Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հաղթահարելու Հարության հավատքով. Արամ Ա-ի պատգամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Զատկի առթիվ պատգամ է հղել: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:
« Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱ՛Ւ Ի ՄԵՌԵԼՈՑ

Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Ամուր հաւատքով շաղախուած ու հոգեւոր ցնծութեամբ լեցուն ա՛յս վկայութեամբ քրիստոնեաներ զիրար կʼողջունեն ու աշխարհին կʼաւետեն հրաշափառ յարութիւնը Աստուծոյ Որդւոյն: Սա սովորական արտայայտութիւն մը չէ, այլ քրիստոնէական կրօնին էութիւնը կազմող հաւատքի վկայութիւն մը՝ պատմական անհերքելի իրողութեան վրայ հաստատուած: Արդարեւ, հաւատքի այս վկայութեամբ առաքեալներ Երուսաղէմէն դուրս հին աշխարհի զանազան շրջաններուն մէջ, նաեւ՝ Հայաստանի, խաչեալ, թաղեալ ու յարուցեալ Քրիստոսը քարոզեցին եւ եկեղեցիներ հիմնեցին: Հաւատքի ա՛յս վկայութեամբ հզօրացած, եկեղեցին քաջութեամբ դիմագրաւեց պատմութեան բոլոր արհաւիրքները: 
Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնը հինգ յիշեցումներ կը կատարէ: Յիշեցումներ, որոնք պէտք է արմատանան մեր կեանքին մէջ.-
Առաջին, Քրիստոսի յարութիւնը առա՛նցքն է մեր հաւատքին: 
Քրիստոսի յարութեան դէպքը թէական նկատող նորադարձ քրիստոնեաներուն, Պօղոս Առաքեալ կʼըսէ՝ "Եթէ Քրիստոս յարութիւն առած չէ՝ զո՛ւր է մեր քարոզութիւնը, զո՛ւր է նաեւ ձեր հաւատքը" (Ա.Կր 15.14): Քրիստոսի յարութիւնը աղբիւրն է քրիստոնեայ մարդուն հաւատքին, անոր վաւերականութեան ու զօրութեան: Քրիստոսի յարութեան վրայ հիմնուած է եկեղեցին, որպէս Քրիստոսի խորհրդական մարմինը: Քրիստոսի յարութեան հաւատքով կը կենսագործուի եկեղեցւոյ առաքելութիւնը: 
Երկրորդ, Քրիստոսի յարութիւնը յաղթանա՛կն է կեանքին: 
Եկեղեցին շարականներուն ու աղօթքներուն ճամբով Քրիստոսի յարութիւնը կը բնորոշէ, որպէս յաղթանակ՝ մահուան դէմ: Մահը, այլ խօսքով՝ չարը, մեղքը ու սատանան, ըլլալով մարդու փրկութեան դիմաց կանգնող արգելք, Քրիստոս իր մահով յաղթեց մահուան, "մահուամբ զմահ կոխեաց" եւ իր խաչով յարութիւն կերտեց: Առաքեալը կը հաստատէ, թէ Քրիստոս իր յարութեամբ "մեզի յաղթանակ պարգեւեց" (Ա.Կր 15.57): Այդ յաղթանակը յաւիտենական կեանքի յաղթանակն է մահուան դէմ: 

Երրորդ, Քրիստոսի յարութիւնը երաշխի՛ք է մարդու յարութեան:
 
Առաջին Ադամով մահը մուտք գործեց աշխարհ, իսկ երկրորդ Ադամով, Քրիստոսով՝ յարութեան յոյսով շաղախուած կեանքը: Այլ խօսքով, "ինչպէս մարդով մը սկիզբ առաւ մահը, նոյնպէս մարդով մը սկիզբ կʼառնէ մեռելներու յարութիւնը" (Ա.Կր 15.21): Քրիստոս իր յարութեամբ մարդը մահուան տիրապետութենէն ազատագրեց եւ յարուցեալ կեանքի յոյսը տուաւ. "Քանի մենք մեռանք Քրիստոսի հետ, կը հաւատանք թէ նաեւ անոր հետ պիտի ապրինք" (Հռ 6., նորոգեալ կեանքով, որպէս մահէն կեանքի եկած ու Քրիստոսի միացած մարդեր: Հետեւաբար, Քրիստոսի միանալով, ինչպէս իր հետ թաղուեցանք, նոյնպէս իր հետ յարութիւն կʼառնենք հոգեւորապէս, իսկ Քրիստոսի երկրորդ գալուստին, մեռելներէն՝ մարմնապէս: Արդարեւ, յարուցեալ Քրիստոս համայն մարդկութեան կը ներկայանայ "որպէս առաջին օրինակ մեռելներու յարութեան" (Ա.Կր 15.20): 

