«Կարինը» շարունակում է նույն ոգով
ՄՇԱԿՈՒՅԹ
Ազգային պարերը միշտ էլ բարձր են պահել մեր ոգին ու միշտ եղել են ժողովրդի արյան մեջ: Բացառություն չեն նաև այս օրերը:
Ինչպես գիտենք, «Կարին» ազգային պարերի խումբը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, միշտ ժողովրդի կողքին է լինում:
Այս պահին, երբ ժողովուրդը հիասթափված և մասնատված է ընդհանուր խնդրի՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման չեղարկման թեմայով, «Կարինը» կազմակերպում է. «Կարինը» հրավիրում է բոլո՜ր-բոլորին՝ վարակվելու ազգային ոգով: Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո, համեցեք սովորելու հայ ավանդական պարեր և միասին նշելու Սարդարապատի հերոսամարտի հաղթանակն ու ՀՀ անկախության օրը: Հանդիպման վայրը՝ ԿԱՍԿԱԴ: Մուտքն ազատ է բոլորի համար:
Շնորհակալություն ենք հայտնում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին տարածք և տեխնիկա տրամադրելու համար:
Արուսիկ Տիգրանյան




















































