Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դե, չեն սիրում «փոխզիջում» բառը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս օրերին բավականին ագրեսիվ քարոզչություն է ծավալել՝ նպատակ հետապնդելով արդարացնել Հայաստանի տարածքը թշնամուն նվիրելու իր կործանիչ մտադրությունը, եթե կուզեք՝ որոշումը: Փաշինյանը մե՛կ անձամբ է մեկնում Տավուշ ու, սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը պատերազմով ահաբեկելով, հայտարարում, թե պետք է այդ գյուղերի մերձակա տարածքները զիջել, հենց այնպես նվիրել թշնամուն, մե՛կ այդ թեզերը գեներացնում է իր քպականների հետ մարզային հանդիպումների ժամանակ, մե՛կ նրա «զինակիցներն» են նույն բաները հայտարարում:

Հետո Փաշինյանը նենգախեղված մոտեցումներով հայտարարում է, թե այն, ինչ ցանկանում է նվիրել թշնամուն, հայկական տարածքներ չեն ու երբեք հայկական չեն էլ եղել: Բայց հարցն այս դեպքում Փաշինյանի ու նրա «առաջին պլանի» ներկայացուցիչների ընթացիկ մանիպուլ յացիաները չեն միայն: Դրանք՝ իրենց հերթին, և դրանց, մեծ հաշվով, ամենօրյա ռեժիմով անդրադառնում ենք: Մեծ հաշվով, Տավուշի մարզի մի զգալի հատված թշնամուն նվիրելու փաշինյանական մտասևեռման առանցքային ու, արդեն շատ-շատերի համար բացահայտ առանցքային նպատակը Հայաստանի զինված ուժերի ամենից պաշտպանված և ուժեղ բնագծերից մեկը ջախջախելն է, թշնամու հետագա առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը:

Ի լրումն, դրա հետևանքով թշնամին Տավուշի մարզը կվերածի կտրտված «անկլավների»՝ դրա ամբողջ ծանր հետևանքներով: Մի խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանից ու նրան երկրորդող նիկոլփաշինյաններից շարունակ միայն զիջելու, հանձնելու, տալու մասին է հանրությունը լսում: Ինչպե՞ս բնորոշել սա: Այս հարցում, կարծում ենք, մեզ անուղղակիորեն «կօգնի»... Նիկոլ Փաշինյանը: Ահավասիկ, 2016 թվականի օգոստոսի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Նիկոլ Փաշինյանը (այն ժամանակ՝ ԱԺ պատգամավոր) ուղիղ միացման ընթացքում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Արցախի խնդրի կարգավորումը փոխզիջումային եղանակով: Չենք ափսոսա թերթի տարածքը և կմեջբերենք 2016-ի «մատոռով» Նիկոլ Փաշինյանի խոսքի այս հատվածը. «Փոխզիջման մասին նույնիսկ տեսականորեն կարելի է խոսել այն պայմաններում, երբ կա փոխզիջման մթնոլորտ: Երբ քո հակառակորդը կամ դիմացի կողմը սպառնում է քեզ ոչնչացնել, իսկ դու ի պատասխան ասում ես՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների, դա արդեն նշանակում է, որ դու պատրաստ ես կապիտուլ յացիայի, համենայն դեպս, այդպիսի հոգեբանական ֆոն ես ստեղծում»:

Առհասարակ, նախքան 2018 թվականը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քպականները մի այլ կարգի «վատանում» էին, երբ այն ժամանակվա իշխանություններն, օրինակ՝ արտաբերում էին «փոխզիջում» բառը: «Նախահեղափոխական» նիկոլականները այդ ժամանակ դիրքավորվում էին որպես երդվյալ «ոչմիթիզական», հեգնում էին՝ «ինչ փոխզիջում-մոխզիջում...»: Թեպետ, ինչո՞ւ նկարագրենք, եթե կարելի է պարզապես մեջբերել արձանագրված ելույթներից հատվածներ: Խնդրեմ, հիացեք. «Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու մասին։ Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել էն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է քննարկել և ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի մարտի 24ին տված հարցազրույցում:

Տեսնո՞ւմ եք, նա «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից ուզում էր արմատախիլ անել: Բայց դառնալով իշխանություն, արմատախիլ արեց «հաղթանակ», «ազատագրում», «Արցախ», «տոն», «ուրախություն» բառերը, արմատախիլ արեց հայությանը Արցախից, իսկ հիմա էլ, ըստ էության, ուզում է հայությանն արմատախիլ անել Տավուշից: Դե, չի՛ սիրում նա «փոխզիջում» բառը: Ավելին. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թ. մարտի 30-ին, մամուլի ասուլիսում:

2018 թ. իշխանազավթման օպերացիայի հետևանքով վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին նույնպես ասել է նույնը. «Փոխզիջման մասին խոսելը, հատկապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է»: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը արդեն որպես վարչապետ: Ճիշտ է՝ զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է ու պատրաստվում է էլի զիջել ու զիջել: Ըստ որում՝ միակողմանիորեն, հաճախ՝ առանց մեկ կրակոցի, առանց դիմակայության, տալիս է ու տալիս, և այդ զիջողականության վերջը չի երևում: Այսինքն, ինչ-որ առումով անկեղծ էր «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից արմատախիլ անելու իր մտադրության մեջ. այդպես էլ արեցին, որովհետև փաստացի իրենց համար միակ ընդունելին, միակ կրեդոն ուղղակի զիջումներն են, միակողմանի հանձնելն ու տալը: Այո, թշնամուն միակողմանի զիջումներ անելու հարցում անհողդողդ ու հաստատակամ են, հետևողական ու կոշտ: Այնքան հետևողական ու կոշտ, որ թշնամու խոսույթը որդեգրած՝ գնում են հայ մարդկանց ահաբեկելու, թե ձեր գյուղերը տվեք, ձեր երեխաների կենսատարածքը ոչնչացրեք, ձեր ապրելու իրավունքը ուրացեք և ինչ ունեք-չունեք՝ տվեք, հակառակ դեպքում՝ թշնամին պատերազմ կսկսի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասին