Երևան, 07.Օգոստոս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Հաջողություններ կունենաք անսպառ երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող  գործերում: Միապաղաղ աշխատանքը ձեզ համար չէ, ուստի  մի ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք ձանձրալի են, միևնույն է, հետագայում, դրանք անավարտ կմնան: Այսօր խուսափեք խոստումներ տալուց, քանզի իրականացնելը շատ ավելի դժվար կլինի, քան կարծում եք:

Շատերն այսօր կմտահոգվեն անձնական հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Լրջորեն կմտորեն այն մասին, թե ինչ կարելի է փոխել՝  հօգուտ սիրելիների: Կայացրած որոշումները կօգնեն  անցյալում թողնել մի շարք խնդիրներ:

Ցուլ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող կլինի: Ասես կարդում եք մարդկանց մտքերը և, առանց ավելորդ հարցերի, կես խոսքից՝ հասկանում նրանց: Դա տարածվում է ոչ միայն հարազատների, այլև նրանց վրա, ում առաջին անգամ եք հանդիպում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում:

Աշխատունակությունը բարձր է: Տեղում նստած մնալ չեք կարող, ամենուր նոր տպավորություններ ու սուր զգացողություններ եք փնտրում: Բարեհաջող օր է նոր գործեր ձեռնարկելու համար: Փորձեք ձեր ուժերը նոր ոլորտներում: Արեք այն, ինչ նախկինում չեք համարձակվել: Վստահ եղեք, այդ ամենը ձեզ մոտ կստացվի:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը հարմար է շփումների, ընտանեկան միջոցառումների, ընկերական կամ սիրային հանդիպումների համար: Հրաշալի տրամադրություն ունեք և դրական լիցքեր եք  տարածում շուրջբոլորը: Ամենուր ուրախ կլինեն հյուրընկալել ձեզ: Ձեր կողմից կազմակերպված ցանկացած միջոցառում հրաշալի կանցնի:

Օրվա երկրորդ կեսին որոշ խնդիրներ կծագեն: Զգացմունքային դաշտը կփոխվի, մանրուքների պատճառով կսկսեք նյարդայնանալ, անհանգստանալ, երբեմն էլ՝ պոռթկալ: Նման պահերին շատ կարևոր է վստահելի, մտերիմ մարդու աջակցությունը: Փորձեք անկեղծ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է:

Խեցգետին: Օրը բարեհաջող սկիզբ կունենա:  Աշխատանքն արդյունավետ կլինի: Անգամ, եթե ձեր առջև բարդ առաջադրանք է դրվում, վստահ եղեք, որ հաջողությունն ապահովված է: Այսօր իմաստ չունի ամեն բան ինքնուրույն անել, դիմեք նրանց, ովքեր պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այս ընթացքում աշխատեք թուլացնել ծանրաբեռնվածությունը: Կենտրոնացում պահանջող գործերը հետաձգեք: Ձեզ թույլ տվեք լիցքաթափվել, զբոսնել, հանգստանալ: Կարող եք ինքներդ ձեզ երես տալ փոքրիկ , հաճելի մանրուքներով:

Առյուծ: Ստեղծագործելու համար լավ ժամանակ է: Անգամ առօրյա խնդիրներին անսպասելի լուծումներ կտաք, և ցանկալի արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Զբաղվեք երաժշտությամբ, նկարչությամբ, իսկ եթե նման ընդունակություններ չունեք, ապա կարող եք այցելել համերգասրահներ, ցուցահանդեսներ և մեծ բավականություն ստանալ:

Կգտնեք համախոհներ, ովքեր լիովին կկիսեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Անկեղծ կլինեք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, ինչը ձեզ հմայք կհաղորդի: Եթե հավելեք այս ամենին նաև իմիջի որոշ փոփոխություններ, ապա անմոռանալի տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում համակրում եք:

Կույս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի սկսվի, ավելի ուշ ամեն բան կկարգավորվի: Ոմանք ոգեշնչման նոր աղբյուրներ կգտնեն, ձեռք կբերեն նոր նախասիրություններ: Կսկսեք այլ կերպ նայել և գնահատել ձեզ շրջապատող մարդկանց:  Առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեք այն մարդու հանդեպ, ում տարիներ շարունակ ձեր ընկերն եք համարել:  Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Կարեղ եք բարդ գործեր ձեռնարկել, կողմնորոշվել խճճված իրավիճակներում: Ամեն բան վերլուծելու ձեր բացառիկ ունակությունը լիարժեք կդրսևորվի: Ձեզ կհաջողվի բացահայտել վերջերս կատարված իրադարձությունների իրական պատճառը:

Կշեռք: Հրաշալի օր է սպասվում: Հնարավորություններ կընձեռնվեն իրականացնելու այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Այդ ամենին նպաստում են հարցերին ձեր ճիշտ մոտեցումն ու համառությունը, նաև այն հանգամանքը, որ ձեր կողքին ունեք վստահելի մարդ, ում կարող եք ապավինել ցանկացած հարցում: Հնարավոր է կարևոր տեղեկություններ ստանաք: Որոշ Կշեռքներ այսօր որոշումներ կկայացնեն, որոնք ապագայում կարող են ճակատագրական նշանակություն ունենալ:

Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Նպատակահարմար օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք փորձել ֆիթնես  մարզումների, ձեզ համար բոլորովին նոր, տարբերակներ:

Կարիճ: Օրը լավ կանցնի , եթե ձեզ հաջողվի խուսափել վեճարից: Հատկապես աշխատեք զերծ մնալ սիրելիի հետ գժտվելուց: Անգամ եթե նրա քայլերը, կամ թույլ տված արտահայտությունները ձեր սրտով չեն, հնարավորինս զերծ մնացեք խիստ նկատողություններ անելուց , իսկ եթե, այնուամենայնիվ,  արտահայտվելու պահանջ զգաք , ապա դա արեք հանգիստ և ժպիտով:

Կհետաքրքրվեք կյանքի այն ոլորտներով, որոնց հանդեպ նախկինում անտարբեր եք եղել: Այն Կարիճները, ովքեր տանել չեն կարողանում գնումներ կատարելու գործընթացը, այսօր դա կանեն մեծ խանդավառությամբ: Ոմանք էլ  բավականություն կստանան թատրոններ և թանգարաններ այցելելուց:

Աղեղնավոր: Այսօր միայն սեփական ծուլությունը կարող է խանգարել ձեզ հաջողության հասնել: Ալարկոտությունը վտանգավոր չի լինի արդեն օրվա երկրորդ կեսին, երբ   էներգիայի հոսք կզգաք և ամբողջ եռանդով գործի կանցնեք: Մտերիմները ձեր օգնությանը կդիմեն, և դուք սիրով կաջակցեք նրանց ,ինչը բարձր կգնահատվի:

Եթե անձնական կյանքում նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, ապա դրական փոփոխություններն անխուսափելի կլինեն: Սակայն գործելու համար շատ կարևոր է ճիշտ պահն ընտրելը: Ուշադրություն դարձրեք  մտերիմների տրամադրությանը, միշտ չէ, որ նրանք կհամաձայնեն ձեր դուդուկի տակ պարել:

Այծեղջյուր: Օրվա սկզբում  ինքնահաստատվելու պահանջ կզգաք: Ցանկությություն կունենաք բոլորին ապացուցել ձեր անկրկնելի լինելը: Ի ցույց կդնեք ձեր առավելությունները , կվստահեցնեք, որ բոլերից լավ եք գործից գլուխ հանում: Այդ հարցում գուցե և իրավացի եք, սակայն ՝ ոչ  նրբանկատ: Փորձեք ավելի  զուսպ լինել, այդ դեպքում  ձեզ,անպայման, կգնահատեն:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իսկ տրամադրությունը կբարձրանա: Բոլոր լուրջ հարցերը և կարևոր հանդիպումները ծրագրեք օրվա երկրորդ կեսին: Այս ժամանակահատվածում կարող եք նաև խոշոր գնումներ կատարել,  ձեռք բերել կահույք և ներքին հարդարման պարագաներ:

Ջրհոս: Հրաշալի օր է ցանկացած կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Կարող եք վաճառել բոլոր այն իրերը , որոց կարիքն այլևս չունեք: Ինքներդ կզարմանաք, թե որքան հետաքրքրված գնորդներ կհայտնվեն՝ պատրաստ վճարելու դրանց համար: Կարող եք հետագա համագործակցության ծրագրեր կազմել: Շատերը եկամուտի նոր աղբյուրներ կգտնեն:

Անձնական հարցերում հնարավոր է խնդիրներ ծագեն: Միշտ չէ, որ ձեզ հասկանալի են մտերիմների քայլերի դրդապատճառները, անկեղծ զրույցները ևս չեն օգնի՝ գնահատելու իրավիճակը: Ամեն դեպքում, շատ լուջ հարցեր այսօր չեն ծագի, անհանգստանալու կարիք չկա:

Ձկներ: Հրաշալի օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Իրադարձությունները  շատ արագ կզարգանան, ձեր զգացմունքների փոխադարձ անկեղծությունը չի կարող կասկածի տակ դրվել: Կարիք չկա թաքցնել թերությունները  և դիմակ կրել: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի:

Նրանք, ովքեր վաղուց են գտել իրենց երկրորդ կեսին, անախորժություններ չեն ունենա: Աշխատեք հնարավորինս նրբանկատ լինել: Այն զույգերը, որոնց հարաբերությունները վերջին շրջանում փակուղի էին մտել, այսօր վերջապես  դուրս կգան ճգնաժամից:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

«Արսենալը» պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ) Մեկ օրում հայտնաբերվել է 9 հետախուզվող. ՆԳՆ Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանը «հարևան երկրներից մեկին» մեղադրել է ոչ բարեկամական գործողությունների մեջ Թրամփը Փաշինյանին և Ալիևին կընդունի Պուտինին ուղղված վերջնագրի վերջին օրը. Euronews Մի քանի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փրկարարները մարել են Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը Օգոստոսի 7-ին, 8-ին, 11-ին և 12-ին գազ չի լինելու Սննդամթերքի գնաճը Հայաստանում կազմել է 5,4%. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը «Հաճախ եմ լսել պատմություններ, որ հայրերը չեն ուզում աղջիկ երեխա ծնվի, ուզում են առաջնեկը տղա լինի». Արմեն Էլբակյանը՝ «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի գլխավոր հերոսներից է Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ և կպայմանավորվի Զելենսկու հետ հանդիպման մասին. The New York Times Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցքը». իրանցի պատգամավոր «Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է Հրշեջ-փրկարարները մարել են Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը Երբ բանակցում են առանց քեզ․ Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղաններին Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր Խոհանոցային դանակով հարվածել է 38-ամյա տղամարդուն, հափշտակել հեռախոսը Պուտինի վարչակազմի՝ Հայաստանի հարցերով զբաղվող ղեկավարը նոր լիազորություններ կունենա Հայտնի են դարձել Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայության ավարտի ամսաթվերը. РИА Новости Մենք ունենք գործելու երեք տարբերակ Ադրբեջանի հետ հարաբերություններում. Իրանի նախագահի որդի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային հшուբիցների տեխնիկական ծառայությունների վաճառքի հնարավորությունը Ֆրանսիայում բռնկվել է 1949 թվականից ի վեր ամենախոշոր անտառային հրդեհը. կա մեկ զոհ «Միլանի» շվեյցարացի նորեկը «Զգուշացում Ալիևին». ռուսաստանցի լրագրողները նշել են Ադրբեջան-Ուկրաինա գազային միջանցքի վրա հարվածի մանրամասները Արտակարգ դեպք․ Մեծամորի ատոմակայանի տարածքից ողերի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը Թրամփը կզրուցի Զելենսկու հետ. Axios Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը Վթար է. օգոստոսի 6-ին և 7-ին ջուր չի լինելու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին Հիրոսիման նշում է ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության 80-ամյակը «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո (ֆոտո) 3 ամսով վարժական հավաքներ կհայտարարվեն. հայտնի են ժամկետները Դեղերը հետ են կանչվել դեղատներից․ «Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաի օգտագործումից» Խուզարկություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հացի մեջ թմրանյութ ու բջջային հեռախոսներ են թաքցրել Գագիկ Սուրենյանը կոչով դիմում է ազգաբնակչությանը․ եղանակը՝ Հայաստանում Մեքենայում պայթյունի հետևանքով տուժածներից 3-ն անչափահաս են Նոր նշանակում Քննչական կոմիտեում Ողբերգական դեպք․ ինքնաթոր ալկոհոլ խմելուց հետո 3 մարդ է մահացել, ձերբակալվածներ կան․ ՌԴ Նոր մանրամասներ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ վթարի մասին «Որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում»․ Վատոն հայտարարություն է տարածել Ինչ են քննարկել Պուտինն ու Վիտկոֆֆը Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է ամբողջ տարածաշրջանի` առաջին հերթին Իրանի համար. Խամենեիի ներկայացուցիչ Տարհանվել են ընտանիքի անդամները․ նոր մանրամասներ՝ Վաղարշապատի հրդեհից Ինչպես համաեվրոպական հորդորներով Արցախը հանձնվեց՝ վարչապետի աթոռի դիմաց, այնպես էլ այժմ, արևմտյան էգիդայով, Սյունիքն է «խուրդվում»՝ հանուն «թուրանական միջանցքի». ԶաքարյանՀրդեհ ավտոմեքենայում. տուժածներ կան Սա ոչ լեգիտիմ իշխանություն է. Հովհաննես Իշխանյան Վարչախմբի թեթև ձեռքով «Զանգեզուրի միջանցքը» դարձել է վիճելի տարածք. Արմեն Մանվելյան