Պետրոս Ղազարյան – Որովհետև 1993-ին ԱՊՀ-ի երկրները միացել են և ճանաչել են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչի՞ն են միացել և ճանաչել:

Պետրոս Ղազարյան – Ադրբեջանը վավերացրել է այդ փաստաթուղթը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչն է վավերացրել Ադրբեջանը, ի՞նչն է ճանաչել:

Պետրոս Ղազարյան - Այն համաձայնագիրը, որը կնքվել է 1993-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լավ, չեմ հասկանում` ինչի մասին եք ասում: Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականին, որտեղ ասել են, որ գոյություն ունեցող սահմանները, Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահման: Ո՞վ է ասել...

Պետրոս Ղազարյան – 1993-ին հրադադար են կնքել: Ընդդիմությունն ասում է՝ այստեղ, որտեղ մենք կանգնել ենք դրանք մեր սահմաններն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ հրադադարը 1993-ին չի եղել, 1994-ին է եղել:

Պետրոս Ղազարյան – Դե մշակվել է: Նրանք ասում են՝ հրադադարի այս փաստաթղթի վրա պետք է ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Ո՞ր հրադադարի:

Պետրոս Ղազարյան – Հրադադարի համաձայնագրի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հրադադարի համաձայնագիրն ինչի՞ մասին է: Հրադադարի համաձայնագիրը սահմանները ճանաչելո՞ւ մասին է:

Պետրոս Ղազարյան – Տեսեք՝ Ադրբեջանն Ալմա-Աթային միացել է 1993 թվականին, հետևաբար՝ ընդդիմությունն ասում է...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանը, եթե հիշողությունս չի դավաճանում, երկու անգամ է Ալմա-Աթայի հռչակագրին միացել՝ իրենց ներքաղաքական իրադարձությունների բերումով, բայց դա ի՞նչ կապ ունի: Հիմա, եթե մենք ասենք 60-ականներին ընդունված որևէ կոնվենցիայի միանում ենք 2000 չգիտեմ որ թվին, ո՞նց ենք միանում: Կասեն 65 թվին Խորհրդային Միություն է եղել: Դե ուրեմն, եթե դուք 2002 թվականին ընդունում եք 65 թվականին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել է նաև Խորհրդային միության կողմից, դուք այն ժամանակ Խորհրդային Միություն եք եղել: Ուրեմն դուք անկախ պետություն չեք, որովհետև երբ միանում եք 65 թվի կոնվենցիային, ուրեմն դուք այն ժամանակ պետություն չեք եղել, ուրեմն հիմա էլ պետություն չեք:

Այդ տրամաբանությա՞մբ ենք առաջնորդվում: Որ մեկը գա մեզ կողքից այդպիսի բան ասի, ի՞նչ կասենք: Կասենք, խնդրում ենք մի բաժակ սառը ջուր խմեք, նորից եկեք և կրկնեք Ձեր միտքը ու լսեք Ձեր ասածը: Եվ մեր իրականության մեջ շատ հաճախ նման մտքեր հնչում են և մեզանում երբեմն դառնում է սովորական բան: Դա է մեր մեծագույն պրոբլեմը:

«Ուզում են մեզ վերացնել» թեման: Եթե ուզում են մեզ վերացնել, ուրեմն մենք պետք է կարողանանք կառավարել մեզ վերացնելու այդ ցանկությունը, պե՞տք է հարաբերվենք այդ ցանկության հետ, թե՞ չէ, պե՞տք է հասկանանք՝ այդ ցանկությունը մենք կարո՞ղ ենք փոխել, թե չենք կարող փոխել, թե մենք էլի զինվորին պետք է ասենք՝ մեզ ուզում են վերացնել, դու գնա տես ինչ ես անում, իսկ մենք գնանք Բադեն-Բադենում հանգստանանք կամ սովորենք, մեր երեխաները թող գնան այնտեղ ապրեն, դու տես՝ այստեղ ինչ ես անում այդ վերացնելու ցանկության հետ: Մենք այս վերացնելու ցանկությունը պիտի՞ կարողանանք կառավարել, թե՞ ոչ: Հիմա Դուք հարց կտաք՝ ո՞նց կարող ենք մենք մեզ վերացնելու ցանկությունը կառավարել: Մի շատ կարևոր գործոնով՝ լեգիտիմությամբ: Մենք 20 և ավելի տարիներ Հայաստանի ներսում կռիվ տվեցինք լեգիտիմության կարևորության մասին: Հիմա, փառք Աստծո, այդ հարցը լուծել ենք: Բայց մենք նաև մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք որպես բազա: Ո՞րն է լեգիտիմությունը: Լեգիտիմությունը սա է, սա է:

Պետրոս Ղազարյան – Շատ լավ, բայց տեսեք, շատ պարզ հարց....

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի հարց էլ կար....

