Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահին ներկայացրել է բարեփոխումների ընթացքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ ՍԴ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ համագործակցության ամրապնդման ու փորձի փոխանակման տեսանկյունից կարեւորել հաճախակի փոխայցելությունները, որոնք, Հանրապետության նախագահի խոսքով, հնարավորություն են ընձեռում անկաշկանդ մթնոլորտում համակողմանի քննարկել մասնագիտական հարցեր, կարծիքներ փոխանակել Սահմանադրության ոլորտին առնչվող հիմնախնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցը նաեւ օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ եւ հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարեւոր է:

Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-չեխական միջպետական հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին, որոնք, նրա խոսքով, վերջին տարիներին բավականաչափ ակտիվացել են: Ըստ նախագահի, իրավական ոլորտում եւս հարաբերությունների զարգացմամբ երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունն ավելի ամբողջական կդառնա:

Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ-ի հետ ձեւավորված համագործակցությունը եւ ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, եւ Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը:

Պավել Ռիխետսկին ՀՀ նախագահին ներկայացրել է դեռեւս 1920 թվականին հիմնված Չեխիայի ՍԴ-ի անցած ճանապարհը, ձեռքբերումները, երկրի սահմանադրական արդարադատության ներկայիս համակարգը եւ այն կատարելագործելու համար դեռեւս առկա խնդիրները:

Հանրապետության նախագահը փոխադարձաբար հյուրին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ ճանապարհին եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրի համար հիշյալ բարեփոխումների կարեւորությունն ու նպատակը:

Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվել