Օկուպացված Մարտունու շրջանում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Մարտունու շրջանում միկրոավտոբուս է շրջվել, որի հետեւանքով 9 մարդ է տուժել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միկրոավտոբուսը պատկանում է ԼՂ օկուպացված տարածքներում գործող ընկերություններից մեկին, իսկ դրա մեջ եղել են ընկերության աշխատակից բանվորներ։
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Այնտեղից տեղեկացրել են, որ նրանց վիճակը միջին ծանրության է։



