Եվրոն մոսկովյան բորսայում թանկացել է մինչև 90 ռուբլի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոն մոսկովյան բորսայում անցել է 90 ռուբլու սահմանը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, դա տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 20:30-ին:
Եվրոյի պաշտոնական փոխարժեքը հունվարի 21-ի համար 87 ռուբլի է: Դոլարն արժե 79,6 ռուբլի:
Ավելի վաղ մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել էր նախորդ սակարկությունների փակման ցուցանիշը 2,48 ռուբլիով և կազմել է 81,04 ռուբլի: Այն գերազանցել էր 2014 թվականի դեկտեմբերի 16-ի առավելագույն ցուցանիշը, որը եղել է 80,1 ռուբլի: Ավելի թանկ դոլարն արժեր միայն մինչև 1998 թվականի ռուբլու դենոմինացիան:
ՌԴ Կենտրոնական բանկի փոխարժեքով` 1997 թվականի դեկտեմբերի 30-ի տվյալներով դոլարն արժեր 5960 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը աճել է 2,69 ռուբլիով հասել 88,41-ի սահմանը: Ռուբլին էժանանում է նավթի հետևից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



