Ցուլը հարվածել է քաղաքացուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 3-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 6-րդ թաղամասում ցուլը հարվածել է քաղաքացուն և գամել ծառին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի Դ4 թաղամասի 13-րդ հողակտոր կոչվող տարածքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն (ծնվ. 1942թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



