Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում իրականացված ծրագրերը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ընդգծելով, որ ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրով սահմանվել է կրթական ծառայությունների հասանելիության եւ նվազագույն որակական շեմի բարձրացման թիրախ` նախարարը շեշտել է, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումները միտված են այդ թիրախների ապահովմանը:

Զեկուցողը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը մինչ այդ փորձարկվել էր ՀՀ Տավուշի մարզում: Նախարարի խոսքով Համաշխարհային բանկը վերջերս զեկույց է հրապարակել նոր չափորոշչի` Տավուշի մարզում փորձարկման վերաբերյալ: «Արտաքին անկախ գնահատման արդյունքներով չափորոշչի ներդրումն ապահովել է կրթական արդյունքի՝ առնվազն վեց ամսով ավելացում: Այսպես, եթե 2015 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաները 12 տարվա ընթացքում ապահովում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք, ապա նոր չափորոշչի ներդրումից հետո այդ տարբերությունը կրճատվել է շուրջ 6 ամսով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը: Արդյունքում՝ տարրական եւ միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20, որը դրական ազդեցություն կունենա նաեւ կրթության որակի վրա:

«Մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում, հաշվի առնելով այն, որ դասարանների խտության խնդիրն արդիական չէ, այլ լուծումներ են տրվել. սեպտեմբերից ներդրվել է հավելավճարի նոր կարգ, որի շահառու է 3000-ից ավելի ուսուցիչ, որոնց ամենամսյա աշխատավարձը միջինում մինչեւ 40.000 դրամով աճել է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը շեշտել  է, որ կամավոր ատեստավորման շրջանակում 2023 թվականին ատեստավորման դրական արդյունք է ապահովել 2976 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված դրույքաչափով, ինչպես նաեւ ստանում են հավելավճար՝ ըստ հավաքած միավորների:

Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:

Հանրակրթական ծրագրերից նախարարն առանձնացրել է նաեւ դպրոցների ենթակառուցվածքների բարելավումը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծումը, դպրոցական սննդի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեր երկիրը եւս միացել է Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային, ըստ որի` նոր չափորոշիչներով նախատեսվում է առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի ներառումը դպրոցներում:

Հաջորդ կարեւոր բարեփոխումը կրթական հաստատություններում մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացումն է; Կարեւորվել է նաեւ նախորդ տարի դեկտեմբերին Կառավարության կողմից ընդունված Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ռազմավարության ընդունումը, որի նպատակն է սպորտով զբաղվելու հնարավորությունը մեծացնել նաեւ մարզային բնակավայրերում: Նախարարը ներկայացրել է նաեւ մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ ներդրվել է նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության էլեկտրոնային մատյան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքները: Նախարարը նշել է, որ կատարված աշխատանքների արդյունքում հասել են ռազմավարության ավարտական փուլին: Նա ընդգծել է, որ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետությունը բարձր է, այն ներառում է 3 բաղադրիչ: ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագիրը 16 մլն դրամ է հատկացրել այն անձանց, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն եւ գրանցված ամուսնություն:

Անդրադառնալով կենսաթոշակներին՝ նախարարը նշել է, որ դրանց չափը մինչեւ 2026 թվականը կհամապատասխանեցվի պարենային զամբյուղին: Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ից բարձարացվել է նվազագույն թոշակի չափը. 31,600 դրամի փոխարեն դարձել է 36,000 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը` ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 50,600 ՀՀ դրամ` 46,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 41,400 ՀՀ դրամ` 36,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 38,000 ՀՀ դրամ` 33,000 ՀՀ դրամի փոխարեն: Ծերության նպաստի չափը դարձել է 36,000 դրամ՝ 31,400 դրամի փոխարեն:

Ներդրվել է կենսաթոշակային անկախիկ եղանակով համակարգ շուրջ 1000 կամ ավելի գյուղական բնակավայրերում, որից օգտվել է 220,000 թոշակառու:

2023 թվականին դրամաշնորհների շնորհիվ հկ-ների միջոցով իրականացվել է 35,000 երեխայի ցերեկային խնամք:

Նախարարի խոսքով անապահովության գնահատման միջոցով հանրավորություն է ընձեռվում վերապատրաստումների նոր համակարգ ներդնել, որը թույլ կտա նոր կադրեր ներգրավել եւ որակավորումը բարձրացնել: Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է կոռուպցիոն ռիսկերի առկայությունը՝ նշելով, որ դրանց գերակշիռ մասը բացահայտվել է Միասնական սոցիալական ծառայության եւ ուժային կառույցների սերտ համագործակցության օգնությամբ:

Արդարադատության նախարարության ոլորտին վերաբերելի զեկույցը ներկայացրել է նախարար Գրիգոր Մինասյանը:

«Ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների ծրագիրը: Նախատեսվում է կատարալեգործել օրենսդրությունը բռնության, ատելության խոսքի, թշնամական դեպքերը կանխելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են վերապատրաստաման ուղղված ծրագրեր»,- տեղեկացրել է նախարարը:

Բարեփոխումների մեջ նա կարեւորել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ ներառվել են մի շարք նոր կարգավորումներ:

Նոր բարեփոխումներ են եղել դատական համակարգում, մասնավորապես, մինչեւ 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործեր վերապահվել են նոտարին, ինչը, ըստ նախարարի,  հնարավորություն կտա բեռնաթափել դատարանները:

Դատավորների սոցիալական երաշխիքների բարելավման քայլերի մեջ Գրիգոր Մինասյանն ընդգծել է նախորդ հաշվետու տարում Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացումը:

Նախարարն ընդգծել է նաեւ նոր հակակոռուպցիոն ռազմավարության կարեւորությունը:

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Սամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան