Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի պատմամշակութային հուշարձանների, հոգևոր արժեքների, ազգային մշակույթի այլ տարրերի ոչնչացումը կամ յուրացումը դիտվում է որպես մշակութային ցեղասպանություն։ Հենց այսպիսի երևույթ է տարիներ շարունակ, առավել ևս՝ հիմա, տեղի ունենում Արցախում։ Ճիշտ է՝ դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո էր Ադրբեջանը սկսել ոչնչացնել հայկական կոթողները, հուշարձաններն ու մշակութային արժեքները, բայց ողջ Արցախի բռնազավթումից հետո այս գործընթացը նոր թափ է ստացել։ Իսկ այն պարագայում, երբ արդեն պարզ է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, Ադրբեջանը կարող է ամբողջովին ձեռքերին ազատություն տալ ու իսպառ վերացնել հազարամյակների ընթացքում հայերի թողած հետքերը։

Դրան զուգահեռ մեծ արագությամբ Արցախի տարածքում ինչ-որ կառույցներ են ստեղծվում այն համատեքստում, թե իբր իրենք վերականգնում են ադրբեջանական «հինավուրց» կոթողները։ Հաշվի առնելով ադրբեջանական քարոզչության բնույթը՝ պարզ է, թե ինչ նպատակներ է իր առաջ դրել Բաքուն։ Ադրբեջանական կեղծ պատմագիտության համատեքստում զարգացվում է, այսպես կոչված, «աղվանական տեսությունը»։ Անգամ փորձ է կատարվում իրականությունը ներկայացնել հակառակ տեսանկյունից, թե իբր հայերն են ոչնչացրել ադրբեջանական մշակութային արժեքները։

Ադրբեջանական կառավարող շրջանակների կողմից պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Արցախի այս կամ այն բնակավայր, որոնց ժամանակ լրագրողների խմբերի կամ արտերկրյա պաշտոնյաների տանում են՝ ցույց տալու, թե իբր հայերն ավերել ու ոչնչացրել են ադրբեջանական հուշարձանները։

Վերջերս էլ համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հիմնովին քանդում են Արցախի Ազգային ժողովի շենքը, ապա անցնում նաև խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Ազատամարտիկների շենքը քանդելուն։ Մյուս կողմից էլ՝ տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, թե ինչպես է վերանորոգման անվան տակ Ադրբեջանը ավերում Շուշիի Ղազանչեցոց տաճարը, իսկ Շուշիի «Կանաչ ժամը» ընդհանրապես հողին է հավասարեցվում։ Պարզ է, թե ադրբեջանական հանցագործությունները ինչ արդյունքների կարող են հանգեցնել, եթե անարգել շարունակվի հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ «Կանաչ ժամի» ճակատագրին կարժանանան բոլոր հայկական կառույցները և հուշարձանները։ Այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլեր են պահանջվում ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում ադրբեջանական հանցագործությունների մասին բարձրաձայնելու առումով։ Բայց նրանք ընդհանրապես մատը մատին չեն տալիս։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները միայն ներքին ընդդիմախոսներին սպառնալուց, ճնշելուց են իրենց վստահ զգում, իսկ երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործին, ապա նրանք չկան, զրո են։ Հայաստանյան ՀԿ-ների զգալի մասը նույնպես հիմնականում լուռ է, այնինչ ամենափոքր հարցերի շուրջ մեծ աղմուկ կարող են բարձրացնել, դիմել միջազգային կազմակերպություններին։

Այսինքն, եթե անհրաժեշտ աշխատանք չտարվի ու միայն պարբերաբար լուսանկարներ հայտնվեն մամուլում, ապա կկրկնվի, օրինակ՝ Նախիջևանում Նոր Ջուղայի խաչքարների ոչնչացման պատմությունը։ Հասկանալի է, չէ՞, որ բավական մեծ թվով մշակութային արժեքներ ևս ոչնչացվում են, սակայն դրա մասին հայ հանրությունը տեղյակ չէ, քանի որ հասանելիություն չկա դեպի Արցախ։ Ուստի, հարկավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նաև ադրբեջանական հանցանքները մնացած դեպքերում ևս հստակ ֆիքսելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԿոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՀԱՄԱՍ-ը հաջողություն է մաղթել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է Փաշինյանը Միացյալ Թագավորության ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթում Մեկ պատվաստանյութ՝ թմրանյութերի մի ամբողջ դասի դեմ. մշակվել է ափիոնանման նյութերի դեմ պայքարի նոր մոտեցում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