Պետրոս Ղազարյան – Այդ նույն հարցի նյուանսով է: Այդ լեգիտիմությունը չունի երաշխավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեգիտիմությունն ինքը երաշխավոր է:

Պետրոս Ղազարյան - Ֆորպոստն ունի երաշխավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, եթե ֆորպոստն ունի երաշխավոր, ինչո՞ւ եք ասում մեր տարածքներն օկուպացված են և այլն:

Պետրոս Ղազարյան - Վատ երաշխավոր է, բայց երաշխավոր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, ես Ձեզ երաշխավորում եմ, որ լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր է, քան վատ երաշխավորը: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը: Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը:

Պետրոս Ղազարյան – Ինչի՞ հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քո սուբյեկտության հաշվին, որովհետև քո լավ լեգիտիմությունը, եթե քո լեգիտիմությունը դու ուզում ես փոխել ուրիշի լավ երաշխավորությամբ՝ դու զիջում ես քո ինքնիշխանությունը, դու զիջում ես քո պետականությունը, դու զիջում ես քո անկախությունը: Այս պատմությունը սրա մասին է...

Պետրոս Ղազարյան - Բայց այդ դեպքում քո մեջքին կանգնած է ուժ, այս դեպքում՝ միջազգային իրավունք, որն օր-օրի ավելի խոցելի է դառնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, նայած որ կողմից նայեք: Կողմ կա, որ ավելի խոցելի է դառնում, կողմ կա, որ պակաս խոցելի է դառնում: Եվ այստեղ էլ ընտրության հարց կա՝ մենք ի՞նչ ենք ընտրում՝ մենք ընտրում ենք խոցելի միջազգային իրավունքը, թե՞ անխոցելի միջազգային իրավունքը: Մեզ, որ քննադատում են՝ ասում են՝ դուք ոնց որ ուրիշ բան էիք ասում: Այո, մենք ուրիշ բան էինք ասում, որովհետև մենք մեր տրամաբանության մեջ էինք, մեր ընկալումների և մեր սոցիալ-հոգեբանության մեջ էինք՝ որպես Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հետ օրգանիկ կապով կապված մարդ, կառավարություն, իշխանություն: Բայց էլի եմ ասում՝ այս փոփոխվող աշխարհում քաղաքական առաջնորդության առաջնահերթ նպատակն ու նշանակությունը պետք է լինի ադապտացնել այն երկիրն ու հանրությունը, որին առաջնորդում ես, փոփոխվող աշխարհին:

Եվ այստեղ, կրկնում եմ՝ ընտրության հարց է, մենք պետք է ընտրություն կատարենք: Ընդ որում, մենք ընտրություն չունենք էլ, որովհետև մեր նախկին ընտրությունը ցույց է տվել մեր խոցելիությունը: Երբ մենք ասում ենք՝ չէ, մենք ընտրում ենք խոցելի միջազգային կարգը, այդ խոցելի միջազգային կարգը եկել է մեզ է խոցել: Երբ մենք ասում ենք, որ պետք է ընտրենք անխոցելի միջազգային կարգը, և այդ անխոցելի միջազգային կարգը մեզ պետք է դարձնի անխոցելի՝ ոչ միանգամից, ոչ մի գործողությամբ, ոչ մեկ օրում: Բայց սա ռազմավարություն է, որ մենք ընտրել ենք: Եվ ես հավատում եմ, որ ռազմավարություն է, որն ընտրել է մեր ժողովուրդը: Եվ ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, ընտրել եմ այդ ռազմավարությունը:

Եվ այնտեղ մի նյուանս կար՝ լինել ֆորպոստ կամ չլինել: Հասկանու՞մ եք, որ ընտրությունը սրա մեջ է, այս ձևակերպումն արդեն ձևակերպման հեղինակների մտածողության ամպլիտուդի մասին է: Եվ սա հենց ֆորպոստի տրամաբանության մեջ է, որ՝ տես հա, դու կամ ֆորպոստ պիտի լինես կամ չլինես, տես հա՝ դու կամ պետք է չլինես կամ պետք է լինես ֆորպոստ: Այս դեպքում՝ ի՞նչ ընտրություն անենք, պարզ չի՞ ինչ ընտրություն անենք: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք այս բանաձևից դուրս գանք, երբ ընտրությունն այն չէ՝ լինել ֆորպոստ, թե չլինել:

 

Քննարկվում է Իջևանով անցնող երկաթուղու վերանորոգման հարցը. Փաշինյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում 96 մարդու մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող տարբերակներից մեկը Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանԱդրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումները դարձել են կանոնավոր․ Սերգեյ Պավլով Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ․ Աշոտյան «Տոտենհեմ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանԴաժան ծեծի ենթարկված 13-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխուղեղի ցնցմամբ և ակնակապճի վնասվածքով Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներ ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր Դպրոցներից մեկից Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՓլուզում՝ կենդանաբանական այգի տանող ճանապարհինԵղանակն առաջիկա օրերինՆիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է ​ Մոզրովի քարանձավը՝ Հայաստանի ստորգետնյա հրաշքներից մեկը․ բացահայտելով Հայաստանը (մաս 5)Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ոստիկանությունը որոնում է անհետ կորած 12-ամյա տղայինԵս համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ Կարապետյան Սպիտակում բախվել են «Mercedes Vito»-ն ու «Opel»-ը. 6 վիրավnր կա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատումԱԺ-ն ընդունեց օրենքի նոր նախագիծը «ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հրապարակային հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն․ Լիդյա Մանթաշյան Տղամարդը խանդի հողի վրա շամփուրով դանակահարել է կնոջըԿրակnցներ դպրոցումFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մահացածը վարորդներից մեկի մայրն է5 վայր այս չքնաղ կղզում, որտեղ կարող ես անցկացնել լիարժեք հանգիստդ, առանց մեծ գումարներ ծախսելու