Երևանում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia»-ն ու մոպեդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 21-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։
Տեղում վարորդն ու մոպեդավարը հրաժարվել են բուժօգնությունից ու պարեկային ծառայությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։



