ՌԴ նախագահական ընթացող ընտրություններին մասնակցությունը մոտ 71 տոկոս է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով 16։45-ին) կազմել է 70,81 տոկոս:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ժամը 14:00-ի դրությամբ էլ այդ ցուցանիշը կազմել էր 66,08 տոկոս:
ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը նախատեսված է եղել եռօրյա՝ մարտի 15-ից 17-ը:
Նախորդ օրերին մոտ 2,6 միլիոն ռուսաստանցի քվեարկել է ժամանակից շուտ:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



