Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանաստեղծությունը իր լեզվական տեղանքի էնդեմիկ բույսն է. Հակոբ Մովսես

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը (Հակոբյան) ակտիվ ստեղծագործական և թարգմանական գործունեություն է ծավալում. առաջիկայում հանրությանը կներկայացնի նոր ժողովածու և Նիցշեի ստեղծագործությունները` հայերեն թարգմանությամբ: Յուրահատուկ մտածելակերպի տեր մտավորականի համար տարին անակնկալներով է մեկ նարկել. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով Հակոբ Մովսեսը «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է պետական մրցանակի:«Արմենպրես»-ի հետ զրույցում գրողը խոսել է պարգևի, նոր ստեղծագործությունների և գրականության արդի միտումների մասին:

Հակոբ Մովսեսը`«Յոթներորդորսորդություն» բանաստեղծություններիժողովածուի մասին

2013 թվականին է լույս տեսել: Գիրքն առայժմ իմ վերջին բանաստեղծական ժողովածուն է, որը գրվել է երեք-չորս տարվա ընթացքում: Նոր բանաստեղծություններ են: Ինձ համար այս գիրքն արժեքավոր է նրանով, որ ես փորձեցի գրել դասական միջոցներով: Մեզ թվում է, թե հանգի հնարավորությունները սպառված են, բայց այդպես չէ: Վերնագիրը խորհրդանշում է երկու բան: Յոթներորդ` որովհետև սա իմ յոթներորդ գիրքն է: Որսորդություն` որովհետև գրքում մի փոքրիկ որսորդական թեմա կա` բանաստեղծ-որսորդը դուրս է գալիս բառերի, տեսիլքների, պատկերների որսի, իսկ թե ինչ է կարողանում որսալ ու ինչ է հնարավոր բառերով որսալ, բանաստեղծության մեծ հարցականներից է:

Տպագրվելուց հետո գիրքը երկար ժամանակ ձեռքս չեմ վերցրել, հիմա վերջին 15-20 օրերին ընթերցում եմ: Սովորաբար բանաստեղծներին հարցնում են` կարողացե՞լ եք անել այն, ինչ ուզում էիք, բանաստեղծները խորամանկ պատասխաններ են տալիս: Մեկն ասում է` ոչ, ես ինչե~ր կարող էի անել, բայց հնարավորություններ ու ժամանակ չունեցա: Ես պետք է ասեմ, որ այս գրքով արել եմ այն, ինչ ցանկացել եմ: Երեք տարվա ընդմիջումից հետո կարդում եմ ու հասկանում, որ կարող եմ սա ասել: Գիրքն արտահայտում է իմ կարողություններն ու այն, ինչ Աստված ինձ տվել է:

Պարգևների, մրցանակների մասին

Մրցանակները 18-րդ դարից գոյություն ունեն, հին աշխարհում էլ դափնիներով էին պսակում պոետներին: Առանձնապես ստեղծագործական նշանակություն չունեն: Ունեն ճանապարհիդ ինչ-որ հատվածում ինչ-որ մեկի` տվյալ դեպքում պետության կողմից քեզ մատնացույց անելու նպատակ: Իհարկե, դա ոչ մի բան չի նշանակում: Կարող են մատնանշել նաև շատ աննշան, ոչ մի արժեք չունեցող բաներ:

Համենայն դեպս, լավ է, որ պետությունն իր արվեստագետին, գիտնականին, մշակույթի գործչին մատնանշում է: Դրանով երևի թե ուզում է ասել, որ ինքն իր գործառույթների մեջ նաև մշակութային կողմ է տեսնում: Ի՞նչ է պետությունը, եթե ոչ մշակույթի արտահայտություն: Իսկ եթե մշակույթի արտահայտություն չէ, բանի պետք չէ:

