Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք․ Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սա Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզն է։
Սա Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզն է։
Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք։
Քարտեզից ակնհայտ է, որ հայկական բազմաթիվ տարածքներ են տարիներ շարունակ գտնվում ադրբեջանական ժամանակավոր տիրապետության տակ և ոչ թե հակառակը։
Նամակով դիմել եմ կառավարությանը՝ իմանալու՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո կան տարածքներ, որոնք գտնվում են մարզի պաշտոնական քարտեզից դուրս հատվածներում և հաստատելու, որ իմ կողմից նշված սև կետերով տարածքները Ադրբեջանի կողմից պահանջվող 4 գյուղերն են։
Ի դեպ, նույն սահմաններով քարտեզ տեղեկայված է ՏԿԵՆ նախարարության ենթակա Ճանապարհային դեպարտամենտի կայքում։


1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



