Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը Հայաստանի հետ դեռևս դաշնակիցներ են։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Sputnik» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
«Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք, մենք մեզ դաշնակից ենք համարում։ Առաջին հերթին այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Հայաստանի համար Ռուսաստանի դերը, այդ թվում է կառավարության ղեկավարը։ Նա վերջերս ելույթ էր ունենում խորհրդարանում ու ասաց, որ ՌԴ–ի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման գործում»,– նշեց Լավրովը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանին արագացված տեմպերով ուզում են «անջատել» ՌԴ–ից, սակայն ՀՀ–ն ամենաշատ օգուտներն է ստանում ԵԱՏՄ–ից։ ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանի տնտեսության 35%-ը հենց դրանից է ձևավորվում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



