Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանի երազանքը ջազ-էստրադային երգչուհի դառնալն էր: «Մանկուց միշտ իմացել եմ, որ դառնալու եմ երգչուհի: Մանկապարտեզում երգերի մենակատարի դերն ինձ էին վստահում, փոքրիկ բեմադրությունների ժամանակ գլխավոր դերում էի: Եթե Նոր տարվա հանդես էր, որպես Ձմեռ պապիկ՝ հրավիրվում էր պրոֆեսիոնալ դերասան, իսկ Ձյունանուշը ես էի լինում: Իմ պատկերացումներում ջազ-էստրադային երգչուհի էի: Սովորել եմ Երգի թատրոնում 1,5 տարի:

Կիսատ թողեցի ուսումս, որովհետև ծնողներս որոշեցին, որ պետք է ընդունվեմ Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: Անկեղծ լինեմ, փոքր տարիքում չեմ սիրել դասական երգեցողությունը: Ծնողներիս հետ պայմանավորվածություն ունեի, որ երրորդ կուրսից փոխադրվելու եմ էստրադային բաժին: Դասական բաժնում սովորելուս նպատակն էր, որ իրենց մեծ ցանկությունը կատարեի: Բայց այնպես ստացվեց, որ առաջին կուրսի ավարտին դասախոսս՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը, ասաց, որ պետք է մրցույթի մասնակցեմ: Շատ թեթև պատրաստվեցի, չէի կարծում, որ որևէ մրցանակային տեղ կզբաղեցնեմ: «Վերածնունդ» մրցույթում մրցանակային տեղ զբաղեցրեցի, ինչից նաև զարմացա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվան:

Պատմում է՝ իր ուսանելու երկրորդ տարում պետք է տեղի ունենար «Պավել Լիսիցյան և Տաթևիկ Սազանդարյան» մրցույթը: «Դասախոսս որոշեց, որ այդ մրցույթին էլ պետք է մասնակցեմ: Պատրաստվելու ընթացքում ուղղակի սիրահարվեցի օպերային արվեստին: Այդ պահից սկսած իմ ուղեղից ջնջեցի այն միտքը, որ պետք է փոխեմ բաժինը ու կենտրոնացա որպես օպերային երգչուհի իմ կյանքը շարունակելու ուղղությամբ»,-նշում է զրուցակիցս: Այս մրցույթում Սիլվա Պետրոսյանն արժանացել է «Կոմիտասի լավագույն կատարում» և Ֆիլհարմոնիայի հատուկ մրցանակներին: Սիլվայի խոսքով, օպերային երգարվեստում կայանալու ճանապարհը շատ դժվար էր, հատկապես, երբ փորձում ես կայանալ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում: «Ունենք մեկ օպերային թատրոն: Կոնսերվատորիա ընդունվողների թիվը շատ մեծ է, դասական բաժնում ամեն տարի մի քանի տասնյակ դիմորդ և հետո արդեն ուսանող կա: Բայց թատրոնում տեղերը սահմանափակ են, ու այնտեղ հայտնվելը, նկատի ունեմ պրոֆեսիոնալ առումով համապատասխանելը, այդքան էլ հեշտ չէ:

Ցանկացած դերի համար լինում են քաստինգներ, ընտրություն է կատարվում բավականին մեծ թվով մարդկանց միջև: Մեր մասնագիտության դեպքում հանգստի ժամանակ գրեթե չի լինում: Եթե անգամ աշխատանքի վայրում չես, սովորելու և ուսումնասիրելու նյութ ունես: Անկեղծ լինեմ, օրեր են լինում, երբ մի քանի ներկայացում է լինում, այն աստիճանի հոգնածություն եմ զգում, որ անգամ ձայն լսել չեմ ուզում, բայց անգամ այդ դեպքում իմ պարագայում երբեք չի ստացվում լիարժեք հանգստանալ: Մտածում եմ՝ լավ, նոտաներն աչքի անցկացնեմ, վաղը փորձի եմ, և այսպես շարունակ»,-հավելում է Սիլվան: Մասնագիտական հիասթափությունների մասին խոսելիս նա իր կյանքից մի դրվագ է հիշում. «Երգի թատրոնում պայմանավորվել էի, որ պետք է երգի ձայնագրություն անեի, այդ օրը գնացի Կոնսերվատորիա, իմ դասախոսը լսեց ինձ ու ասաց՝ պետք է ընտրություն կատարես, եթե ընդունվում ես դասական բաժին, պետք է առհասարակ չերգես էստրադային երգեր: Այդ օրերին կյանքս չստացված էի համարում:

Զանգահարեցի, ձայնագրությունը չեղարկեցի: Սա իմ առաջին հիասթափությունն էր, որն ավարտվեց մեծ հաջողությամբ: Հետագայում փոքրիկ հիասթափություններ ևս եղել են, հատկապես ուսանողական տարիներին, երբ մի բան փորձում ես ու չի ստացվում կամ չի ստացվում այնպես, ինչպես նախատեսում ու պատկերացնում ես. բայց բնավորությամբ այնպիսին եմ, որ հիասթափությունը տևում է առավելագույնը երկու օր: Դրանից հետո ուժերս մեկտեղում եմ՝ ես դա կարող եմ ու պետք է անեմ, ու սովորաբար արդյունքը շատ ավելի լավն է լինում, քան մինչ այդ նախատեսում էի»: Սիլվան թալիսմանի պես է համարում Վերդիի «Տրավիատա» օպերան: «Կոնսերվատորիայի չորրորդ կուրսում էի սովորում, Օպերային թատրոնում Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ բացվեց երիտասարդական օպերային ծրագիրը: Մասնակցեցի այդ քաստինգին և ընդունվեցի: Այդ ժամանակ լսումները Լևոն Ջավադյանի հետ համատեղ անցկացնում էր Գեղամ Գրիգորյանը, նախատեսում էին «Եվգենի Օնեգին» օպերան: Երբ ինձ լսեց Գեղամ Գրիգորյանը, ասաց՝ պետք է պատրաստես «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգը:

Բավականին ծանր դեր է, «տառապում» էի մտքից, ապրումներից, թե կկարողանա՞մ կատարել դերն այդ տարիքում: Ընդունվելուցս մի քանի տարի անց որոշվեց «Տրավիատան» վերականգնել, հրավիրվեց ռեժիսոր: Մասնակցեցի փորձերին, վերջում երգեցի Գեղամ Գրիգորյանի տղայի՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ: Այդ օրվանից սկսված Վիոլետայի դերերգն ինձ համար շրջադարձային եղավ: Ցանկացած նոր ձեռքբերում ունենալուց հետո, միևնույնն է, այն զգացողությունը, որ ապրել եմ «Տրավիատայի» պրեմիերային, երբևիցե չի կրկնվել»,-ասում է զրուցակիցս:

Սիլվայի խոսքով, կարևոր չէ, թե որ թատրոնում ես երգում: «Ամենահաճելին հարազատ թատրոնում երգելն է: Եթե երգում ես քեզ հոգեհարազատ ու սիրելի դերերգեր, հաճույք ես ստանում քո ելույթից, կարող ես քո կարիերան համարել հաջողված: Եթե ցանկացած վայրում քեզ երջանիկ ես զգում, հաջողությունը հենց դա է: Կարևոր չէ, թե որ բեմում ես երգում, կարևոր է, թե ինչպես ես երգում, ինչպես են քեզ ընդունում, ինչպես են ընկալում քո ելույթը: Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց նման ելույթներն են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում: Մենք յուրահատուկ հանդիսատես ունենք: Գուցե միշտ չէ, որ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունենում, չնայած վերջերս օպերային արվեստի սիրահարները շատացել են՝ ի ուրախություն բոլորիս, բայց ինչպես ասում են՝ քանակը չէ կարևորը, այլ որակը:

Մարդիկ այժմ թատրոն գալիս են պատրաստված, ամենաքիչը գոնե ծանոթանում են լիբրետոյին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում բեմում: Երբ սկսում են հաճախ գալ ներկայացումների, արդեն համեմատություններ են անցկացնում նախորդների հետ, վերլուծություններ անում, իրենց կարծիքներն ավելի դիպուկ, քննադատություններն ու գովեստի խոսքերն ավելի տեղին են լինում: Սա պարտավորեցնող է ու հաճելի»,եզրափակում է օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը: Ներկայում հանդես է գալիս «Տրավիատա» օպերայում՝ Վիոլետայի, «Բաթերֆլայ» օպերայում՝ Բաթերֆլայի, «Տուրանդոտ» օպերայում՝ Լիուի, «Կարմեն» օպերայում՝ Միքայելայի դերերգերով, և այլն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել