ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել մարդկանց լինել ազնիվ և ընդունել, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային չեն տրամադրել խոստացված տրանշները։ Այս մասին նա հայտարարել է Գերմանիայում «Ատլանտյան կամուրջ» ոչ առևտրային կազմակերպության միջոցառման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եկեք անկեղծ լինենք, <...> վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի դաշնակիցները օգնություն չեն ցուցաբերել Ուկրաինային»,- նշել է նա։
Մինչ այս ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Զելենսկուն և Արևմուտքին կոչ էր արել ընդունել, որ Ուկրաինան գնում է դեպի անդունդ։ Նա կանխատեսել էր, որ շուտով Ուկրաինայի հարցով հանդիպումների թեման կլինի նրա կապիտուլյացիան։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



