Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի ՀՕՊ դիրքերին՝ երկրի հարավում։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ժամը 02.55-ին։ Նշվում է, որ հարվածից նյութական վնաս է պատճառվել։
Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ները գրել էին, որ անցած գիշեր Իսրայելը հարձակվել է իրանական օբյեկտների վրա։ Թեհրանն իր հերթին հայտնել է անօդաչու թռչող սարքերի գրոհի մասին. ըստ պարզաբանման՝ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Սպահան քաղաքի վրա խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։
Արտասահմանյան լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Իսրայելի հարձակումն Իրանի տարածքի վրա «սահմանափակ» է եղել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



