Ինչպե՞ս ես, Ալեն Սիմոնյան, որոշել, որ Տավուշի այդ գյուղերն ադրբեջանական են, դատվելու ես դրա համար
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անցած շաբաթվա վերջին, անմիջապես տոներից առաջ, հյուրընկալվել էի news.am-ի եթերում, որտեղ առիթ եղավ հանգամանալից ներկայացնելու, թե ինչու է գործող իշխանությունների կողմից նախաձեռնած Տավուշի տարածքների հանձնումը ապօրինի և հակասահմանադրական, և ինչու է այդ գործարքին մասնակից ցանկացած պաշտոնատար անձ կանգնելու դատարանի առաջ ապագա իշխանափոխությունից հետո:
Հիմա, երբ իշխանափոխության հեռանկարը ավելի և ավելի իրատեսական է դառնում, հատուկ ցանկանում եմ հավաստել, որ մենք այս հարցում հետևողական ենք լինելու, մեր պետության և սահմանադրության դեմ ուղղված ցանկացած դավադիր գործողություն արձանագրելու և փաստագրելու ենք, որպեսզի իրենց փրկիչ հռչակած փերեզակները մեր ժողովրդի առաջ պատասխանատվությունից խուսափելու որևէ շանս չունենան:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