Չորրորդ, Քրիստոսի յարութիւնը յիշեցո՛ւմ է ուղղուած մեր ժողովուրդին: 
Յիշեցում՝ որ Քրիստոսի յարութեան առաջին հաւատացող ժողովուրդը եղանք: Յարութեան հաւատքը մեր կեանքին հետ շաղախեցինք: Անո՛վ հզօրացած դիմագրաւեցինք պատմութեան հալածանքները ու ցեղասպանութիւնները: Անո՛վ պայծառակերպուած ստեղծեցինք ու վերստեղծեցինք, շինեցինք ու վերաշինեցինք՝ հակառակ մեզ շրջապատող դժոխային պայմաններուն: Անո՛վ գօտեպնդուած վերականգնեցանք ու վերակազմակերպուեցանք եւ վերակերտեցինք մեր հայրենիքը: Քրիստոսի յարութիւնը եղաւ մեր տառապալից կեանքը յարութեան շունչով ու ոգիով, հաւատքով ու տեսլականով հզօրացնող երկնային ուժ: 
Հինգերորդ, Քրիստոսի յարութիւնը նաեւ պատգա՛մ է ուղղուած մեր ժողովուրդին: 
Պատգամ՝ հաւատարիմ մնալու Քրիստոսի յարութեան խորհուրդին եւ զայն իրենց հաւատքի կեանքով ու առաքելութեամբ թարգմանած մեր հայրերու սրբազան կտակին: Նաեւ հեռո՛ւ մնալու քրիստոնէական արժէքները նսեմացնող կենցաղակերպերէ ու գործելակերպերէ: Հեռո՛ւ վանելու մեզ շրջապատող չարերն ու չարիքները: Պատգամ՝ մերժելու խաւարը ու բացուելու լոյսին, մերժելու վհատութիւնը ու փարելու յոյսին, մերժելու մահը ու կառչելու կեանքին: Արդ, սիրելի՛ հայորդիներ, զիրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հաւաքաբար յաղթահարելու յարութեան հաւատքով: Զիրար ողջունենք Քրիստոսի յարութեան յաղթանակին մասնակից դառնալու յանձնառութեամբ, ինչպէս դարեր շարունակ մասնակից դարձանք Քրիստոսի խաչի ճանապարհին: Չմոռնանք երբեք, որ "Քրիստոս մեզի համար մեռաւ, որպէսզի մենք իրմով կենդանի ըլլանք" (Ա.Թս 5.10): 

* * *
Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնին առիթով, եղբայրական ջերմ սիրով կʼողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով եկեղեցաշէն իրագործումներով երկար գահակալութիւն: Կʼողջունենք նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, իրենց մաղթելով բեղմնաւոր ծառայութիւն հայ եկեղեցւոյ անդաստանէն ներս:

Հայրապետական օրհնութեամբ ու հայրական սիրով կʼողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդները, Հոգեւոր դասը, Ազգային Իշխանութիւնները, մեր ժողովուրդի կեանքին մէջ գործող կազմակերպութիւններն ու միութիւնները եւ մեր հաւատացեալ ժողովուրդը: Կʼաղօթենք առ Աստուած, որ Իր երկնային հովանիին ներքեւ պահէ ու պահպանէ Հայաստանի եւ Սփիւռքի մեր ազգին զաւակները, որպէսզի կարենանք, Յարուցեալ Փրկչին յաղթանակով հզօրացած, վերանորոգել մեր կեանքը եւ դիմագրաւել ներկայ ժամանակներու բազմազան մարտահրաւէրները: 
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Սուրբ Զատիկ 2024

Անթիլիաս, Լիբանան»:

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն