Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է:
Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը, հավաքելով 15,116 միավոր, դուրս եկավ եզրափակիչ: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:
Նախօրեին եզրափակիչ էին դուրս եկել Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր):
Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ): Դավթյանը ուղեգիր կնվաճի, եթե եզրափակիչում զբաղեցնի առաջին հորիզոնականը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



