Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Սարգիսի մայրիկին խնդրում եմ տեղափոխվել անցյալի լուսավոր օրեր՝ որդու մանկություն, ու պատմել նրա մասին, ասում է. «Չեմ կարող ասել, որ դեպի անցյալ եմ գնում, քանի որ որդիս միշտ ինձ հետ է: Շատ սիրված երեխա էր Սարգիսս, սա չեմ ասում որպես իր մայր: Իմ խոսքերը կարող են բոլորը փաստել: Գյուղում, շրջապատում, շրջակա գյուղերում հարգված էր: Մարդամոտ էր, ազնիվ, նվիրված: Կարծում եմ, որ իր ազնվությունն ու նվիրվածությունը պատճառ դարձան, որ պատերազմում իր հետ պատահեց այն, ինչ պատահեց: Ոչ մեկին չէր լսել, ընկերները շրջափակման մեջ էին եղել, նրանց շրջափակումից դուրս է բերել, իր կյանքի գնով ընկերներին փրկել էր»:

Սարգիսը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել է բռնցքամարտի, բազմաթիվ հաջողություններ գրանցել սպորտի բնագավառում, պարգևատրվել պատվոգրերով և մեդալներով։ «Տարրական դասարաններում լավ էր սովորում, ընդունակ աշակերտ էր, բայց սովորելու առումով աշխատասեր չէր: Սիրում էր «Հայոց լեզուն», «Գրականությունը», «Պատմությունը»: Հատկապես վերջինն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում: Պատմական ամեն մի դրվագ, ամեն մի իրադարձություն կարող էր յուրաքանչյուրին ամենայն մանրամասնությամբ պատմել և բացատրել»: Դպրոցն ավարտելուց ամիսներ հետո Սարգիսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մայրիկն ասում է՝ սկզբում չէր կողմնորոշվում, թե ինչով է ուզում զբաղվել, բայց հետո ընտրությունը կանգ առավ ատամնաբույժի մասնագիտության վրա: Նա այդ ցանկությունը պետք է իրագործեր զորացրվելուց հետո, սակայն պատերազմը փոխեց բոլորի պլանները: 2021թ. փետրվարի 25-ին Սարգիսը զորակոչվել է բանակ: Ծառայել է Սիսիանում, մի քանի ամիս անց տեղափոխել են Նորավան, հետո՝ Կապան։ 44-օրյա պատերազմից հետո զինծառայության մեկնող տղաների ծնողներին միշտ հարցնում եմ, թե ներքին տագնապ չունեի՞ն իրենք և իրենց որդիները: Հիմնականում ծնողներն իրենց անհանգստություններից են խոսում, իսկ տղաները կարծես վրեժով լցված են մեկնել բանակ:

«44-օրյա պատերազմի օրերին Սարգիսը դեռ 18 տարեկան չէր: Շտապում էր, գնում էր զինկոմիսարիատ, բայց իրեն մերժում էին, քանի որ տարիքով փոքր էր: Իր ընկերներից ոմանք արդեն ծառայում էին, ուզում էր ընկերների կողքին լինել: Իսկ ես իր բանակ գնալուց անհանգիստ եմ եղել, չնայած գիտեի, որ ապահով է, բայց ներքին վախ ունեի: Իրեն անընդհատ կարոտում էինք, անգամ այն ժամանակ, երբ մեր կողքին էր: Հետաքրքիր զգացողություն էր»: Սիրով են անցել Սարգիսի ծառայության ամիսները: Մայրիկն ասում է՝ երբեք տանը ոչինչ չի խոսել բանակից:

«Հիմա, երբ ընկերները մեր տուն են գալիս-գնում, նրանք են ամեն ինչ պատմում: Հարցնում էի՝ ծառայությունը լա՞վ է, պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է: Ի՞նչը կարող է հետաքրքրել մայրիկին, որ տղայի հետ ամեն ինչ կարգին լինի, ապահով լինի, նորմալ սնվի: Երբ իրեն հարցեր էինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածի: Սարգիսս մասնակցել է հայ-ռուսական զորավարժությունների, ցույց տվել հրաշալի արդյունքներ, արժանացել պատվոգրի։ Սիրում էր դիրքեր բարձրանալ, հմուտ նռնակաձիգ էր: Ընկերներն են պատմում, թե որքան լավ զինվոր է եղել: Բոլորին թև ու թիկունք է եղել, միշտ թույլերի կողքին, երբ իր օգնության կարիքն են ունեցել, երբեք չի մերժել: Նվիրված ընկեր ու հայրենասեր զինվոր է եղել»: Սարգիսի ծառայության ավարտին հինգ ամիս էր մնացել, երբ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Մայրիկն ասում է՝ որդին արդեն 15 օր դիրքերում էր:

«Զրուցեցինք, չէր ասում, թե ինչ է կատարվում: Մեզ հանգստացնում էր՝ երրորդ գիծ ենք, կրակը մեզ չի հասնում, բայց իրականում առաջնագծում է եղել՝ Իշխանասարի դիրքերում: Իր հեռախոսն անջատված էր, ընկերներին էինք զանգում, մի երկու բառ իր հետ փոխանակում: Սեպտեմբերի 14-ի առավոտյան իր հետ խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերջացել է: Հրադադար էր: Ժամը երեքից հետո հրադադարի խախտում է լինում, այդ ժամանակ Սաքոս արդեն վիրավոր է լինում, բայց չի համաձայնում նահանջել: Սեպտեմբերի 14ին դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստանում, իրեն տեղափոխում են հոսպիտալ, վիրահատում, բայց վիրահատությունը արդյունք չի տալիս: Սեպտեմբերի 15ին...»:

Որքան ժամանակ էլ անցնի, ծնողները չեն կարողանում արտաբերել զոհվել բառը, այդ բառն արտաբերելով՝ կարծես մեկ անգամ էլ կորցնեն իրենց որդիներին: Տղաների պատմություններում կարմիր թելի պես են անցնում՝ կռվել է անմնացորդ ու աննահանջ, փրկել ընկերների կյանքը, կասեցրել թշնամու առաջխաղացումը ու նրան պատճառել զգալի կորուստներ, պահել է իրեն վստահված դիրքը: Այս ամենը նաև Սարգիսի մասին է: Բայց, ավաղ, նա այս ամենն արել է սեփական կյանքի գնով: Սարգիսը քույրիկ ունի: Վստահաբար, հենց նա է հույս ու լույս տալիս ընտանիքին: Մայրիկը նաև հավելում է՝ Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը: «Միակ մխիթարանքը դա է մնացել: Ամեն կերպ ուզում ես իր հիշատակը վառ պահել, որ իրեն ճանաչեն: Ոչ միայն Սարգիսին, մեր բոլոր-բոլոր տղաներին»:

Հ. Գ. - Սարգիս Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Փոքր Մանթաշ գյուղի գերեզմանատանը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը