Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանխատեսումներն ու մեղադրանքները, ցավոք, անընդհատ հաստատվում են. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերը կհիշեն, որ նախկինում, երբ Արցախի խնդրով բանակցային գործընթացի շրջանակներում կարևոր հանդիպում պիտի լիներ կամ, օրինակ՝ որևէ միջազգային կառույցի անդամակցելու հետ կապված կարևոր հանդիպում, այն ժամանակվա ընդդիմությունը, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, տիեզերական աղմուկ-աղաղակ էին դնում: Դե, եթե այսքանը հիշեցինք, արժե հիշեցնել և այդ աղմուկ-աղաղակի բովանդակությունը, եթե մերկապարանոց մեղադրանքները կարելի է «բովանդակություն» համարել: Այն ժամանակվա ընդդիմադիրները ՀՀ նախկին ղեկավարներին (կապ չունի՝ որ մեկին), այսպես ասենք՝ «գլխավոր բանակցողին» մեղադրում էին, թե՝ «ահա՜, Արցախը ծախո՜ւմ են... գնացել են Արցախի ազատագրված տարածքները հանձնե՜ն... ԵԽ-ին անդամակցության դիմաց տարածքային զիջումներ են անելո՜ւ..., հողերը տվեցի՜ն...»:

Եվ այլն, և այդպես շարունակ: Սակայն փաստը մնում է փաստ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում (վերցնենք 1994-ից 2018 թվականների միջակայքը) Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողները ոչ միայն «գետնի վրա» ոչինչ չեն զիջել թշնամուն, բանակցային գործընթացում տեղի չեն տվել, ավելին՝ հնարավորն արել են՝ մեր դիրքերը պահելու համար: Այսինքն, այդ ամբողջ ժամանակահատվածում նրանց ուղղված մեղադրանքները, աղետալից «գուշակությունները» (տես վերը բերված նմուշները), այդ թվում՝ «ընդդիմադիր աշխատող» Նիկոլ Փաշինյանի ասածները չեն արդարացել, սուտ են դուրս եկել, չեն կատարվել նրանց կանխատեսումները, իսկ ոմանց պարագայում՝ միգուցե՝ երազանքները: Ընդ որում, դա ակնհայտ է եղել այդ հայտարարություններից արդեն երկու-երեք օր անց: Մաքսիմում:

Ի՞նչ է կատարվում վերջին 6 տարվա ընթացքում: Պատկերը գործնականում հակառակն է: Եթե կուզեք՝ տրամագծորեն հակառակը: Այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի հիմնական դերակատարներին ուղղված գրեթե բոլոր մեղադրանքները, նրանց բոլոր բանակցային հանդիպումների, բոլոր սպասվող քայլերի վերաբերյալ կանխատեսումները համարյա մեկին մեկ հաստատվել ու հաստատվում են: Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը, «փողոցային հուզումներ» հրահրելով, զավթեց իշխանությունը, նշվում էր, որ «նա եկել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը»: Այդպես էլ, ըստ էության, տեղի ունեցավ: Այն ժամանակ, կհիշեք, Փաշինյանը իրեն մեջտեղից պատռում էր՝ բղավելով, թե ինքը դեռ նույնիսկ չի սկսել բանակցել, իսկ իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, հողեր հանձնելու մեջ: Դա 2018-ի օգոստոսի 17-ին էր:

Իսկ ի՞նչ եղավ իրականում: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը թշնամուն, ոչ միայն պատմության մեջ մտավ որպես մի անձ, որը հայաթափել է հազարամյակներով բնիկ հայկական Արցախը, այլև ուրացավ Արցախը: Ըստ այդմ՝ բոլոր մեղադրանքները հաստատվեցին: Հաստատվեցին մեղադրանքները, որ Նիկոլ Փաշինյանի կամ նրան իշխանության բերողների նպատակը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է, այդպիսով՝ իբրև թե դեպի Արևմուտք «կողմնորոշվելը», իսկ գործնականում՝ Հայաստանի պետականությունը վերացնելն ու այն թուրքական ազդեցության գոտու տակ դնելն է: Այդ մեղադրանքները իրենց հաստատման, այսպես ասենք՝ «եզրափակիչ փուլում են»: Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հասցեագրված ու հասցեագրվող այս և մի շարք այստեղ չհիշատակված նմանօրինակ մեղադրանքները ճիշտ են դուրս գալիս, որովհետև միանգամայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց հանձնելու «առաքելությամբ» էր եկել (բերվել) իշխանության:

Եվ երկրորդ. առկա պայմաններում, երբ գրեթե բոլորը խաղում են բաց խաղաքարտերով, քիչ թե շատ դատողունակ մարդու համար դժվար չէ կանխատեսել, թե ինչի է այս ամենը տանում, և ինչ կարգի աղետով է այս մղձավանջը շարունակվելու կամ ավարտվելու: Ներկայում Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանիկները զբաղված են ագրեսիվ քարոզով, որի նպատակը Տավուշի մի կարևոր հատված թշնամուն նվիրելն է, մեր բանակի պաշտպանական դիրքերը, տասնամյակներով ամրապնդված պաշտպանական բնագծերը ոչնչացնելն է և թշնամուն գործնականում երկրի խորքը «հրավիրելը»: Սրա մասին էլ էին ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները ժամանակին զգուշացնում:

Եվ որպես հավելում, եթե կուզեք՝ հիշեցում. նախորդ իշխանություններից որևէ մեկի դեպքում՝ մասնավորաբար 1994-2018 թվականների ընթացքում (ինչո՞ւ 1994, որովհետև 1992 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին «հաջողվեց» տալ Արծվաշենը) երբեք Հայաստանի Հանրապետության որևէ տարածք, այդ թվում՝ թշնամուց ազատագրված ՀՀ որևէ հատված զիջելու, հանձնելու, «տալու» մասին ոչ մի խոսք չի եղել, բանակցային գործընթացում երբեք նման հարց չի բարձրացվել, իսկ, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որը Փաշինյանը դարձրել է իր թշնամաշահ քայլերն արդարացնելու «թուղթը», այնքան անօգուտ թղթի կտոր է եղել, որ նույնիսկ մեր ոխերիմ թշնամին երբեք չի փորձել այն գոնե կեսբերան վկայակոչել: Այո, ընդդիմադիրների, ընդդիմախոսների մեղադրանքներն ու կանխատեսումները, ցավոք, հաստատվում են, բայց դա քիչ է՝ այս մղձավանջից դուրս գալու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԿոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը