Ավտովթար արծվի արձանի մոտ. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 2-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտակայում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 14-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի 35 TD 833 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1980թ) եւ «ՈՒԱԶ» մակնիշի 43 OT 157 պ/հ (վարորդ` Ռ. Ա. ծնվ. 1962թ) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ տուժածներ Ա.Ա.-ին եւ Ռ.Ա.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ա.Ա.-ն եւ Ռ.Ա.-ն տեղափոհվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



