Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեկ գիշեր տոնական տորթի մոմերը փչելիս երեք երազանք պահեցի. Արսեն Գրիգորյանը՝ ծննդյան շռայլ նվերների եւ երազանքների մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 20-ին դերասան, երգիչ եւ հաղորդավար Արսեն Գրիգորյանը նշում է իր 34 ամյակը: Life.panorama.am-ին դերասանը պատմել է, որ տոնական օրը սկսկել է դեռ կեսգիշերից ու շարունակվել է մինչեւ լույս.

«Այնպես է ստացվել, որ ես եւ հորեղբայրս միեւնույն օրն ենք ծնվել, եւ երեկ մենք մեր ծննդյան օրը դիմավորեցինք միասին՝ մեր ընտանիքների հետ: Մինչ լույս ուրախացանք, խմեցինք, տոնական տորթի մոմերը փչեցինք ու նաեւ խորհեցինք եւ փիլիսոփայեցինք,- ծիծաղելով նշեց Արսենն ու ավելացրեց,- տոնական օրը շարունակվում է, հստակ ծրագրեր դեռ չունեմ, սպասում եմ ընկերներիս անակնկալներին»:

Արսեն Գրիգորյանը արդեն հասցրել է անակնկալներ ստանալ, բայց դեռ շարունակում է նվերների սպասել. «Շատ նվերներ եմ ստացել եւ հուսով եմ, որ դեռ էլի կստանամ, քանի որ օրն առջեւում է: Ի դեպ, ծննդյնաս օրը միայն այս օրով չի սահմանափակվի, քանի որ նվերների շարքում երեք ուղեւորություն ունեմ դեպի Լոնդոն, Նյու Յորք եւ Փարիզ, այնպես որ ծննդյանս օրը դեռ երկար է շարունակվելու»,- ծիծաղելով նշեց Արսենը, բայց ոչ միայն չցանկացավ բացահայտել, թե ովքեր են իրեն նման շռայլ նվերներ մատուցել, այլեւ ծիծաղելով նշեց, որ բացի նշվածներից, իր բոլոր նվերները շռայլ են:

Հետաքրքրվելով, թե ի՞նչ է ուզում 34 տարեկանում իրականացնել, Արսեն Գրիգորյանը նկատեց. «Ուզում այս տարի շատ ֆիլմերում նկարահանվել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրության: Այս տարի առաջնային նպատակներումս է նաեւ անգլերեն լեզվի իմացությանս կատարելագործումը: Շատ կցանկանամ՝ այս տարի իրադարձային եւ անսպասելի փոփոխություններ տեղի ունենան ինձ հետ: Այն, ինչ ես պատկերացնում եւ երազում եմ, ուզում եմ, որ դրանց միլիոնապատիկը լինի»:

Ի  դեպ, Արսենը նշեց, որ ոչ միայն ծննդյան օրն է մտածում անցած ճանապարհի եւ անելիքների մասին, բայց այսօր, վերարժեւորելով ապրած տարիները, մի հստակ բան փաստում է իր համար. «Ես գոհանում եմ կյանքիս համար, լցված եմ գոհության զգացմունքով եւ շատ ուրախ եմ, որ ապրում եմ, ինչպես նաեւ բաց եմ հետագա լուսավոր ու մեծ իրադարձությունների համար»,- նշեց նա:

Կյանքում փոփոխությունների մասին Արսենը այնքան էլ չի մտածում. «Իմ կյանքում շատ հաճախ են փոփոխութուններ տեղի ունենում, դրա համար շատ չեմ մտածում այդ ուղղությամբ: Կան բաներ, որոնք կցանկանամ փոփոխել, կան բաներ, որ կցանկանամ անփոփոխ մնան, բայց դրանք ավելի շատ ներաշխարհում կատարվող աշխատանքներ են, որոնք անընդհատ տեղի են ունենում: Դրանք փոքրիկ դրվագներ են, որոնց մասին միայն ես գիտեմ»,- պատմեց հոբելյարը:

Տոնական տորթի մոմերը Արսենը արդեն հասցրել է կեսգիշերին փչել՝ երեք երազանքով, նրա խոսքերով այսօր, եթե կրկին առիթ լինի երազանքներ մտապահել, դրանք անփոփոխ կմնան. «Երեկ գիշեր տոնական տորթի մոմերը փչելիս երեք երազանք պահեցի, այսօր էլ կրկին տորթ կլինի եւ կրկին երազանքներ մտապահելիս դրանք անփոփոխ կմանան, բայց գուցե որոշակի լրացումներ ունենան, իսկ երազանքներս կապված են Նիկա մրցանակաբաշխության, Կաննի մրցանակաբաշխության եւ Օսկարի հետ, որոնց մրցանակների մասին անթաքույց երազում եմ»,- նկատեց նա:

Անձնական կյանքում փոփոխություններ իրականացնելու մասին Արսենը նշեց. «Չեմ կարող ասել, որ հատուկ կերպով մտածում եմ անձնական կյանքում փոփոխություններ իրականացնելու մասին, բայց բաց եմ իրադարձությունների առաջ»,- հավելեց նա:

Life.panorama.am-ը միանում է շնորհավորանքներին եւ տաղանդաշատ Արսենին մաղթում նորանոր ձեռքբերումներ:        
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը