Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է պատմում պայուսակը տիրոջ բնավորության մասին. հոգեբանական թեստ

ԼԱՅՖ

1in.am-ը գրում է.

Ամենաբազմազան իրեր պահելով Ձեր պայուսակում` Դուք հավանաբար չեք էլ կռահում, որ այդ իրերը և դրանք տեղավորելու կերպը կարող են որոշակի պատկերացում տալ Ձեր բնավորության մասին: Իսկ ինչպիսի՞ն եք Դուք. բացեք Ձեր պայուսակը.

1. Ինչպիսի՞ պայուսակ եք նախընտրում.
ա) Սիրում եմ կրել մեծ չափերի պայուսակ, որպեսզի նրա մեջ տեղավորեմ որքան հնարավոր է շատ իրեր: Ես այն բռնում եմ օրվա բոլոր ժամերին՝ դասերի հաճախելիս, աշխատանքի գնալիս, երեկոյան այցելությունների ժամանակ:
բ) Իմ պայուսակը մեծ չէ, բայց ունի շատ բաժիններ: Դա ինձ հնարավորություն է տալիս իրերս դասավորել առանց խառնելու:
գ) Ես ունեմ բազմաթիվ պայուսակներ՝ օրվա տարբեր ժամերի համար: Երեկոյան, օրինակ, նախընտրում եմ փոքրիկ կաշվե պայուսակ՝ կոշիկներիս գույնին հարմար:

2. Պայուսակիս մեջ կան.
ա) Գեղեցկանալու պարագաներ՝ հայելի, սանր, դիմահարդարման մատիտներ, շրթներկ:
բ) Շատ քիչ բան՝ ո՛չ սանր, ո՛չ հայելի: Դրանք ինձ համար հարկավոր չեն, քանի որ ժամանակ չեմ ունենում մազերս սանրելու համար:
գ) Ես մշտապես ինձ մոտ ունենում եմ սանր ու հայելի: Ինչ իմանաս, աչքի մեջ կարող է փոշի ընկնել, այդ դեպքում հայելին անպայման պետք կգա:

3. Ուրիշ ի՞նչ կա պայուսակում.
ա) Ունեմ մի թղթապանակ, ուր պահում եմ անձնագիրս, ընտանիքիս ու ընկերներիս լուսանկարները, ինչպես նաև դրամապանակս՝ այնքան դրամով, որ կարողանամ վճարել տաքսու համար, երբ դրա կարիքն ունենամ:
բ) Ես փաստաթղթերս ու դրամներս դնում եմ կաշվե մեծ դրամապանակի մեջ, նման մեկ ուրիշն ունեմ լուսանկարների համար:
գ) Լուսանկարները դնում եմ փոքրիկ ալբոմի մեջ, որը միշտ ինձ մոտ եմ պահում: Փաստաթղթերս ու դրամապանակս հաճախ մոռանում եմ գրասեղանին, ուստի նախընտրում եմ դրամը պահել գրպանումս:

4. Իմ պայուսակում կան նաև (դուք կարող եք ընտրել մի քանի պատասխան).
ա) շոկոլադ
բ) անձեռոցիկ
գ) գրիչներ
դ) մի շարք իրեր, որոնք թեպետ ոչ մի նպատակի չեն ծառայում, բայց դրանցից չեմ հրաժարվում
ե) բանալիներ
զ) օծանելիք
է) նոթատետր

5. Երբ ինչ-որ բան եմ փնտրում իմ պայուսակում.
ա) Գտնում եմ անմիջապես, քանի որ իմ բոլոր իրերը լավ դասավորված են պայուսակիս բաժիններում:
բ) Պայուսակիս պարունակությունը դատարկում եմ սեղանին. այն, ինչ փնտրում եմ, իհարկե, ամենախորքում է:
գ) Ես ոչ մի կերպ փնտրածս չեմ գտնում, քանի որ պայուսակս միշտ լիքն է:

ՀԱՇՎԵՔ ՁԵՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ.

1. ա-1 բ-2 գ-3
2. ա-3 բ-1 գ-2
3. ա-2 բ-3 գ-1
4. ա-0 բ-1 գ-2
դ-2 ե-0 զ-2 է-3
5. ա-2 բ-1 գ-3

Եվ այսպես, ինչպիսի՞ն եք Դուք

5-8 միավոր
Դուք մի փոքր թափթփված եք, այսինքն՝ լավ չեք դասավորում Ձեր իրերը, երբեմն նույնիսկ կորցնում եք դրանք, բայց էությամբ կենսախինդ մարդ եք, սիրում եք անպաճույճ կենսաձև, ավելի շատ կապված եք մարդկանց, քան իրերի հետ:

9-16 միավոր
Դուք մտածում եք ամեն ինչի մասին՝ ոչինչ չթողնելով պատահականության քմահաճույքին, կշռադատում եք այն ամենը, ինչ սպասվում է Ձեզ, ձեռք եք առնում նախազգուշական միջոցներ: Դա լավ է, բայց մի քիչ ձանձրալի է, քանի որ Դուք ամեն ինչ վաղօրոք գիտեք: Երբեմն կարելի է կյանքին վերաբերել մի փոքր ավելի թեթև և պակաս լրջությամբ:

17 և ավելի միավոր
Եթե Ձեր պայուսակն իր պարունակությամբ հանդերձ գողանան, ապա Դուք կորած եք: Դուք կարիք ունեք թաքնվելու Ձեր ճշմարիտ պատկերի ետևում: Աշխատեք լինել ավելի բնական, և Ձեր կյանքը կդառնա էլ ավելի հրաշալի:

Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»