Բանաստեղծությունը պետք է բանաստեղծություն լինի

Մեր բանաստեղծությունը տարբեր ուղղություններ, տարբեր միտումներ ունի: Ես բոլոր միտումների, նպատակների կենտրոնում հիմնական մի նպատակ եմ դրել` բանաստեղծությունը պետք է բանաստեղծություն լինի: Իմ առաջին խնդիրը դա է: Միայն դրանից հետո այն կարող է ինչ-որ ֆունկցիաներ, գեղագիտական գործառույթներ, բաղադրիչներ ունենա: Ես կուզենայի, որ իմ բանաստեղծությունն առաջին հերթին ընկալվի որպես բանաստեղծություն, ինչպես աղն է ընկալվում որպես աղ, ոսկին`իբրև ոսկի: Աղն ու ոսկին, իհարկե, կարող են ֆունկցիաներ ունենալ, բայց մենք ոսկին նրա համար չենք սիրում, որ ֆունկցիաներ ունի, սիրում ենք, որովհետև ոսկի է:

Կեսդարյա գործունեություն և սիրելի գործ

Դպրոցական տարիքից բանաստեղծություններ եմ գրել: Երբեք չեմ մտածել, որ պետք է բանաստեղծությունից ինձ հեռու պահեմ, միշտ դրա մեջ եմ եղել, անգամ եթե եղել են շրջաններ, երբ գործի բերումով բանաստեղծություն գրելու հնարավորութություն չեմ ունեցել: Բայց բանաստեղծության բզզոցը միշտ ականջիս մեջ է եղել:

Բանաստեղծության ծնունդ ու երկու նախապայման

Ամեն մեկի մոտ մի ձևով է բանաստեղծությունը ծնվում: Բանաստեղծությունը կարող է ծնվել մի հնչյունից, մի հանդիպումից, մի հեռախոսազրույցից: Ինձ համար երկու պայման պետք է լինի բանաստեղծություն գրելու համար: Առաջին` այդ օրվա մեջ կատարյալ կենցաղային անհոգություն. ես պետք է ուրիշ բանի վրա ուշադրություն չդարձնեմ, մտասևեռումս պետք է լինի միայն դրա վրա:  Երկրորդ ` գոնե բանաստեղծության կեսը գլխումս պետք է գրված լինի: Եթե այդպես է, ուրեմն մնացածն ինքըստինքյան ստացվում է:

Արձակում, պոեզիայում լավ անուններ ունենք…

Շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնց հետևում եմ: Բայց ընդհանրապես ավելի լավ կլինի անուններ տալու փոխարեն միտումների մասին խոսեմ: Մեր այսօրվա գրականությունը կամա թե ակամա հայտնվել է բացարձակ ազատության մեջ: Սրանից 20-30 տարի առաջվա սովետական գրականության գաղափարախոսական, ֆունկցիոնալ, գլավլիտային ոչ մի խոչընդոտը չկա: Սա բացարձակ արժեք է, բայց և շատ վտանգավոր բան, որովհետև ուրիշ բան է ինչ-որ բանից ազատ լինելը, ուրիշ բան է` հանուն ինչի ենք այդ բանից ազատ: Ժամանակակից գրողներին մնում է պատասխանել վերջին հարցին: Երկրորդը մշակութաբանական հարց է: Եթ ե մենք գտնենք այսօրվա համաշխարհային գրականության մայրերակներն ու զարկերակների վրա մեր մատները դնելու կարողությունը ձեռք բերենք և այդ ռիթմերը տեղափոխենք մեր լեզվի, մեր մշակույթի, մտածողության, կենսաբանության մեջ, մի 10-20 տարի հետո կունենանք շատ ուժեղ գրականություն, ինչպես 20-րդ դարի սկզբին ունեինք: Բայց եթե դրանք մեր լեզվի հետ զոդման, եռակցման ձևերը գտնենք: Եթե չգտնենք, կմնանք կամ որպես ընդօրինակող, կամ մեզնից դուրս որևէ բան չտեսնող գավառական թույլ գրականություն:

Բանաստեղծությունը` մշակութաբանական երևույթ

Մենք բանաստեղծություն ասելով՝ պատկերացնում ենք մեր զգացմունքները, ներաշխարհը, հարաբերությունները պատկերող մի բան: Իհարկե, դա էլ է բանաստեղծություն: Բայց բանաստեղծությունն առաջին հերթին մշակութաբանական երևույթ է: Տերյանին, Թումանյանին, Չարենցին իբրև զգացմունքների պոռթկումներ կամ իրենց զգացմունքներն արտահայտող բանաստեղծներ պատկերացնելը շատ նեղացնում է նրանց սահմանները. կան գոյաբանական, մշակութաբանական, առասպելաբանական, պատմական շերտեր: Ես կարծում եմ, որ Չարենցից հետո մեր բանաստեղծությունն իր մշակութաբանական ծանր քաշը կորցրեց: Շ ատ հանգամանքներով կարելի է բացատրել սա: Մեր բանաստեղծությունը դարձավ բանահյուսական, աշուղական, ինչը կարելի է ապացուցել, օրինակ, հանգավորման համակարգը ցույց տալով:

Բանաստեղծությունը դարձավ մերկ և մերկանտիլ զգացմունքների արտահայտման հասարակ միջոց: Ուրիշ բան է լավ բանաստեղծությունը, ուրիշ բան է բանաստեղծությունը որպես մշակութաբանական հասկացություն: Դա վերականգնվեց մեզ մոտ 60-70-ականներից: 60-70-ականներին մի սերունդ եկավ` Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, որոնք փորձեցին բանաստեղծությունը մշակութաբանական շերտի մեջ տանել: Այսօր գործընթացը շարունակվում է:

Էնդեմիկ երևույթ

Ես գիտեմ , որ բուսաբանության մեջ մի տերմին կա` էնդեմիկ: Էնդեմիկ կոչվում են  այն բույսերը, որոնք աճում են միայն տվյալ տեղանքում: Բանաստեղծությունն իր լեզվական տեղանքի էնդեմիկ բույսն է, կապված է միայն և միայն լեզվի հետ: Թարգմանությունները սոսկ լուսավորչական նշանակություն ունեն: Իհարկե, կան գլուխգործոցներ, հաջողված թարգմանություններ: Ինքս թարգմանություններով եմ զբաղվում:

Սեր գերմանական գրականության նկատմամբ

Այս սերը երևի առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ եվրոպական մշակույթի մեջ ես գերմանականը համարում եմ միակը, որը մորֆոլոգիապես մոտ է մեզ, մեզ հարազատ է և նույն ծագումն ունի, ինչ հայկականը: Գերմանական մշակույթը եվրոպական մշակույթի մեջ ամենաբնականն է: Աբովյանից մինչև Թումանյան և Չարենց` մերոնք բոլորը կապված էին գերմանական գրականությանը: Դրա պատճառը ես համարում եմ այն, որ գերմաներենը հայերենի նման հունական քերականական համակարգի միջավայրում է ձևավորվել:  

Գերմանացի հեղինակներից թարգամանել եմ Ֆրիդրիխ Հյոլդեռլինի բանաստեղծական ժառանգության մեծ մասը, Գեորգ Թրակլի գրեթե ամբողջ պոեզիան, Ռայներ Մարիա Ռիլկեից մի ժողովածու:  25-30 տարի Նիցշեի թարգմանություններով եմ զբաղվել, նրա փիլիսոփայական ժառանգության ավարտուն մասը գրեթե թարգմանել եմ: Հիմա «Անտարես» հրատարակչությունը չորս հատորով դա լույս կընծայի, եթե ավարտեմ` այս տարի: Գոնե մի երկու հատորն այս տարի կլինի:

Այս տարի իմ բանաստեղծությունների մի գիրք կհրատարակեմ, կոչվում է «Շարական», «Յոթներորդ որսորդության» ուղիղ հակադրությունն է, գրված է միանգամայն ազատ բանատողով, պատկերային և մետաֆորիկ ժամանակակից բանաստեղծության տիպիկ ընկալումներով:

Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)