Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է հիմնադրել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Ընկերությունն իրականացնելու է սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Հանրային քննարկման ներկայացված նախագծում նշվում է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում պետական և համայնքային ենթակայությամբ գործում է ընդհանուր թվով 174 մանկապատանեկան մարզադպրոց, այդ թվում՝ 4 մարզական ՀԿ իրենց ենթակառուցվածքներով: Սակայն, ըստ նախարարության, դրանք, որպես ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ, չեն կարող կառավարվել «Սպորտի կառավարման կենտրոնի» կողմից: Ներկայում չկա ուսումնամարզական կենտրոն, որը կհամակարգի հանրապետությունում գոյություն ունեցող, նաև հետագայում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները:

Իր իսկ նշանակությամբ ամբողջովին չի օգտագործվում Մանանդյան 41 հասցեի մարզահամալիրը, այդ թվում՝ մարզադաշտը և կից մարզադահլիճները: Ուստի, Սպորտի կառավարման կենտրոնը պետք է դառնա այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, Մանանդյան փողոց 41 հասցեի մարզահամալիրը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ:

Կստեղծվի կառավարման խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ԿԳՄՍ նախարարը, նախարարի՝ սպորտի ոլորտը համակարգող տեղակալը, մեկական ներկայացուցիչ ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի գործադիր մարմնի ղեկավար և նրան կտա կոմերցիոն գործունեություն ծավալելու քվոտա: Առաջին փուլում ընկերությանը կհանձնվի Մանանդյան 41 հասցեում տեղակայված մարզահամալիրը և Ջրառատում կառուցվող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Հետագայում դրանում կընդգրկվեն նաև կառուցվող և կառուցվելիք այլ մարզահամալիրներ: Ընկերության եկամուտները կգոյանան նշված մարզակառույցների վարձակալության գումարներից՝ վճարովի մարզական խմբերի, տարբեր մարզաձևերի մարզական միջոցառումների ու հավաքների անցկացման վարձավճարներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«CPS» ընկերությունը հերքում է տեղեկությունը, որ Ադրբեջանից վառելիք է ներմուծել Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավթավերամշակման գործարանի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Հրազդանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, 600 փամփուշտ Հայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր Ավետիսյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը ՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՌուսաստանը հույս ունի եռակողմ բանակցությունների վերսկսման․ Պեսկով Մենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանԺամանակն է բացել դեէuկալացիայի ուղին՝ Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու համար. Մակրոն Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել hարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա ԵՄ-ն չի հասկանում ԱՄՆ նպատակները Իրանում. Կալլաս Գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.4%-ով․ Պապոյան «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ․ ծեծի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Դաժան պատմություն․ բժիշկները 1 տարեկան երեխայի կյանքի համար պայքարում են, իսկ երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչի ժամանակացույցը Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնիՎերջապես հայր կդառնամ. Կարո Հովհաննիսյանի անկեղծ զրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ Միկոյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահինՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Սեպտեմբերյան նոր պատերազմ են պատրաստում՝ ծանր հետեւանքներով. ՓաշինյանՓաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Լոռու ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքՄեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր Կամենդատյան17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտելԱջակցե՛ք Լիբանանին, աղոթե՛ք Իրանի համար․ պատերազմը նոր փուլ է մտել Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը․ ShamshyanՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար Զատիկը երջանկություն կբերիՀայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա Կոստանյան