Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտանեկան դրամագլխի գումարները հասանելի դարձան ընտանիքների համար

ԲԼՈԳ

Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր կառավարության որոշմամբ մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստների շրջանակներում ներդրվել է նպաստի անկանխիկ վճարման նոր կարգ: 

Սահմանվել է ընտանիքի կողմից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխի տնօրինման նոր մոտեցում:
Համաձայն գործող օրենսդրության՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 000 դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 000 000 դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 500 000 դրամ:
Ընդորում երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ուղղակի վճարվում է ծնողին, իսկ մի մասը՝ փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ, որը երեխան կարող է ստանալ 18 տարին լրանալուց հետո:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլուխը, կարող է տնօրինվել ընտանիքի կողմից մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, ուսման վարձը վճարելու համար, ընտանիքի անդամի համար առողջության ապահովագրություն ձեռք բերելու, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու, ինչպես նաև հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար:
Սակայն փորձը ցույց տվեց, որ նման սահմանափակումը դժվարեցնում է ընտանիքի կողմից դրամագլխի օգտագործումը և հաճախ պատճառ է դառնում այլ ճանապարհներով այդ գումարը ընտանիքին հասանելի դարձնելու ուղիներ փնտրելու համար, ինչն էլ կոռուպցիոն դրսևորումների պարարտ հող է:

Կառավարության որոշման մեջ արված փոփոխության համաձայն ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը:

Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, քանի որ քաղաքացիները փորձում են տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ: «Դրա համար ընթացակարգերը մենք հիմա պարզեցնում և տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա այդ ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ և չփորձել տարբեր ճանապարհներով, նաև կորցնելով այդ գումարի որոշ մասը, ինչպես մեր հետաքննությունն է ցույց տալիս, կանխիկացնել այդ գումարը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել