Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Grupo Modelo անունը ոչինչ չի ասում հայաստանցի գարեջրի սիրահարին։ Դե, ոչ միայն նրանց: Սակայն Corona Extra անունը հայտնի է գրեթե բոլորին։ Բանն այն է, որ դա այդ ընկերության ամենահայտնի ապրանքանիշն է։ Նշենք, որ այդ մեքսիկական գարեջրի հիմնական շուկան երկար տարիներ եղել է միայն Միացյալ Նահանգները: Grupo Modelo ընկերության պատմությունը սկսվել է 1925 թվականին Մեխիկոյում։ Քաղաքի համարյա հենց կենտրոնում բացվել է նրա առաջին գործարանը, և այնտեղ արտադրված գարեջրի առաջին ապրանքանիշը եղել է հենց Corona-ն։

Grupo Modelo-ն իր գոյության առաջին իսկ օրերից վարել է ագրեսիվ գովազդային քաղաքականություն։ Արդյունքում արտադրության սկզբից արդեն երկու տարի անց վաճառվել է մոտ 8 մլն շիշ գարեջուր։ 1930 թվականից ընկերությունն սկսել է արտադրել իր երկրորդ դասական գարեջուրը, որն էլ, ի վերջո, դարձել է լեգենդար Negra Modelo-ն: Այնուամենայնիվ, իրական հաջողության ընկերությունն սկսել է հասնել 1933 թվականից հետո, երբ ԱՄՆ-ում չոր օրենքի արգելքը չեղյալ է հայտարարվել: Grupo Modelo-ի առաջ բացվել է գրեթե անսահմանափակ իրացման շուկա: Corona-ն սկսել են առաքել հարավային նահանգներ, որտեղ այն արագորեն վաճառվել է: Մի քանի գարեջրի գործարան գնելուց հետո Modelo-ն 30-ականների կեսերին դարձել է Մեքսիկայի գարեջրի ամենամեծ արտադրողը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Modelo-ն, ի տարբերություն այլ ընկերությունների, չի ձգտել մուտք գործել եվրոպական շուկա։ Փոխարենն ընկերությունը կենտրոնացել է ազգային շուկայում իր դիրքերի ամրապնդման վրա։ Արդյունքում, երբ եվրոպական գարեջրի գործարանները 50-ականների սկզբին վերականգնել են իրենց դիրքերը, մեքսիկական ընկերությունների մեծ մասը չի կարողացել վերադառնալ հայրենի շուկա, քանի որ Մեքսիկայի յուրաքանչյուր խանութում կարելի էր տեսնել Corona Extra և Grupo Modelo և այլ տեսակների գարեջուր: Լայնածավալ և ագրեսիվ գովազդային արշավները միայն ամրապնդել են այդ արտադրողի դիրքերը։ 60-ականների կեսերին Մեքսիկայում գարեջրի շուկան ներկայացվում էր Modelo գարեջրով և «այլ գարեջուրներ»-ով: Ահա, թե ինչպես էր ներկայանում իրավիճակը սպառողի աչքին։ Միևնույն ժամանակ, ընկերությունը անընդհատ գնում էր մրցակիցների գործարանները Գվադալախարայում, Տորեոնեում և այլ քաղաքներում, ինչպես նաև կառուցում էր իր սեփական գործարանները։

Ի դեպ, հենց Modelo-ն է 80-ականների սկզբին կառուցել այն ժամանակվա աշխարհի ամենամեծ գարեջրի գործարանը, որի արտադրողունակությունը եղել է տարեկան 1 միլիարդ լիտր գարեջուր։ 1979 թվականից Corona-ն սկսել է նվաճել ամերիկյան շուկան, ինչը գրավել է AnheuserBusch կորպորացիայի ուշադրությունը, որն էլ, ի վերջո, ձեռք է բերել Modelo-ի բաժնետոմսերի 50 տոկոսը: 2012 թվականին Anheuser-Busch ընկերությունը գնել է բաժնետոմսերի մնացած 50 տոկոսը՝ լիովին վերահսկողություն սահմանելով աշխարհի յոթերորդ ամենամեծ գարեջրի գործարանի վրա։ Իսկ այդ ընկերության ամենահայտնի ապրանքանիշը չորրորդն է աշխարհում որպես ամենաշատ վաճառվող գարեջուր (Becks, Stella Artois և Budweiser-ից հետո)։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր