Սիրտս ցավում է, որոշել են՝ քանդում են... (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելուքաղաքապետի թույլտվությունն արդեն տրված է, իսկ շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ահազանգում է.որոշումը տրվել է առանց նախագծային փաստաթղթերի:
Ավելին, մի խումբ ճարտարապետներ բարձրաձայնում են՝ իրականում շենքը ոչ միայն վթարային չէ, այլև այսօրվա նորմաներին է բավարարում:
Անհանգստացած են նաև մշակույթի գործիչները. «Լսել եմ՝ ապամոնտաժելու են: Սիրստ ցավում է, որոշել են՝ քանդում են: Նկատե՞լ եք, ինչ ուզում են քանդել՝ ասում են սեյսմիկ անկայունություն: Մեջբերում եմ ճարտարապետների խոսքը՝ 80 տոկոսով բարեկարգ վիճակում է «Զվարթնոցը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



