Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած և խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդին դաժանաբար ծեծի ենթարկելուց հետո, ազատ արձակելու փոխարեն, վարչախումբը նոր մեղադրանքներ է առաջադրել։

Հիշեցնենք՝ նախօրեին պատգամավորներն ու փաստաբանները տեղեկություն էին հայտնել, որ Սամվել Վարդանյանին աննախադեպ խոշտանգման են ենթարկել. ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկանները հեռացել էին մեքենայից, և դիմակավորված ինչ-որ անձինք խոշտանգել, վիրավորել, հայհոյանքներ էին տվել նրան։

Դեպքի կապակցությամբ արտահայտվել էր նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը, բայց փաշինյանական վարչախումբը, մեղավորներին պատժելու փոխարեն, որոշել է կալանավորել Սամվել Վարդանյանին։

Մի կողմից՝ գործող վարչախմբի այս անօրինակ դաժանությունը անտրամաբանական է թվում, բայց իրականում խորքային առումով Փաշինյանը որևէ այլ տարբերակ չունի, քան ընդդիմախոսների նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնելը։ Հատկապես վերջին շրջանում իշխանության նկատմամբ ատելությունն ավելի քան սրվել է հասարակության մեջ։

Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ եթե թիմակիցներն անընդհատ հայտնվեն նման իրավիճակներում, երբ մարդիկ իրենց պարզապես մտածածը կասեն նրանց դեմքին, կարճ ժամանակահատվածում գործող իշխանությունները կարող են կանգնել կազմալուծման շեմին, ուստի և հրահանգավորված ու կազմակերպված դաժան հաշվեհարդարների միջոցով փորձում են վախեցնել հանրությանը՝ յուրաքանչյուրին ներշնչելով, որ ՔՊ-ական պատգամավորի մասին սեփական կարծիքն արտահայտելու պարագայում, իրենք էլ կարող են հայտնվել նույն Սամվել Վարդանյանի վիճակում, իսկ այդպիսի պայմաններում ոչ բոլորն են պատրաստ դաժան ծեծ ու նվաստցումներ կրել գործող վարչախմբի դեմ պայքարում։

Նիկոլ Փաշինյանը վաղուց թքած ունի բոլոր տեսակի ժողովրդավարական դրսևորումների, զեկույցների, միջազգային և տեղական իրավապաշտպանների քննադատությունների վրա, նրան պետք է ամեն գնով պահպանել իր իշխանությունը, իսկ դրա համար բռնապետությունն ամենացածր գինն է, որ նա պատրաստ է վճարել։

Տաթև Ասատրյան

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԿոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան