Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել Ազգային կեդրոնական վարչության թեմակալ առաջնորդների և ներկայացուցիչների հանդիպումները։ Հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ 

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, 12 Մարտէն 15 Մարտ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ յաջորդաբար տեղի ունեցան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներ եւ թեմակալ առաջնորդներու ու ազգային վարչութեանց ներկայացուցիչներու հանդիպումներ: Յիշեալ մարմինները նախ առանձնաբար հանդիպումներ ունեցան եւ ապա՝ միացեալ, յատուկ օրակարգերու համաձայն:

ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Կրօնական Ժողովը, առաջին հերթին, լայնօրէն քննարկեց Դպրեվանքի գործունէութիւնը՝ տեսուչ հայր սուրբին ներկայացուցած զեկոյցի լոյսին տակ եւ գնահատելով Դպրեվանքին կատարած հոգեմտաւոր կազմաւորումի առաքելութիւնը՝ թելադրեց վերանորոգ թափով շարունակել հոգեւորական, ուսուցիչ, դպրապետ ու մտաւորական պատրաստելու կոչուած Դպրեվանքի առաքելութիւնը: Ապա, Ժողովին ներկայացուեցաւ Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի զեկոյցը, ուր հակիրճ կերպով նկարագրուած էին անցնող շրջանին տեղի ունեցած ձեռնարկներն ու իրագործումները: Յաջորդաբար քննարկուեցան միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց առնչուած նիւթեր, միշտ ներկայացուած զեկոյցներու լոյսին տակ: Աստուածաշունչի արեւմտահայերէնի թարգմանութեան շարունակուող աշխատանքները նկատուեցան էական: Քահանայից պատրաստութիւնը նկատուեցաւ խիստ հրամայական՝ նկատի ունենալով թեմերու կարիքը հոգեւոր մարդուժի: Այս ծիրէն ներս շեշտուեցաւ տուեալ թեմէն ունենալու քահանայացուներ, որպէսզի քահանայ-ժողովուրդ յարաբերութիւնը ըլլայ աւելի արդիւնաւէտ: Երիտասարդութիւնը առանցքային տեղ գրաւեց Կրօնական Ժողովի քննարկումներուն մէջ եւ կարեւորութեամբ շեշտուեցաւ եկեղեցին երիտասարդութեան տանելու հրամայականը: Յաջորդաբար զեկոյցներ տրուեցան «Կիլիկիա» մատենադարանի, հնատիպերու, ձեռագրատան, արխիւներու, «Շնորհալի» ու «Նարեկացի» երգչախումբերու եւ տեղեկատուական բաժանմունքին կողմէ եւ առանձնաբար քննարկուեցան անոնց կատարած աշխատանքներն ու յառաջիկայ ծրագիրները: Յատուկ քննարկումի նիւթ դարձան մեր եկեղեցւոյ ծէսին բարեկարգութեան առնչուած կարգ մը հարցեր, ինչպէս նաեւ ընկերաբարոյական խնդիրներ: Բնականաբար Ժողովը նաեւ քննեց յարակից, ինչպէս նաեւ թեմերէն եկած հարցեր ու առաջարկներ: Իւրաքանչիւր օրակարգի քննարկումէն ետք Վեհափառ Հայրապետը կատարեց անհրաժեշտ թելարդութիւններ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Քաղաքական Ժողովը եւս ունեցաւ իր լիակատար նիստը: Ժողովը յաջորդաբար ընդունեց Կաթողիկոսարանի առնչուած յանձնախումբերը՝ «Թռչնոց Բոյն», Ազունիէի Ազգային Բուժարան, Ազգային Ծերանոց, Հայագիտական ու Մանկավարժական կեդրոններ: Իւրաքանչիւր յանձանախումբ ներկայացուց իր զեկոյցը, ապա տեղի ունեցաւ ընդհանուր քննարկում: Քաղաքական Ժողովը նաեւ լսեց Կաթողիկոսարանի Կալուածոց եւ Տնտեսական խորհուրդներէ բաղկացած շահարկման յանձնախումբի զեկոյցը, ուր առաւելաբար պարզուած էին Լիբանանէն ներս յառաջացած ընկերատնտեսական տագնապին հետեւանքները Կաթողիկոսարանի տնտեսական կացութեան վրայ: Ժողովը իր միօրեայ նիստի երկրորդ բաժինը յատկացուցած էր թեմերու հետ հանդիպումներու: Այս ծիրէն ներս հանդիպումներ տեղի ունեցան Գանատայի, Արեւելեան ու Արեւմտեան Ամերիկայի թեմերուն, ինչպէս նաեւ Սպահանի ու Թեհրանի թեմերու թեմակալ առաջնորդներուն ու ազգային իշխանութեան ներկայացուցիչներուն հետ: Յիշեալ հանդիպումներուն զեկոյցներ ներկայացուեցան թեմերու կատարած աշխատանքներուն ու դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին. բնականաբար նաեւ կատարուեցան քննարկումներ: Վեհափառ Հայրապետը մօտէն տեղեակ ըլլալով թեմերու կեանքին ու մտահոգութիւններուն՝ կատարեց անհրաժեշտ թելադրութիւններ:

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍՓԻՒՌՔԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՒՈՐՈՒՄԻՆ

Երրորդը հանդիպումը տեղի ունեցաւ մասնակցութեամբ Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու, առաջնորդներու ու ազգային վարչութեան ներկայացուցիչներուն: Հանդիպումը ամբողջութեամբ նուիրուած էր Սփիւռքի վերակազմակերպումին: Առաջին հերթին, Նորին Սրբութիւնը իր պատգամը ուղղեց ներկաներուն եւ յիշեցուց, թէ ինչո՛ւ նախաձեռնած էր Սփիւռքի վերակազմակերպման եւ ապա բացատրեց, թէ ինչ քննարկումներ կատարուած էին իր կողմէ հրապարակուած յաջորդական հռչակագիրներու լոյսին տակ: Հայրապետը տասը կէտերու մէջ ներկայացուց Սփիւռքի դիմագրաւած գլխաւոր մարտահրաւէրները: Իր պատգամի վերջին բաժինը, Նորին Ս. Օծութիւնը յատկացուցած էր թեմերու վերակազմակերպումին: Հայրապետին պատգամէն ետք բոլոր թեմերը յաջորդաբար ներկայացուցին ցարդ իրենց կատարած աշխատանքները, ինչպէս նաեւ յառաջիկայ ծրագիրները՝ թեմերու վերակազմակերպումի գծով: Հանդիպման աւարտին Արամ Ա. Կաթողիկոս վերաշեշտեց Սփիւռքի վերակազմակերպման անյետաձգելի անհրաժեշտութիւնը:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԹԵՄԵՐՈՒ ՀԵՏ

Ժողովական աշխատանքներու վերջին օրը, Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու ներկայացուցիչներուն հետ: Առանձնաբար քննուեցան թեմերու կեանքին առնչուած շատ մը հարցեր: Հայրապետը լսելէ ետք իրեն ներկայացուած խնդիրները, մտահոգութիւններն ու առաջարկները՝ անհրաժեշտ թելադրութիւններ կատարեց ի խնդիր թեմերու բարքաւաճման ու ծաղկման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Երեք օրերու վրայ տարածուած հանդիպումներն ու աշխատանքները ամփոփելով ու եզրակացնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հետեւեալ կէտերը շեշտեց.-

1) Յատուկ գոհունակութեամբ կ՚ուզենք հաստատել, որ մեր թերմերը կազմակերպուած են եւ հաւատքով ու նուիրումով լծուած են իրենց աշխատանքին: Ինչ որ կը կատարուի մեր եկեղեցւոյ կողմէ, այս պարագային թեմերու ճամբով, հաւատքի առաքելութիւն է ու ազգային ծառայութիւն: Հոգեւորը ու ազգայինը անքակտելիօրէն շաղախուած են մեր եկեղեցւոյ կեանքին ու առաքելութեան մէջ: Այսպէ՛ս եղած է միշտ ու այսպէ՛ս պէտք է մնայ: Իւրաքանչիւր թեմ տարբեր դրուածք ունի եւ անհրաժեշտ է զանոնք նկատի ունենալ մեր առած որոշումներու գծով:

2) Ինչպէս ժողովական քննարկումներու ընթացքին շեշտեցինք, Սփիւռքի վերակազմաւորումը անյետաձգելի անհրաժեշտութիւն է: Սա դիւրին աշխատանք չէ, սակայն հրամայական է: Այս գործընթացքին հարկ է լծուիլ հանգրուանային կերպով` ճշդելով այն ինչ որ առաջնահերթ է ու կարելի: Մեր թեմերու վերակազմակերպումը պէտք է ուղեցոյց հանդիսանայ գաղութներու վերակազմակերպման:

3) Ազգային Կեդրոնական Վարչութեան Խառն Ժողովին զեկուցում տրուեցաւ նաեւ Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգնման ուղղութեամբ Կաթողիկոսութեան տարած աշխատանքներուն մասին: Ինչպէս ծանօթ է ձեզի, «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին ճամբով լծուած ենք լուրջ խորհրդակցութիւններու, քննարկումներու ու վերլուծումներու։ Մեր գլխաւորութեամբ հետեւողական աշխատանք կը տարուի ցեղասպանագէտներու եւ միջազգային արդարադատութեան մարզին մէջ հեղինակութիւն եղող անձնաւորութիւններու հետ կապեր հաստատելու, միջազգային տարբեր կազմակերպութիւններու ու ատեաններու մօտ Արցախի առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիներու ազատ արձակման առաջադրանքի իրականացման ուղիները ճշդելու: Յառաջիկային պիտի յայտարարենք այս ուղղութեամբ առնուելիք շօշափելի քայլերու մասին։

4) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութիւնը կը շարունակէ նոր ծաւալ ստանալ՝ զանազան ծրագիրներու ու նախաձեռնութիւններու ճամբով: Այս ծիրէն ներս թէ՛ մարդուժի եւ թէ՛ նիւթական ներդրումի կարիքը զգալի կը դառնայ: Այս ուղղութեամբ «Խորէն Ա. Կեդրոն»ի բացումը, Ֆանարի մէջ, ուր պիտի գործեն Կաթողիկոսարանի կարգ մը բաժանմունքները, մեծապէս պիտի նպաստէ մեր ծառայութեան առաւել կազմակերպման:

Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնիՎերջապես հայր կդառնամ. Կարո Հովհաննիսյանի անկեղծ զրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ Միկոյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահինՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Սեպտեմբերյան նոր պատերազմ են պատրաստում՝ ծանր հետեւանքներով. ՓաշինյանՓաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Լոռու ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքՄեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր Կամենդատյան17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտելԱջակցե՛ք Լիբանանին, աղոթե՛ք Իրանի համար․ պատերազմը նոր փուլ է մտել Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը․ ShamshyanՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար Զատիկը երջանկություն կբերիՀայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջՀայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»