Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն, ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների, իր համար «հնարավորություն» է տեսել՝ իրականացնելու տասնամյակների իր երազանքը, այն է՝ քիչ-քիչ Հայաստանը թուլացնել ու կտոր առ կտոր պոկել, ինչը չէր կարողանա միանգամից կյանքի կոչել։ Ավելին, մինչև 2018 թվականը նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել վերջին երեք տարում տեղի ունեցողի մի փոքր մասն անգամ: Իսկ ինչպե՞ս այս ամենը հնարավոր դարձավ։ Մի պարզ պատճառով. Հայաստանի իշխանությունների պարտվողականության, զիջողականության, թուլակամության ֆոնին ադրբեջանական կողմը ռազմական առավելությունը զուգակցեց դիվանագիտական հաջողություններով։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե Քարվաճառը իրենց է հանձնվել առանց ռազմական գործողության, որի ժամանակ իրենք մեծ կորուստներ կարող էին ունենալ՝ հաշվի առնելով այդ շրջանի ռազմավարական դիրքը։ Այլ կերպ ասած՝ Արցախի տարածքների մի զգալի մասը հանձնվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այնինչ, Ադրբեջանը կարող էր լուրջ դժվարություններ ունենալ այդ տարածքները ռազմական ուժի միջոցով ձեռք բերելու հետ կապված։ Բայց որոշակի փաստաթղթի առկայության պայմաններում Բաքուն նաև իրավական առումով է լեգիտիմացնում իր կողմից տարածքների բռնազավթումը։

Ընդ որում, իրադարձությունները վկայում են, որ հրադադարի փաստաթղթով սահմանված իր պարտավորությունների կատարման մասով Ադրբեջանը ոչինչ չձեռնարկեց և ինչպես ցանկանում էր, այնպես էլ վարվում էր։ Մինչդեռ Հայաստանին ստիպում էին կատարել այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Իսկ երբ հայկական կողմը ամբողջովին կատարել էր իր ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանն ընդհանրապես մի կողմ գցեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ ձեռնամուխ լինելով Արցախի վրա նոր հարձակմանը և հայաթափմանը։ Հիմա էլ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին։ Նախատեսվում է, որ սահմանազատման գործընթացը կարգավորվելու է Ալմա Աթայի հռչակագրով։ Այսինքն՝ այն սահմանն է վերականգնվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը գոյություն է ունեցել 1991 թվականի դրությամբ։

Իրականում ոչ մի երաշխիք չկա, որ Տավուշի գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանը ընդառաջ է գնալու հայկական անկլավները վերադարձնելու ուղղությամբ ու, առավել ևս, նոր տարածքային պահանջներ չի ներկայացնելու։ Չմոռանանք նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը մնում է թուրք-ադրբեջանական օրակարգում։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը կատարած կլինի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով իր ստանձնած «պարտավորությունները», Ադրբեջանն արդեն մի կողմ կնետի այդ հռչակագիրը, ինչպես կատարեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, քանի որ այդ հայտարարության մեջ չկա որևէ կետ, որը Բաքուն կատարել է։ Այսինքն, ստացվում է, որ առանց ռազմական ուժ կիրառելու, առանց գեթ մեկ ռազմական, զինվորական կորստի Ադրբեջանը նոր տարածքներ է ստանում Հայաստանից, իսկ փոխարենը ոչինչ չի տալիս։ Այս նույն օրինաչափությունը կարող է կրկնվել նաև հետագայում, երբ կարող է կնքվել հնարավոր հաշտության պայմանագիրը։

Ավելին, եթե նույնիսկ նման պայմանագիր կնքվի, չի բացառվում, որ Ադրբեջանն ստիպի Հայաստանին կատարել պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, ապա աղբանոցը նետի նաև դա։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե ցանկացած պայմանագիր թղթի կտոր է իր համար։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները միայն սպասում են Ադրբեջանի պահանջներին, որ բոլորը կատարեն, հանկարծ Բաքվին չզայրացնեն, ու խնդիր են դրել իրենց առաջ յուրաքանչյուր գնով՝ նույնիսկ նոր պատերազմի վախով ժողովրդին ահաբեկելու միջոցով պահել իրենց աթոռները։

ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում դիմադրություն ցույց տալ՝ թեկուզ դիվանագիտական հարթության վրա, ինչի արդյունքում Ադրբեջանն է մեկը մյուսի հետևից դիվանագիտական հաղթանակներ տոնում։ Իսկ այս գործընթացը տանում է դեպի Հայաստանի կազմալուծում և քայքայում։ Եթե ցանկանում ենք, որ Հայաստանը ևս Արցախի վիճակում չհայտնվի, ապա այնպիսի ղեկավարություն պետք է ունենալ, որը հանդես կգա մեր պետության շահերի դիրքերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներում